04 Մայիսի, Saturday, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Խաչատուր Սուքիասյանի հետ ջերմ հարաբերություններ ունեմ. Փաշինյան

«Ապացուցվեց մի բան, որ այն ինչ որ տեղի էր ունենում, ձախողված էր ի սկզբանե»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն՝ ի պատասխան հարցին, թե կարելի է ասել, որ վերջին ներքաղաքական զարգացումներից հետո ապացուցվեց իր այն հայտարարությունը, թե եռյակը ծառայում է իշխանության շահերին: Հարցին, թե արդյոք շոու էր այս ամենը, նա […]

Կցրտի

Փետրվարի 20-21-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 22-24-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հյուսիս-արևելյան 3-8մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 20-21-ին էապես չի փոխվի, 22-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով, 23-ի գիշերը նույնքան կնվազի: 

Կոտրված ապակիներ, արյուն….կադրեր «Երևան մոլ»-ից /վիդեո/ֆոտո/

«Երևան Մոլում» այս պահին էլ՝ իրավիճակը շարունակվում է մնալ լարված: Ձեզ ենք ներկայացնում Henaran.am-ի պատրաստած տեսանյութը և ֆոտոշարքը առանց մեկնաբանության: Հիշեցնենք, որ այսօր ժամը 15:00-ին առեւտրի կենտրոնում գտնվող «Այ էլեկտրոնիկս» խանութում ակցիա էր նախատեսված՝ 100-ական հեռուստացույց,  հեռախոս եւ արդուկ վաճառվելու էր ընդամենը 1000 դրամով:Ակցիան, սակայն  սկսվեց մի քանի ժամ շուտ: Մանրամասները՝ տեսանյութում:

Ապօրինի շինարարություններ

Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև մայրաքաղաքի վարչական շրջանների համապատասխան բաժինների իրականացրած համատեղ վերահսկողության շնորհիվ մայրաքաղաքում հայտնաբերվել և արձանագրվել է ապօրինի շինարարության 6 դեպք: Քանդման աշխատանքներ են իրականացվել 2 հասցեներում: Թեժ գծի 1-08 շուրջօրյա հեռախոսահամարով ստացված 2 ահազանգերի դեպքում ապօրինաշինություն չի հայտնաբերվել, մեկի ահազանգի դեպքում ապօրինաշինությունը կանխվել է: Նույն […]

Սերժ Սարգսյանին հրավիրելն անօգուտ քայլ էր. MİLLİYET

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հայ-թուրքական արձանագրությունների հետկանչը խորհրդարանից Թուրքիայում առանձնապես մեծ արձագանք չգտավ ներթուրքական գերծանրաբեռնված քաղաքական օրակարգի պատճառով: Նման կարծիք է հայտնել հրեական ծագումով թուրք հայտնի լրագրող, արտաքին քաղաքական հարցերով վերլուծաբան և «Միլլիյեթ» թերթի սյունակագիր Սամի Քոհենը, հայտնում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը: «2009թ. հոկտեմբերին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու համար ընտրված ժամանակը հստակորեն […]

Մայրը նորածնին նետել է աղբամանը

Նովոսիբիրսկում օրերս անցորդներից մեկը աղբամանում երեխայի լացի ձայն է լսել: Նայելով աղբամանից ներս` տղամարդն այնտեղ տոպրակում կապված նորածնի է հայտնաբերել: Դեպքի վայր ժամանած ոստիկանները շատ արագ կարողացել են հայտնաբերել, թե ով է երեխայի մայրը: Պարզվել է, որ փոքրիկին աղբաման նետող մայրը 19 տարեկան է, բնակվել է մոտակայքում: Նա ծննդաբերել է տանը, ինքնուրույն, ապա երեխային նետել […]

Մեղրու լեռնանցքը ամբողջ գիշեր մաքրվել է /վիդեո/

Նախորդ գիշեր ձյան տեղումների սկսվելուն պես Մեղրու լեռնանցքում հերթապահություն իրականացնող «Մեղրու ՃՇՇՁ» ԲԲ ընկերության ճանապարհաշինարարներն անմիջապես ձեռնամուխ են եղել ճանապարհը աղ ու ավազի խառնուրդով մշակելու աշխատանքներին, որից հետո կատարվել է երթևեկելի մասի մաքրումը: Լեռնանցքի ճանապարհները լիովին երթևեկելի են:

Ինչ է կատարվել «Երևան մոլում». 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց /վիդեո/

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ պատկերված է, թե ինչ է կատարվել այսօր «Երևան մոլում»: Ինչպես փոխանցում է Henaran.am-ի թղթակիցը, այսօր ժամը 15:00-ին առեւտրի կենտրոնում գտնվող «Այ էլեկտրոնիկս» խանութում ակցիա էր նախատեսված՝ 100-ական հեռուստացույց,  հեռախոս եւ արդուկ վաճառվելու էր ընդամենը 1000 դրամով: Արդեն 08:00-ից առեւտրի կենտրոնի մոտ հավաքվել է բազմություն: Քիչ առաջ իրավիճակը դուրս է եկել […]

Թբիլիսիում ծաղիկներ խոնարհվեցին Ամենայն հայոց բանաստեղծի շիրիմին

Փետրվարի 19-ը Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Ամեն տարվա նման, այս անգամ էլ  թբիլիսահայությունն իր   այցելությամբ   հայ գրողծների և հասարակական գործիչների Խոջիվանքի  պանթեոն, որտեղ  ամփոփված  է  Մեծ Լոռեցու  աճյունը, իր սիրո և հարգանքի  տուրքը  մատուցեց   ժողովրդական մեծ բանաստեղծին ու իր խոնարհումը  բերեց նրա հիշատակի առջև:  Մեծն Թումանյանի տապանաքարի  մոտ,  Վիրահայոց թեմի առաջնորդի […]

Երբ կլինի իշխանափոխություն

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր պետա-իրավական հարցերի հանձնաժողովի նիստում ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին առաջարկեց նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջի վերաբերյալ նախագիծը տանել Ազատության հրապարակ: Լրագրողների հետ զրույցում Փաշինյանն ասաց, որ նման քայլի չի ցանկանում գնալ, քանի որ ցանկություն չունի մարդկանց հիասթափեցնելու: «Մեր պատմությունից մենք պետք է անենք հետևյալ եզրակացությունը, որ խնդիրը ոչ թե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի