10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Թող արձակուրդ գնա. Առավոտ

Բաղրամյան պողոտայում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կիրակի օրվա պահվածքը համացանցում դարձել է թեժ քննարկման առարկա: Նրա գոռգոռալը, անընդհատ ժամ ասելը, քաղաքացիների եւ լրագրողների վրա անընդհատ բղավելը եւ հիշեցնելը՝ «ես Վովա Գասպարյանն եմ», ֆեյսբուքյան քննարկումների կիզակետում է: Այս առնչությամբ «Առավոտ»-ի հետ զրույցում Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյւսնն ասաց. «Ոստիկանները, մանավանդ ոստիկանության ղեկավարը պետք է ամեն քայլափոխի հիշեն, որ […]

Թուրքիայի ու «Իսլամական պետության» դրոշները` կողք կողքի

Թուրքիայի Գազիանթեփ նահանգի  Քարլամըշ շրջանում, որը գտնվում է թուրք-սիրիական սահմանին շատ մոտ, Քոբանիի վրա հարձակված «Իսլամական պետություն»(ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունը, կանգնեցրել է իր դրոշը, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «Radikal» թերթի` տաս օր է ինչ ԻՊ-ի դրոշը կանգնված է Թուրքիայի դրոշի կողքին: ԻՊ-ը այժմ  իր ձեռքի տակ է վերցրել  թուրք-սիրիական սահմանին մոտ գտնվող շենքերը, դրանք այժմ […]

Հա՞ բալես. ոստիկանապետը սեղմեց Շանթի որդու ձեռքը

«Շահեն, ձգվիր, ամուր եղիր, խելառությունդ պահիր չափի մեջ, հա՞ բալես»,- այսօր՝ Բաղրամյան պողոտայում ցուցարարների  հետ խոսակցության ընթացքում  դիմելով Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահենին ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: «Դու շատ լավ հասկանում ես ամեն ինչ, դու խելացի տղա ես: Աստված պահապան ձեզ: Խելառությունդ պահիր»,-շարունակեց ոստիկանապետը: Ավելի ուշ  մարդկանց հրաժեշտ տալիս Վլադիմիր Գասպարյանը  սեղմեց Շահեն Հարությունյանի  ձեռքը […]

Անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում` Հունիսի 30-ից հուլիսի 2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:Հուլիսի 3-ին հյուսիսային շրջաններում, 4-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ. արագությամբ:  Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունիսի 30-ից հուլիսի 1-ը կբարձրանա 1-2 աստիճանով, հուլիսի 3-4-ին նույնքան կնվազի: Երևանում` Հունիսի […]

Սուսանը դավաճանելով ամուսնուն՝ ավազակային հարձակում է բեմադրել.Ժամանակ

«Ժամանակ»-ի իրավական բաժնում կարդում ենք. Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Սուսան Կ.-ի (անունը փոխված է) գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը: Գործը քննվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ: 22-ամյա Սուսանը 2 երեխաների մայր է, ամուսնացած կին: Նա մեղավոր է ճանաչվել սուտ մատնություն կատարելու՝ ծանր հանցագործության մասին սուտ հաղորդում տալու, կեղծ ապացույցներ սարքելու համար՝ […]

«Իրանք փողոցում են քնում, որ իմ ընտանիքը լավ ապրի»

Պրոդյուսեր, քաղաքական-հասարակական գործիչ,«Արարատ» Մեդիա գրուպի գլխավոր խմբագիրը և «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամ Ալեն Սիմոնյանը իր Ֆեյսբուքի էջում գրառել է. «…Նոր մտա տուն, որ քնեմ։ Իսկ իրանք փողոցում են քնում, որ իմ ընտանիքը լավ ապրի։ ((( »:  

Պետք է սպասել. Հայկական Ժամանակ

«Հայկական Ժամանակ»-ը գրում է ՀԷՑ-ի տնօրեն Եվգենի Բիբինը դեռ Հայաստան չի վերադարձել ու թեեւ ընկերության մամուլի խոսնակն ասում է, թե կվերադառնա, բայց իշ­խանական շրջանակներում առա­վել հավանական են համարում, որ չվերադառնա: Անորոշ իրավիճակը Սերժ Սարգսյանի շաբաթօրյա ելույթից հետո էլ շարունակվում է, ու հիմա հարցերը, թերեւս, ավելի շատ են, քան մինչ այդ ելույթը: Տարբեր կալիբրի պաշտոնյաներ շաբաթ օրվանից վարձում […]

ՀԷՑ-ի պարտքը կփակվի ռուսական 200 մլն դոլարանոց վարկից.Ժամանակ

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՌԴ կողմից ՀՀ ԶՈՒ համար սպառազինություն ձեռք բերելու համար ՀՀ-ին տրամադրվող 200 մլն դոլարի արտոնյալ վարկից 50 մլն դոլարը տրամադրվելու է ՀԷՑ-ին, որպեսզի մարի էլեկտրաէներգիայի արտադրողներին ունեցած իր 23 մլրդ դրամի պարտավարությունները:: Ստացվում է, որ ՀՀ-ն 50 մլն դոլարի պակաս ժամանակակից սպառազինություն կգնի բանակի համար, եւ այդ չափով մեր անվտանգությունը կտուժի, բայց մյուս […]

Վարդանիկը հեռանում է քրեական աշխարհից. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. Ըստ Գյումրիի թերթի աղբյուրների՝ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ֆինանսական  վիճակը վերջին շրջանում այնքան էլ լավ չէ: Նա  կամաց-կամաց սկսել է կողքից հեռացնել նեղ թիմի ներկայացուցիչներին՝ սպորտսմեններ, քրեական աշխարհի ներկայացուցիչներ եւ  այլն: Այս քայլը շատերի գնահատմամբ նշանակում է, որ Վարդան Ղուկասյանը հրաժարվել է ապագայում քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մտքից: Հակառակ դեպքում ձայն բերող […]

Կեսը Ծառուկյան Գագոն տարավ, հարկայինն էլ մյուս կեսը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Աղաբաբյանը չի կարողանում վճարել թերթի վաճառքով զբաղվող «Պրեսս Ատտաշե» ընկերության 180 հազար դրամի պարտքը: Այս փաստը պատգամավորը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հետևյալ կերպ մեկնաբանեց. «Ասեմ, թե բանն ինչումն է: «Հրազդան» ստադիոնը ինքը հարկային տեսչության ստուգումների արդյունքում հայտնվեց ֆինանսական փակուղու մեջ: 5-6 ամիս է՝ աշխատավարձ չենք կարողանում տալ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի