18 Մայիսի, Saturday, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Գյուղնախարարից պահանջում են ներողություն խնդրել աղջիկներց.Կարտոֆիլով ակցիա /վիդեո/

Այսօր  Կառավարության շենքի մոտ հավաքվել էին մի խումբ քաղաքացիներ, ովքեր գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանից պահանջում են ներողություն խնդրել աղջիկներից։  Ակցիայի պատճառը հանդիսացել է այն, որ մի քանի օր առաջ նախարար Սերգո Կարապետյանը Շիրակի մարզ կատարած այցի ժամանակ համայնքապետերի ու ֆերմերների հետ զրույցում աղջիկներին համեմատել է կարտոֆիլի հետ` ասելով, թե աղջիկները նման են կարտոֆիլին` առաջին ուզողին […]

«Ես եմ հրաժարվել, չեք պարտադրել»

ՀՀ-ում մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամն ի պաշտոնե վարչապետն է: Այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը  և հավելեց, որ հաշվի առնելով անհրաժեշտությունը, որ այդ մարմինը գործի իրապես անկախ, ինչը նաև կբարձրացնի այդ մարմնի վարկանիշը՝ առաջարկվում է հոգաբարձուների խորհրդում փոփոխություն կատարել, հանել այն դրույթը, որ ի պաշտոնե […]

Եվս մեկը լքեց ԲՀԿ-ը

Ազգային ժողովի պատգամավոր Մուշեղ Պետոյանն իր դիմումի համաձայն դադարեցրել է անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը: Այսօր ԱԺ նիստի ժամանակ հայտնեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նշենք, որ արդեն մի քանի պատգամավորներ լքել են ԲՀԿ խմբակցությունը: 

Թուրքիայի խորհրդարանական հանձնաժողովը հայտարարություն է ընդունել Խոջալուի դեպքերի կապակցությամբ

Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, որի կազմը համալրում են ներկայացուցիչներ իշխող «Արդարություն և զարգացում», (ԱԶԿ-AKP), ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) և «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցություններից, տեղեկացնում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը: Ըստ Թուրքիայի մեջլիսի պաշտոնական կայքի` նշյալ հայտարարությունը կոչ է անում Խոջալուի դեպքերի (իրենց բնորոշմամբ` կոտորածի) պատասխանատուներին կանգնել միջազգային արդարադատության առջև, իսկ Հայաստանին՝ հնարավորինս արագ […]

Ազատվեց պարտադիր զինվորական ծառայությունից

ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ՝ Միխաիլ Պյոտրի Մինչինն տարկետում տրվեց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից: Նշենք, որ նա Հայաստանի Հանրապետության ձյուդոյի ազգային հավաքական թիմի անդամ է, հանդես է գալու մինչև 100 կիլոգրամ քաշային կարգում։  Միխաիլ Պյոտրի Մինչինը նախապատրաստվելու և մասնակցելու է 2015 թվականին աշխարհի առաջնությանը և 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում անցկացվելիք ամառային օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշային […]

Օռնելլա Մուտիին 8 ամսվա ազատազրկման են դատապարտել Պուտինի հետ ընթրիքի համար /ֆոտո/

Իտալացի հանրահայտ դերասանուհի, 59-ամյա Օռնելլա Մուտին դատապարտվել է 8 ամսվա ազատազրկման եւ 600 եվրո տուգանքի` խարդախության համար: Դերասանուհին չի ներկայացել իր իսկ ներկայացմանը, իսկ թատրոնի ղեկավարությանը ասել է, թե հիվանդ է եղել եւ համապատասխան թուղթ է ներկայացրել հիվանդանոցից: Այնինչ ավելի ուշ պարզվել է, որ Մուտին բնավ հիվանդ չի եղել, այլ այդ ընթացքում եղել է Ռուսաստանում […]

INVEST ARMENIA 2015. աննախադեպ բիզնես ֆորում՝ Հայաստանում. Lurer.com /վիդեո/

BPA ընկերությունն INVEST ARMENIA ծրագրի շրջանակներում մայիսի 8-ին Երևանի «Մարիոթ» հյուրանոցում նախատեսում է կազմակերպել INVEST ARMENIA 2015 բիզնես ֆորում, իսկ սեպտեմբերի 25-27-ը INVEST ARMENIA բիզնես էքսպո, որոնց նպատակն է լինելու ներկայացնել մեր երկրի տնտեսության պոտենցիալը ևներդրումային հնարավորությունները՝ այդ կերպ խթանելով հայաստանյան բիզնես միջավայրի բարելավմանը, գրում է Lurer.com–ը: Lurer.com-ի թղթակիցը ֆորումի կազմակերպման և գաղափարի վերաբերյալ զրուցեց BPA […]

«Նա այսօր գործող ոչ կենսունակ, իմպոտենտ քաղաքական համակարգի սիմվոլն է ինձ համար»

Կարճ կգրեմ. յոթ տարի 2008թ-ի փետրրվարի 25-ին, ես կալանավորվեցի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հետընտրական հերթական հանրահավաքը վարելուց հետո: Բանտային ապրումների ցավն ինձ այդքան չի տանջում, որքան այն էվոլուցիան, որ այս տարիներին տեսա Լևոն Տեր-Պետրոսյանի մեջ: Յոթ տարի առաջ, նա ինձ համար փոփոխությունների, ազատության խոհրդանիշ էր, այսօր՝ գործող ոչ կենսունակ, իմպոտենտ քաղաքական համակարգի սիմվոլը: Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին տարիների […]

6 միլիոն դրամից ավել գումար սահմանամերձ գյուղերին

Կառավարության այսօրվա նիստում որոշվեց ՀՀ բյուջեի պահուստային ֆոնդից 6 միլիոն 337.9 հազար դրամ տրամադրել Տավուշի մարզպետարանին: Նախագիծը ներկայացնողղ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նկատեց, որ այդ գումարը նախատեսված է սահմանամերձ համայնքների գնդակոծությունների հետևանքով վնասված բնակելի տների բնակիչներին պետական աջակցություն ցուցաբերելու համար: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նկատեց, որ սահմանամերձ համայնքների բնակիչները մշտապես Կառավարության ուշադրության […]

Դի է հայտնաբերվել

Փետրվարի 25-ին, ժամը 19.25-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Պարոնյան փողոցի թիվ 14 շենքի 12-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակում՝ մահճակալին, հայտաբերել Զ. Բ.-ի դին (ծնվ. 1957թ.):

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի