Պարզաբանում. Օձուն համայնքի տարածքում գտնվող Սբ Հովհաննես եկեղեցու վերաբերյալ
ՀՀ Լոռու մարզի Օձուն համայնքի տարածքում գտնվող Սբ Հովհաննես (Սբ Աստվածածին) եկեղեցին միջնադարյան Հայաստանի ճարտարապետությունը բնութագրող բացառիկ հուշարձաններից է: Նկատի ունենալով հուշարձանի պահպանվածության վիճակը՝ ՀՀ մշակույթի նախարարությունը 2010 թ. «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան ձեռնարկել է հուշարձանի վերականգնման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման գործընթացը: Արդյունքում հաղթող ճանաչված «Սերվետ» ընկերության ճարտարապետ Մ. Հակոբյանի կողմից կազմվել է հուշարձանի վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերը /հարկ ենք համարում նշել, որ ճարտարապետ Մ. Հակոբյանը երկար տարիներ զբաղվել է Օձունի տաճարի ուսումնասիրման և չափագրման աշխատանքներով/, որոնք քննարկվել են ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի նիստում և արժանացել մասնագետների հավանությանը:
Իր հերթին հուշարձանի հետագա պահպանության խնդրով մտահոգված մոսկվաբնակ հայազգի բարերար, արմատներով Օձուն համայնքից Մ. Ձավարյանը ցանկություն է հայտնել ֆինանսական աջակցություն ցուցաբերել հուշարձանի վերականգնման գործընթացին: Մ. Ձավարյանի կողմից ստեղծված «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ 2011 թ. հոկտեմբերի 17-ին ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» հիմնադրամի միջև կնքվել է եռակողմ հուշագիր, համաձայն որի՝ մշակույթի նախարարությունը տրամադրել է եկեղեցու վերականգնման նախագիծը, իսկ հիմնադրամը` վերականգնման աշխատանքների իրականացման ֆինանսավորումը:
Հուշարձանի վերականգնման աշխատանքների իրականացման համար շինվերականգնման կապալառու կազմակերպություն ընտրելու համար «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» հիմնադրամի կողմից ստեղծվել է մրցութային և գնահատող հանձնաժողովներ: Մրցույթին ներկայացվել է 8 հայտ: 2012 թ. մարտի 26-ին գնահատող հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել են մրցույթի մասնակիցների կողմից ներկայացված փաստաթղթերի լրակազմը, վերականգնման աշխատանքներին վերաբերող գնային առաջարկները, և արդյունքում «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» հիմնադրամի կողմից հաղթող է ճանաչվել «Լևգուկ» ընկերությունը: 2012 թ. մայիսի 23-ին «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» հիմնադրամը շինվերականգնման աշխատանքների կապալի պայմանագիր է կնքել «Լևգուկ» ընկերության հետ, հաջորդիվ նաև՝ հեղինակային և տեխնիկական հսկողության պայմանագրեր համապատասխան կազմակերպությունների հետ: Այնուհետև, «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» հիմնադրամը ՀՀ մշակույթի նախարարություն է ներկայացրել հուշարձանի վերականգնման աշխատանքների թույլտվություն ստանալու դիմում, և սահմանված ընթացակարգով` 2012 թ. հուլիսի 11-ին ստացել է վերականգնման աշխատանքները կատարելու թույլտվություն՝ 1 տարի ժամկետով, իսկ 2013 թ. վերականգնման աշխատանքների թույլտվությունը տրամադրվել է 2 տարի ժամկետով:
Մշակույթի նախարարության օժանդակությամբ ծրագիրը ՀՀ կառավարության համապատասխան հանձնաժողովի կողմից ճանաչվել է որպես բարեգործական և 2013 թ. օգոստոսի 9-ի Մ-717-Ա որոշմամբ ազատվել ավելացված արժեքի հարկից:
Հուշարձանի վրա վերականգնման աշխատանքները կատարվել են երեք տարիների ընթացում: 2012-2013 թթ. հուշարձանիվերականգնմանծրագիրըֆինանսավորվելէ«Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» հիմնադրամիմիջոցով. գումարը կազմել է 162.7 մլն ՀՀ դրամ, իսկ 2014 թ. շինարարական կազմակերպությունն ուղղակիորեն 114.8 մլն ՀՀ դրամի չափով ֆինանսավորվելէՄովսեսՁավարյանիկողմից /այդ պահին Մովսես Ձավարյաննարդեն իսկ դուրսէրեկելիրնախաձեռնությամբ ստեղծած բարեգործական հիմնադրամի կազմից/: Այսպիսով, հուշարձանի վերականգնման համար՝ ըստ նախագծային արժեքի, տրամադրվելէ 277,5 մլնՀՀդրամ:
Հուշարձանի վերականգնման ընթացքում ծագած առանձին խնդիրներ հստակեցնելու նպատակով՝ բնագավառի փորձառու մասնագետների, ինչպես նաև հիմնադրամի ներկայացուցիչների (Ա. Դավթյան, Վ. Շերմազանյան) մասնակցությամբ բազմաթիվ քննարկումներ են կազմակերպվել և՛ հուշարձանի տարածքում, և՛ մշակույթի նախարարությունում: ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության աշխատակիցներն էլ աշխատանքային կարգով բազմիցս մասնագիտական օժանդակություն են ցուցաբերել
խնդիրների լուծմանը, որոնց ծագման հիմնական պատճառ էր հանդիսացել հեղինակային հսկողության պայմանագրի բացակայությունը՝ վերջին ժամանակահատվածում /մոտավորապես 1,5 տարի/:
Ի դեպ, համագործակցության շրջանակում, Մովսես Ձավարյանն երկու անգամ հանդիպել է մշակույթի նախարարի և բազմիցս՝ նախարարի տեղակալ Ա. Սամուելյանի հետ, և առաջացած բոլոր հարցերը քննարկվել ու ստացել են անհրաժեշտ լուծումներ:
Արդյունքում, 2012-2014 թթ. ամբողջովին կատարվել են մրցույթային փաթեթով նախատեված ծավալները, մասնավորապես՝ ուժեղացվելենտաճարիգմբեթարդնութաղերը, կանխվելենգմբեթարդումևթմբուկիվրաառկաճաքերիհնարավորընդլայնումները, ամբողջությամբփոխվելենեկեղեցուծածկասալերը, նորոգվելևամրակայվելենհյուսիս–արևելյանուհարավ–արևելյանզանգաշտարակները, իրականացվելենարտաքիներեսապատերիխարխլվածևկազմաքանդվածհատվածներիքանդմանևվերաշարման, պատերիկարանախցմանաշխատանքները ևայլն:Այսպիսով, վերացվելենհուշարձանինվնասպատճառողխնդիրները, մասնավորապես՝մթնոլորտայինջրերիներթափանցումըևպատիմիջուկիխոնավացումը:
Կարևորելով պետություն-մասնավոր հատվածի համագործակցության շրջանակում հուշարձանի հետագա պահպանությանը նպատակաուղղված յուրաքանչյուր նախաձեռնություն, ՀՀ մշակույթի նախարարությունը գտնում է, որ հայոց մշակութային ժառանգության մաս կազմող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները չպետք է լինեն միայն պետության և անհատների հոգածության առարկա: “Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին” ՀՀ օրենքով որոշակի պարտավորություններ ունեն կատարելու նաև տեղական ինքնակառավարման մարմինները, որոնցից շատերը (այդ թվում նաև Օձուն համայնքի ղեկավարը) հանդես են գալիս դիտորդի կարգավիճակով և անհարկի ու ոչ մասնագիտական մեկնաբանություններով ավելորդ լարվածություն ստեղծում հուշարձանի շուրջ:
Մեկ անգամ ևս հարկ ենք համարում նշել, որ նախարարությունը դրական է գնահատում Օձունի եկեղեցու վերականգման աշխատանքները և փաստում, որ հուշագիրը ստորագրած կողմերը՝ կատարել են հուշագրով ստանձնած պարտավորությունները: Վերջինիս վկայությունն է՝ ս. թ. հունիս ամսվա ընթացքում, Մ. Ձավարյանի հետ ունեցած աշխատանքային հեռախոսազրույցը, որի ժամանակ քննարկվել է նաև իրականացված աշխատանքների ծավալներից դուրս՝ նոր ծավալի աշխատանքների ֆինանսավորման հարցը: