28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Քննարկվել են քրեակատարողական հիմնարկներում պատշաճ բժշկական օգնությանը և սպասարկման ծառայությունների կազմակերպմանը վերաբերող մի շարք հարցեր

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի շրջանակներում:

Հանդիպումը կազմակերպվել էր ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ: Հանդիպմանը մասնակցել են  Առողջապահության նախարարութան «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի ներկայացուցիչները` հիմնարկի տնօրեն Նելսոն Զուլոյանի գլխավորությամբ, Եվրոպայի խորհրդի «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի համակարգող Արման Պողոսյանը, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության բժշկական բաժնի պետ Արա Հովհաննիսյանը, փորձագետներ և նախարարության պատասխանատուներ: 

Աշխատանքային հանդիպման նպատակն Առողջապահության նախարարության հետ համատեղ քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց առողջության պահպանման և քրեակատարողական ծառայության բժշկական ստորաբաժանումների արդիականացման ծրագրի հետ կապված խնդիրները քննարկելն էր:

Հանդիպման ընթացքում մասնակիցներն անդրադարձել են քրեակատարողական հիմնարկներում պատշաճ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների կազմակերպման համար անհրաժեշտ շենքային պայմանների, կադրային և տեխնոլոգիական հագեցվածության, դեղորայքային ապահովման վերաբերյալ մի շարք հարցերի:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը կարևորել է քրեակատարողական ծառայությունում բժշկական սպասարկման որակի և արդյունավետության բարելավմանն ուղղված այս աշխատանքային հանդիպումն ու նշել, որ համակարգն ունի արդիականացման կարիք և այդ գործընթացն ապահովելու համար անհրաժեշտ է նոր քայլեր ձեռնարկել:

Նախարարի տեղակալը նաև բարձր է գնահատել առողջապահական նախարարության մասնագետների ներգրավվածությունը քրեակատարողական հիմնարկներում բուժսպասարկման որակի բարելավմանը նպաստող աշխատանքներում, ինչպես նաև կարևորել է Եվրոպայի Խորհրդի և Եվրոպական միության աջակցությունը քրեակատարողական հիմնարկներում բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների արդիականացման հարցում:

«Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրենը Առողջապահության նախարարության անունից պատրաստակամություն է հայտնել աջակցել քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց բուժօգնության որակի և արդյունավետության բարելավմանն ուղված Արդարադատության նախարարության ծրագրերին:

Եվրոպայի Խորհրդի «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի համակարգողն իր գոհունակությունն է հայտնել ծրագրի շրջանակներում Առողջապահության և Արդարադատության նախարարությունների միջև սերտ համագործակցության համար:

Ծրագրում ներգրավված փորձագետները քննարկել են նաև ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման համար քրեակատարողական հիմնարկներում և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում ընտանեկան բժշկի, հոգեբանի, հոգեբույժի, ատամնաբույժի աշխատանքների համար նախատեսված բոլոր անհրաժեշտ պայմաններն ապահովելուն վերաբերող հարցեր:

Հանդիպման արդյունքում որոշվել է համատեղ մշակել քրեակատարողական հիմնարկների բուժաշխատողների աշխատանքային նկարագրերը, քրեակատարողական հիմնարկների կադրային և տեխնոլոգիական հագեցվածությանը վերաբերող այնպիսի նվազագույն պահանջներ, որոնք համահունչ կլինեն առողջապահության ոլորտում կիրառվող չափանիշներին:

Հիշեցնենք, որ ԵվրոպայիԽորհրդիկողմից՝Եվրամիությանֆինանսավորմամբ, իրականացվող «ԱռողջապահությանևմարդուիրավունքներիպաշտպանությանամրապնդումըՀայաստանիբանտերում» ծրագիրըմեկնարկելէ 2015 թվականիհունիսի 2-ին:

Ծրագրինպատակնէամրապնդելմարդուիրավունքները` բարելավելովբուժծառայության, այդթվում` հոգեկանառողջությանհետկապվածխնամքիտրամադրումըՀայաստանիբանտերում: ԾրագրիշրջանակումկբարելավվիՀայաստանիքրեակատարողականհիմնարկներումառողջապահությանիրավականևինստիտուցիոնալշրջանակը, կվերապատրաստվենդրանցանձնակազմը, ինչպեսնաև, օժանդակելովՀայաստանիկառավարությանըքրեակատարողականհիմնարկներիբուժմասերինյութականպայմաններըբարելավելուհարցում, հատուկուշադրությունկդարձվիԽոշտանգումներիկանխարգելմանեվրոպականկոմիտեիվերջինզեկույցներումորպեսառավելխնդրահարույցառանձնացվածքրեակատարողականհիմնարկներին

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ