06 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ավազե անիմացիայով և ռոք համերգով կտրվի «Ֆրեսկո» փառատոնի՝ այս տարվա մեկնարկը

«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 2-րդ փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 27-ին՝ ժամը 20:30-ին, Կարապի լճի տարածքում: Բացօթյա բեմ, մեծ էկրան, «Ֆրեսկո» բարձեր՝ գետնին հարմարավետ տեղավորվելու համար, համերգային ծրագիր և բարձր տրամադրություն. այս ամենը, գումարած ևս մի քանի անակնկալ, խոստանում են փառատոնի կազմակերպիչները:   Բացման արարողությանը ներկա կլինեն փառատոնի հատուկ հյուրերը: Նրանցից մեկը՝ […]

Խոսքը իշխանությանն է /վիդեո/

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանի կարծիքով՝ Բաղրամյան պողոտայում հավաքված է ընտիրազույն զանգված: «Հավաքվածները պարտավոր չեն մեխանիզմ առաջարկել, լուծում առաջարկողն իշխանությունը պիտի լինի, խոսքը իշխանությանն է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Արտահերթ կարգով Սևանա լիճ է բաց թողնվել 43 հազար գեղարքունի և ամառային իշխանի մանրաձուկ

«Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի/40 հազար հատ/, և  Սևանա լճում իշխանի վերականգնման ծրագրի շրջանակներում ցանցավանդակային  պիլոտային աշխատանքներ իրականացնող «ԷՄԻ ՖՈՒԴ» ՍՊԸ-ի կողմից /3 հազար հատ/ մանրաձկան անհատույց տրամադրման գործընթացի շրջանակներում հունիսի 23-ին ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովի հսկողության ներքո Սևանա լիճ առաջին անգամ արտահերթ բաց  է թողնվել 43 հազար գեղարքունի և […]

Մագիստրոսները դիպլոմներն ստացել ու եկել էին Բաղրամյան /վիդեո/

Երևանի պետական համալսարանի մագիստրատուրայի բաժնի ուսանողներն այսօր դիպլոմներն ստանալուն պես եկել էին Բաղրամյան պողոտա, որտռեղ նստացույց են անում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարողները: 

Մի քաղաքականացրեք Հայաստանի իրադարձությունները. Սերժ Թանկյանի կոչը

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը Ֆեյսբուքի իր էջում կոչ է արել միջազգային լրատվամիջոցներին չքաղաքականացնել Երևանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ քաղաքացիական հասարակության սկսած պայքարը: «Իրավիճակը չպետք է քաղաքականացվի միջազգային մեդիայի կամ կառավարությունների կողմից: Սա Հայաստանի բնակչության լայնզանգվածի ոչ քաղաքական արձագանքն է տնտեսական խնդիրներին: Հայաստանի կառավարությունը պետք է բոլոր ջանքերը գործադրի` թեթևացնելու […]

Սերժ Սարգսյանը մեկնում է

Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 24-ի երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու հունիսի 25-ին Բրյուսելում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին: Հանրապետության Նախագահը գագաթնաժողովում հանդես կգա ելույթով:  

Վերակառուցվում է Աբովյան-Նոր Գեղի-Եղվարդ-Աշտարակ 12 կմ երկարությամբ ճանապարհահատվածը

Միջպետական մայրուղու Աբովյան – Նոր Գեղի – Եղվարդ – Աշտարակ 12 կմ երկարությամբ հատվածում կատարվում են ճանապարհի վերակառուցման աշխատանքներ: Ճանապարհի տեղամասերից մեկում տեղադրվում են հարթեցնող ասֆալտե շերտը: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն Էմիլ Սարգսյանն ասաց, որ հարթեցնող շերտը տեղադրելուց հետո կփռվի ասֆալտբետոնե ծածկ: Ճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին որպես պատվիրատու հետևում […]

Հ. Նաղդալյան. «Չասեմ «հաղթանակ» կամ «պարտություն», քանի որ չեմ սիրում ամեն բան սև ու սպիտակի մեջ դիտել, բայց սա իսկապես նվաճում էր

Այսօր արդեն կարող ենք խոստովանել, որ շատերս համակերպվել էինք, որ ԵԽԽՎ ամառային նստաշրջանում նախ մոնիտորինգի հանձնաժողովում, ապա լիագումար նիստում Ադրբեջանին առնչվող զեկույցը քննարկվելու է, մի քանի մեղադրանքներ են հնչելու ժողովրդավարության վիճակի, ազատությունների ոտնահարման, բռնաճնշումների ու բռնությունների, լրատվամիջոցների ու հասարակական կազմակերպությունների ազատ աշխատանքների արգելակման մասին, բայց ամենակարևորը զեկույցում սևը սպիտակի վրա արձանագրվելու է ՛՛Ադրբեջանի տարածքի և […]

Ադրբեջանի ուժային կառույցների աշխատակիցները ուղեկցում էին մեզ ամենուր. Սամբոյի ֆեդերացիա

Հայտնում ենք, որ Հայաստանի սամբոյի պատվիրակությունը, գտնվելով ս. թ. հունիսի 21-ից 23-ը Բաքվում անցկացվող Առաջին Եվրոպական խաղերին, ի դեմս մեր սամբիստների Աշոտ Դանիելյանի, Տիգրան Կիրակոսյանի, Սոսե Բալասանյանի, մարզիչներ Վովիկ Խոջայանի, Էռնեստ Միրզոյանի, Վիկտորիա Լավրենովայի և ՀՍՖ նախագահ Լևոն Հայրապետյանի` Բաքու մեկնելուց առաջ և հետո ոչ մի հարցազրույց չեն ունեցել որևէ ԶԼՄ-ների հետ:  Karabakh-life.am կայքում զետեղված […]

Վարդան Պետրոսյանը հացադուլ է հայտարարել՝ որպես զորակցություն

Առավոտյան ժամը 12:00-ից դերասան Վարդան Պետրոսյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլ է հայտարարել ի զորակցություն «Ո՛չ թալանին» նախաձեռնության ու Բաղրամյան պողոտայի վրա նստացույցի մասնակիցների: Այս մասին Henaran.am-ին հայտնեց նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը: Նա նշեց, որ այս պահին հանդիպման մեջ է Վարդան Պետրոսյանի հետ, և այլ մանրամասներ չի կարող ասել:    

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի