22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մի շարք անհասկանալի հարցեր կան

«Այն, ինչ-որ նախնական մոտավորապես գիտեինք, դա էլ տեղի է ունենում»,-Henaran.am-ի հետ զրույցում գնահատելով սահմանադրական բարեփոխումների 1-7 գլուխների նախնական տարբերակն, ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Նա նշեց, որ ըստ էության բազմաթիվ անհասականալի դրույթներ կան, որոնք ինչ-որ տեղ են թողնում սողանցքերի և այսպես ասած՝ տեղում որոշումներ կայացնելու: «Օրինակ՝ ի՞նչ է նշանակում առնվազն 101 պատգամավոր, իսկ վերին շեմը ո՞րն է, իսկ ո՞վ է որոշելու, թե որն է լինելու վերին շեմը, այստեղ հստակություն չկա ընդհանրապես, ու բազմաթիվ նմանատիպ փոփոխություններ»:

Ամենակարևորն, ըստ պատգամավորի, այն է, թե ինչպես է անցկացվելու խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը: Նշենք, որ ըստ նախատեսվող փոփոխությունների համաձայն՝ ԱԺ կանոնակարգը պետք երաշխավորի կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորում: Մասնավորապես՝ նույն Սահմանադրության նախագծով սահմանվում է, որ կարող է լինել խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ, եթե առաջին փուլում ի հայտ չի եկել խորհրդարանական մեծամասնություն, այսինքն՝ հաղթող ուժ, ապա առաջին և երկրորդ տեղ գրաված ուժերի մասնակցությամբ պետք է տեղի ունենա խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ:

«Միանշանակ, գնում է դեպի միակուսակցական համակարգի, և ներկայացված Սահմանադրությունն, որն իբր թե առաջընթաց պիտի ապահովեր երկրի համար և ժողովրդավարական ավելի ամուր հիմքերի վրա պիտի կանգնեցներ երկիրը, տանում է ավելի հետ:

Շատ անհասկանալի է, թե հինգ տոկոս հաղթահարած կուսակցությունները, որոնք ըստ էության մտնում են Ազգային ժողով, երկրորդ փուլին չմասնակցելով նորից մնում են Ազգային ժողովում, թե ոչ: Եթե հիմնական երկու ուժ պետք է լինի, այդ դեպքում հինգ տոկոս հաղթահարածները որտե՞ղ են մնում. չէ՞ որ ժողովուրդը նորից քվեարկելով՝ իր հիմնական ձայները պիտի տա արդեն այդ երկու ուժերին, և այդտեղ տոկոսային հարաբերությամբ երկու ուժերը մոտավորապես 101 և ավելի պատգամավոր կունենան»,-հարցնում է Լյուդմիլա Սարգսյանը: 

Վերջինս կարծում է, որ այս ձևակերպումներով Սահմանադրությունը, եթե ժողովրդի ներսում ճիշտ ու հիմնավորված բացատրություններով աշխատանք տարվի, ապա չի ընդունվի, այս բարեփոխումների ընթացքն ապագա չի ունենա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ