01 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «Տոյոտան» շրջվել է

Հուլիսի 16-ին, ժամը 11.45-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սանգյառ գյուղի մոտակայքում  տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհի 4-րդ կմ-ում «Տոյոտա Իսթ» մակնիշի 34 DP 034 պետհամարանիշով (վարորդ Լ. Պ., ծնվ. 1993 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […]

Հայ դպրոցականների օլիմպիական նոր հաղթանակները

Հայաստանի դպրոցականների  մաթեմատիկայի հավաքականը Թայլանդում տեղի ունեցած միջազգային  առարկայական օլիմպիադայում ցուցաբերել է հրաշալի արդյունքներ՝  նվաճելով մեկ արծաթե և հինգ բրոնզե մեդալ։ Իսկ Հնդկաստանի  Մումբա քաղաքում  տեղի ունեցած ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում դպրոցականները  նվաճել են  2 արծաթե և 3 բրոնզե մեդալ։  Ընդհանուր առմամբ երկու օլիմպիադաներում հայ դպրոցականները նվաճել են 11 մեդալ, ընդ որում մաթեմատիկայի օլիմպիադայում մեր թիմի […]

Երևանում կբացվի Արևմտյան Հայաստանի հուշարձանների մասին պատմող «Եղեռն՝ եղեռնից հետո» խորագրով ցուցահանդեսը

Հուլիսի 17-ին՝ ժամը 14.00, Ճարտարապետների միության դահլիճում (հասցեն՝ Երևան, Բաղրամյան 17) տեղիկունենա «Եղեռն՝ եղեռնից հետո» խորագրով ցուցահանդեսի բացումը։ Այն կազմակերպել է «Հոգու պարտք»հայրենագիտական հասարակական կազմակերպությունը Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրողհիմնադրամի աջակցությամբ։ Ցուցահանդեսը մինչև Երևանում բացվելը ցուցադրվել է Ստեփանակերտում, Իջևանում, Վանաձորում։ Այն կներկայացվի նաև Բրյուսելում, եվրոպական այլ քաղաքներում։ Ցուցահանդեսը նվիրված է Արևմտյան Հայաստանի հուշարձաններին, որոնք ոչնչացվել են և շարունակում ենոչնչացվել թուրքական իշխանությունների կողմից։  «Եղեռն՝ եղեռնից հետո» խորագրով ցուցահանդեսը կյանքի է կոչվել ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհների շրջանակներում։

Գևորգ Դավիթյանը` Ստամբուլի Օպերայի և բալետի թատրոնի տնօրեն

Ստամբուլի Օպերայի և բալետի թատրոնի տնօրենի պաշտոնում է նշանակվել ազգությամբ հայ Գևորգ Դավիթյանը: Դավիթյանը միաժամանակ Ստամբուլի օպերային երգչախմբի ղեկավարն է: «Ակօս»-ի հետ զրույցու,մ խոսելով իր նշանակման մասին, Դավիթյանն ասել է. «Նմանատիպ կարևոր պաշտոն ստանձնելուս համար անչափ ուրախ եմ ու հպարտ»: Գևորգ Դավիթյանը ծնվել է 1968 թվականին, Ստամբուլում: 1996 թվականին ավարտել է Սինան ճարտարապետի անվան համալսարանին կից […]

ԲՀԿ-ն այսօր կքննարկի սահմանադրական բարեփոխումների նախագիծը

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, կուսակցության մամլո խոսնակ Վահան Բաբայանից Henaran.am-ը հետաքրրքվեց, թե Սահմանադրության արդեն հրապարակված գլուխների նախագծի վերաբերյալ ԲՀԿ-ն ինչ դիրքորոշում ունի: «Քանի որ երեկ է հրապարակվել Սահմանադրության նախագիծը, մենք կուսակցությունում քննարկումներ դեռ չենք ունեցել: Հավանաբար այսօր մենք մեր տեսակետը կհայտնենք, այս պահին զերծ կմնամ գնահատականներ հայտնելուց, կուսակցական տեսակետն ավելի ուշ կիմանաք»,-ասաց նա: ԱԺ ԲՀԿ […]

Ընդամենը երկու հարյուր միլիոնի է հասնում մեր առևտուրը, դա ծիծաղելի է. իրանագետ

«Մենք էլ պիտի սպասենք, տեսնենք, թե այն բոլոր խոչընդոտները, որոնք այս համաձայնագիրը վերացնում է Իրանի համար, Իրանի զարգացման համար, ինչ քայլերի պիտի դիմի Իրանը, և դա ինչ օգուտ կտա Հայաստանին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կովկաս-Կասպյան տարածաշրջանի բնիկ ժողովուրդների ինստիտուտի տնօրենի տեղակալ, իրանագետ Վահե Բոյաջյանը:  Իհարկե, իրանագետը շեշտեց, որ կան ոլորտներ, որտեղ զարգացումներ են պետք, սակայն […]

Հուլիսի 9-ից մինչև 15-ը՝ 7 երկրաշարժ

Ս.թ. հուլիսի 9-ից մինչև 15-ը ՍՊԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել: Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 7 երկրաշարժ, որից մեկը 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.6) Թուրքիայի Վան քաղաքի, ևս մեկն էլ՝ 4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.0) Իրանի Ահար քաղաքի տարածքում: Հուլիսի 9-ին նույն ուժգնությամբ սեյսմիկ […]

Բնապահպանության նախարարության ստուգումների արդյունքում

ՀՀ բնապահպանության նախարարության հայտնաբերած խախտումների արդյունքում հաշվարկվել է 3.63.մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս           ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 06-10.07.2015թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, արդյունքում կայացվել է 880.0հազ.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 9 որոշում և հաշվարկվել է 3.63.մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:      Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ  […]

Ի գիտություն դիմորդների

Ընդունելության քննություններից դրական միավոր (միավորներ) ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները  մինչև հուլիսի 20-ը  (ժամը 1800) ընկած ժամանակահատվածում կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին` թափուր տեղեր ունեցող բուհում լրացնելով նոր դիմում-հայտ:

Սա մեծ խաղ է. իրանագետ

Կովկաս-Կասպյան տարածաշրջանի բնիկ ժողովուրդների ինստիտուտի տնօրենի տեղակալ, իրանագետ Վահե Բոյաջյանը չի կարծում, որ Իրանի և «վեցյակի» միջև միջուկային ծրագրի շուրջ համաձայնության կնքմամբ կարելի է միանշանակ ասել, որ ամբողջ աշխարհին սա խաղաղություն կբերի: «Իրան պետությունը մի փոքր մոտիկից ճանաչող մասնագետները, վստահ եմ, ինձ հետ կհամաձայնեն, որ նմանատիպ համաձայնագրեր, մի փոքր ավելի ստորին կամ վերին մակրդակի միշտ էլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված