05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Թաղման ծախսերի գումարները ուշացնում են

Ազգային ժողովում բյուջեի կատարողականի քննարկմանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը հետաքրքրվեց, թե ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցությունից հետո որևէ փոփոխություն ենթադրելու է օրինակ ԽՍՀՄ նախկին ներքին գործերի աշխատակիցների համար. «Որոշակի կենսաթոշակային այլ հնարավորություններ կա՞ն, թե՞ չկան կամ լինելո՞ւ են թե չէ, որովհետև հասարակության մեջ նման խոսակցություններ կան»,-ասաց պատգամավորը: Պատգամավորի երկրորդ […]

Վրաերթի է ենթարկել 3-ամյա աղջկան

«ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մայիսի 28-ին, ժամը 15.30-ի սահմաններում Սիսիանի Գայի փողոցում վրաերթի է ենթարկել 3-ամյա աղջկա, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և տեղեկացնում, որ կատարվում է քննություն:

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ը դրական է գնահատում

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը մայիսի 27-ին մասնակցել է «Տեղեկատվություն տնօրինողի կողմից մշակված կամ նրան առաքված տեղեկատվության գրանցման, դասակարգման և պահպանման, ինչպես նաև տեղեկատվության կամ դրա կրկնօրինակի (պատճենի) տրամադրման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման լրամշակված նախագծի հանրային քննարկմանը: Այն կազմակերպվել էր «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից՝ ԵԱՀԿ Երևանի գրասենյակի աջակցությամբ: «Ինֆորմացիայի […]

Սոցապնախարարը զգուշանում է

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Աստարյանին անհանգստացնում է էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր թանկացումը. «Ազդեցությունը մտահոգում է, որովհետև ազդեցությունը բնական է, որ լինում է բացասական իմաստով, բայց այսօր գնահատական տալ դեռևս չկայացած որոշմանը, ճիշտ չէ: Ես կարծում եմ, որ համապատասխան հանձնաժողովն այդ ուղղությամբ աշխատանքներն իրականացնում է, և իր որոշումը կայացնելուց հետո մենք հնարավորություն կունենանք նաև անդրադառնալու […]

Երեւանում մեկնարկել է «Նոր անուններ» միջազգային 5-րդ փառատոնը

Երևանի` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մայիսի 28-ին կայացել է պատանի երաժիշտ-կատարողների` «Նոր անուններ» միջազգային 5-րդ փառատոնի հանդիսավոր բացումը: Փառատոնը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյակին: Այս մասին տեղեկացնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մարքեթինգի բաժինը, որ հովանավորում է մրցույթը: Տարածված հաղորդագրությունում նշվում է, որ միջոցառման ընթացքում պատանի երաժիշտները հանդես են եկել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ […]

Հովիկ Աբրահամյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին

Աշխատանքային այցով Ղազախստանում  գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանը  մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Նախ կայացել է ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների նեղ կազմով խորհրդի նիստը, որին հաջորդել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի ընդլայնված կազմով նիստը: ԱՊՀ անդամ պետությունների վարչապետները քննարկել են ԱՊՀ շրջանակում ինտեգրացիոն փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նիստի մասնակիցները  […]

Առաջին մոմը «Hyatt Place»-ում

Այսօր Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում  կբացվի «Hyatt Place»  հյուրանոցային համալիրը: Լրագրողների հետ զրույցում  բացման առիթով «Hyatt Place» հյուրանոցային ցանցի Եվրոպա տարածաշրջանի ղեկավար Սթիվեն Անսելը նկատեց, որ հյուրանոցի բացումը կզարգացնի զբոսաշրջությունը Հայաստանում . «Հայաստանում եղել եմ  բազմաթիվ անգամներ ու միջազգային կազմակերպությունների մուտքը Հայաստանի տնտեսության համար մեծ դեր կունենա,-ասաց Անսելը,-«Hyatt Place»-ի կարևորագույն նպատակը բարձրակարգ հյուրասիրությունն է […]

«Կորել է Իրանի կողմից ՀայՌուսգազարդին տրամադրված 2 միլիոն դոլար գումարը»

Լոզանում ապրիլի 2-ին Իրանի միջուկային ծրագրի շուրջ «Վեցնյակի» և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ձեռք բերված համաձայնագիրը սկիզբ դրեց մի շարք քաղաքական գործընթացների թե մեր տարածաշրջանի կտրվածքով, և թե միջազգային ասպարեզում: Այս գործընթացները, բնականաբար, չեն կարող անհետևանք մնալ Հայաստան-Իրան հարաբերությունների համար: Հաշվի առնելով ՀՀ-ի դրական հարաբերությունները Իրանի հետ՝ Լոզանի համաձայնագիրը հսկայական ոգևորություն առաջացրեց Հայաստանում: Անցած ամսվա […]

Գները թանկանում են, հայ մարդը` էժանանում

Էլեկտրաէներգիան եթե չթանկացնեն, մի ուրիշ բան կմտածեն` հացը կթանկացնեն, գազը կամ մի ուրիշ բան: Օրինակ, տրանսպորտը չթանկացրին, փոխարենը գազը թանկացրին։ Այսօր այս մասին «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց երաժշտագետ Դանիել Երաժիշտը։ Նա հիշեց, որ մեկ տարի առաջ գազի թանկացման ժամանակ ընկերները իրեն հույս էին տալիս, որ թունելի ծայրում լույս է վառվում. «Բայց եթե […]

Ինքնաբացարկ

Աբովյանի քաղաքապետի ընտրություններում առաջադրված թեկնածուներից Սամվել Հակոբյանը ինքնաբացարկ է ներկայացրել: Աբովյանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարը շարունակում են 5 թեկնածուներ․ Վահագն Գևորգյանը, որի թեկնածությունը սատարում է ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, Գագիկ Ծառուկյանը, Էդվին Թադևոսյանը, Կարապետ Իսրայելյանը, Արթուր Հարությունյանը(Պալաչ) եւ մյուս Արթուր Հարությունյանը: Հիշեցնենք, Աբովյանում քաղաքապետի ընտրությունները նշանակված են հունիսի 7-ին: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի