24 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Կլոր սեղանի շուրջ

Մայիսի  22-ին Կենսաբազմազանության միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ բնապահպանության նախարարության Տավուշի մարզի «Զիկատար» բնապահպանական կենտրոնում կազմակերպվել է կլոր սեղան-քննարկում նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների, մասնագետների, բնապահպանական հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ:

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը միջոցառման մասնակիցներին շնորհավորել է օրվա կապակցությամբ և հրապարակել Կենսաբազմազանության միջազգային օրվա առթիվ նախարար Արամայիս Գրիգորյանի ուղերձը: Նախարարի տեղակալը կարևորել է Հայաստանի հարուստ կենսաբազմազանության պահպանությանն ուղղված ջանքերը և շեշտել այդ գործում շահագրգիռ բոլոր կողմերի աշխատանքների համատեղման անհրաժեշտությունը:

Ներկաներին տեղեկացվել է, որ մշակվել է «Հայաստանի Հանրապետության կենսաբազմազանության պահպանության, օգտագործման և վերարտադրության ռազմավարություն և գործողությունների պետական ծրագրի» փաստաթղթի նախագիծը և ներկայացվել են հիմնական դրույթները: Հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին կոչ է արվել մասնակցել փաստաթղթի հանրային լսումներին, որը կանցկացվի մայիսի 26-ին «Մոսկվայի տանը»: Կլոր սեղանին մասնակցած հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները /Հակոբ Սանասարյան, Գոհար Օգանեզովա, Ժիրայր Վարդանյան, Սիլվա Ադամյան, Գրետա Գաբրիելյան, Դոլորես Ղափանցյան, Լիլիկ Սիմոնյան, Աննա Հովհաննիսյան, Աշոտ Միրզոյան/  բարձրաձայնել են բնապահպանական խնդիրների վերաբերյալ իրենց դիտարկումները և ներկայացրել առաջարկություններ: ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների մասնագետները տեղում պատասխանել են հնչած հարցերին և վստահեցրել, որ դրանք հաշվի կառնվեն հետագա աշխատանքները կազմակերպելիս:

ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ քննարկվել են ոլորտի լուսաբանման մեխանիզմները և մարտավարությունը: Կարևորվել է լրատվամիջոցների և Բնապահպանության նախարարության համագործակցության ինտենսիվացումը` բնապահպանական խնդիրներին օպերատիվ արձագանքման և դրանց լուծումները գտնելու նպատակով:

 Միջոցառման մասնակիցներն արդյունավետ են գնահատել նման ձևաչափով հանդիպումները և առաջարկել դրանց պարբերական բնույթ տալ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ