12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Տեղի է ունեցել ՀՀ-ում պետական միջնաժամկետ ծախսային ծրագրերի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի նիստ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ-ում պետական միջնաժամկետ ծախսային ծրագրերի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի նիստը: Քննարկվել և հավանություն է տրվել ՀՀ-ում 2016-2018 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի հիմքում դրվելիք հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներին: Հավանություն է տրվել նաև ՀՀ պետական բյուջեներից իրականացվելիք բյուջետային ծախսերի ֆինանսավորման 2016-2018 թթ. կողմնորոշիչ չափաքանակներին:   

Ամեն ինչից եկամուտ ենք քաղում

 «Ես հասկացա՝ ամեն ինչից եկամուտ ենք ուզում, անգամ արտերկրում աշխատողից եկամուտ քաղել ենք ցանկանում»,- այսօր Ազգային ժողովում ասաց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը՝ խոսելով «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու և լրացում կատարելու մասին օրենքի նախագծից: Ըստ այդ նախագծի՝ արտագնա աշխատանքի մեկնողները, ովքեր պետք է աշխատեն շինարարական աշխատանքների վրա, պետք է պայմանագիր կնքեն ՀՀ-ում գործող […]

Ռուսաստանի ՊՆ-ն ցուցադրել է մայիսի 9-ի շքերթին ներկայացվելիք նորագույն ռազմատեխնիկան /ֆոտո, վիդեո/

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը իր պաշտոնական կայքում հրապարակել է նորագույն ռազմական տեխնիկայի լուսանկարները, գրում է kommersant-ը: Հրապարակվել են Армата  տանկի և հետևակային ռազմամեքենայի, Коалиция-СВ  ինքնագնաց հրետանային սարքավորման, շարժական հակատանկային հրթիռային համալիրի, Курганец-25 հետևակային ռազմամեքենայի և զրահապատ մեքենայի լուսանկարները: Նշվել է նաեւ, որ Մոսկվայի Կարմիր հրապարակում մայիսի 9-ին անցկացվելիք ռազմական շքերթին կմասնակցեն ավելի քան  16500 զինվորական, 194 […]

Ոչինչ էլ չի փոխվել. նախագահը լինելու է Մոսկվայում

Մայիսի ութին նախագահ Սերժ Սարգսյանը լինելու է Մոսկվայում: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ հերքելով լուրերը, թե նախապես ասվել է, որ նախագահն այդ օրը չի լինելու Մոսկվայում, որտեղ ընթանալու է ԵՏՄ խորհրդի նիստը: «Նման հայտարարություն չի եղել, որ Մոսկվայում չի լինելու ոչ ՀՀԿ-ից, ոչ նախագահականից: ՀՀԿ խմբակցության […]

Ս.Խաչի մասունքը մեծ շուքով դրվեց Վառնայի Սուրբ Սարգիս եկեղեցում

05.05.2015, ԿԱՆԹԵՂ ԱՐԱՐԱՏՅԱՆ – Մայիսի 3-ին Վառնայի հայ համայնքը համախմբվել էր Ս. Սարգիս եկեղեցում՝ երկրպագելու  Քրիստոսի Խաչափայտի մի փոքրիկ մասունքով պատրաստված Ս. Խաչին, հաղորդում է «Կանթեղ Արարատյանի» թղթակիցը: Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարթուղիմեոս քահանա Հակոբյանի օրհնությամբ Խաչափայտի մասունքով Ս. Խաչը եկեղեցու Խաչի քավոր և Բուլղարիայի Հայերի Միության Ատենապետ Հարություն Հովսեփյանի կողմից ի պահպանություն տրվեց Վառնայի […]

Էլյանորան բռնվեց

Ոստիկանության Ճամբարակի բաժնի և Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մայիսի 4-ին, ժամը 12.50-ին, Դրախտիկ գյուղի կամրջի մոտից բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Էլյանորա Բ.-ն, որը ապրիլի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի (Սուտ մատնությունը) 1-ին մասի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:

Առաջիկա 15 տարում Ստամբուլում կործանիչ երկրաշարժ կարող է լինել. թուրք պրոֆեսոր

Անցյալ շաբաթ Նեպալի  մայրաքաղաք Կատմանդուում տեղի ունեցած 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը որոշակի իրարանցում է առաջացրել  նաև Թուրքիայում: Մասնավորապես, կրկին շրջանառության մեջ են դրվել վերջին 15 տարիների ընթացքում թուրք մասնագետների հետազոտությունների հիման վրա արված կանխատեսումները` Թուրքիային առաջիկայում սպառնացող սեյսմիկ ցնցումների մասին, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «Cumhuriyet» պարբերականի տեղեկացմամբ՝ Ստամբուլի տեխնիկական համալսարանի Հանքարդյունաբերության ֆակուլտետի դասախոս, պրոֆեսոր Նաջի […]

Խոպան գնացողներն էլ հարկ կվճարեն

Ազգային ժողովի  արտահերթ նիստում այս պահին քննարկվում է  «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագիծն առաջարկում է, որ արտագնա աշխատանքի մեկնողներն, ովքեր պետք է զբաղվեն շինարարությամբ, պետք է պայմանագիր կնքեն ՀՀ-ում գործող որևէ համապատասխան կազմակերպության հետ և հետագայում 13 տոկոս եկամտահարկն ու 5տոկոս շահութահարկը վճարեն ՀՀ պետբյուջե, այլ ոչ թե […]

ԼՂՀ ընտրությունները ողջունելի են.քաղաքագետ /վիդեո/

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գտնում է, որ Արցախում կայացած խորհրդարանական ընտրությունները բավականին լավ են անցել, մասնավորապես ողջունելի է համարում, այն հանգամանքը, որ մեծաթիվ ընտրողներ են մասնակցել: Այդ մասին նա մանրամասնեց «Հենարան» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ:  «Սա ցույց է տալիս, որ ղարաբաղցիները մեծ լրջությամբ են մոտենում հարցին: Ինչ վերաբերում է ընտրության արդյունքներին, ապա վստահ կարելի է […]

Նախկին զինծառայող Արսեն Բաղդասարյանը Ադրբեջանում 15 տարվա ազատազրկման է դատապարտվել

Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանում ավարտվել է Ադրբեջանում գերության մեջ գտնվող նախկին պայմանագրային զինծառայող Արսեն Էդուարդի Բաղդասարյանի գործի քննությունը, նա 15 տարվա ազատազրկման է դատապարտվել, գրում է ադրբեջանական АПА-ն։ Ըստ գործակալության` 2014 թվականի դեկտեմբերի 26-ին Արսեն Բաղդասարյանը հատել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի