11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ինչպես է ժամանակ գտել Սեյրան Օհանյանը

Ինչպես ամեն անգամ, այս անգամ էլ Ազգային ժողովում բյուջեի կատարողականի քննարկմանը շատ նախարարությունների ու կառավարությանն առընթեր մարմինների առաջին դեմքերը չէին ներկայացել, ինչից պատգամավորները դժգոհեցին:  ԱԱԾ պետի տեղակալ Գորիկ Հակոբյանի փոխարեն Արամ Հակոբյանն էր եկել: Հարցին՝ ո՞ւր է Գորիկ Հակոբյանը, նա պատասխանեց. «Ինքը պլանավորված հանդիպում ուներ, դրա համար չի եկել»:

Հանձնաժողովի նիստին եկել էր Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ իր ոլորտի հաշվետվությունը ներկայացնելու: Հարցին՝ շատ ոլորտի ղեկավարներ չէին ներկայացել,ինչպես է ինքը ժամանակ գտել գալու, նա պատասխանեց. «Հիմա դրա համար էլ ե՞ս պիտի պատասխանեմ: Ես իմ գործը պլանավորում եմ՝ առավոտվանից մինչև երեկո ու ողջ տարվա ընթացքում: Երբ գործդ պլանավորում ես, չափազանց հեշտ է այդ ժամանակը գտնել և ներկայանալ»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ