01 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վրաերթի է ենթարկել 23-ամյա երիտասարդի

Հուլիսի 14-ին, ժամը 21.00-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Կիեւյան փողոցի թիվ 2 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 23-ամյա երիտասարդի: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Յուրի Վարդանյանի որդին՝ արծաթե մեդալակիր

Հայ ծանրորդ Յուրի Վարդանյանի որդին՝ Նորիկ Վարդանյանը Տորոնտոյում ընթացող Համաամերիկյան խաղերում արծաթե մեդալակիր է դարձել: ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Վարդանյանը 94 կգ քաշային կարգում երկամարտի 362 կգ արդյունք է ցույց տվել՝ ամերիկացի Քենդրիկ Ֆարիսուին զիջելով 4 կգ:

Ծաղկահովիտի գյուղապետին խոշոր չափերի յուրացումներ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի բնակիչ Նորաին Հակոբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի երրորդ մասի առաջին կետի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել:   Նորաին Հակոբյանը, 2002-2012 թվականներին զբաղեցնելով Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, շարունակաբար վատնել է իրեն վստահված Ծաղկահովիտ համայնքի հաշվեկշռում հաշվառված և համայնքին պատկանող ընդհանուր 4 միլիոն 249 հազար 102 ՀՀ դրամ […]

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի անդամների հետ

Պաշտոնական այցով Մարսելում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Մարսելում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունում հանդիպել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF SUD) անդամների հետ: CCAF համանախագահ Ժակ Դոնապետյանը, քաղաքապետին ներկայացնելով կազմակերպության գործունեությունը, նշել է, որ կառույցն ավելի քան 20 կազմակերպություն միավորող և նրանց ջանքերը համակարգող ներկայացուցչական մարմին է, որը գործում է Մարսելում, Լիոնում […]

Սուրիկ Խաչատրյանի եղբորորդուն մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում Հարություն և Մուշեղ Զաքարյան եղբայրների նկատմամբ կիրառված բռնությունների բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ բացահայտումն ապահովելու համար, ինչի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեի մամուլի […]

«Վաղինակ Շուշանյանը պետք է ազնիվ լիներ ու հրապարակային վերցներ նվերը»

Օրեր առաջ լուր տարածվեց, որ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը ծննդյան օրը Բաղրամյան պողոտայում գտնվելու ժամանակ Աստվածաշունչ է ստացել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից: Ակտիվիստ Անի Կաղինյանն այս մասին գրել է. «Անընդհատ ՖԲ-ում բանավեճեր են տեղի ունենում արդյոք ճիշտ է արել Վաղինակ Շուշանյանը, որ Վովա Գասպարյանի նվեր Աստվածաշունչը վերցրել է, թե ոչ: Ճիշտ ասած իրա գործն […]

Արմեն Աշոտյանը շնորհավորում է

Երեկ հրապարակեցինք ընդունելության առաջին փուլի արդյունքները։ Հազարավոր երիտասարդներ հնարավորություն ստացան իրենց ուսումը շարունակել Հայաստանի բուհերում։ Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ, ձեր ուսուցիչներին և ծնողներին։ Հուսամ, դուք լիարժեք կօգտագործեք նոր գիտելիքներ ստանալու հնարավորությունները և կշարունակեք հարթել ձեր կյանքի ճանապարհը։ Դրական միավորներ ստացած, բայց մրցույթից այս փուլում դուրս մնացած դիմորդները հնարավորություն կունենան դիմել համապատասխան թափուր տեղերի համար։ Հետևեք մեր […]

Արդարադատության նախարարի 2 հավանական թեկնածուները

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի պաշտոնանկությունից հետո շրջանառվում են տարբեր անուններ: Իշխանական շրջանակներում շրջանառվում են երկու անուններ՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյան և ՀՀ նախագահի իրավական հարցերով օգնական Գեորգի Կուտոյան, ով նաև նախագահին կից սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ է:  Հիշեցնենք, որ վերջին շրջանում հաճախ է խոսվում ՀՅԴ-ի՝ կոալիցիա մտնելու, պորտֆելներ վերցնելու մասին:

Զուրաբյանի սիրտը պայթում է Նիկոլի ցանկացած հրապարակային քայլից

Լևոն Զուրաբյանի սիրտը պայթում է Նիկոլի ցանկացած հրապարակային քայլից: Հիստերիան այնքան մեծ է ու անթաքույց, որ փսիխոզի է վերածվում: Ու զարմանալի չէ, որ Բաղրամյանի բողոքների ամբողջ ժամանակահատվածում փեշի տակ մտած ու անհետ կորած քաղաքական գործիչը նոր-նոր արթնացել է ու սկսել լավաշներով հարցազրույցներ տալ, որոնց ամբողջ ենթատեքստը նույնն է՝ Նիկոլ Փաշինյանը կառավարվում է իշխանության կողմից, մասնավորապես՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված