Գեներալ Մանվելը հրավառություն արեց սահմագոտում, որ թուրքի սիրտը մրմռա /վիդեո/
ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ , Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը հաճախ է այցելում ազատագրված տարածքներ: Այս անգամ այցը ավանդական ուխտագնացության շրջանակներում էր:
«Ուզում եմ զինվորներին ոգևորեմ, մատաղ եմ արել ու պետք է էտ մատաղից բոլորը ուտեն: Զինվորը պտի միշտ ուրախ լինի, որ լավ կռվի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանը:
Դաշկեստանում գտնվող գեներալի տանը զինվորական սպասքով ու կարգով ճաշկերույթ եղավ: Գեներալի հյուրերի թվում էր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ինչպես նաև ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:
ԼՂՀ նախագահը այսպիսի միջոցառումների մեջ մեծ իմաստ է տեսնում, նա նշեց, որ հայերը Աստծո զավակներն են .«Այն ինչ մենք արել ենք ու այն ինչ մենք անում ենք, իսկ մենք կատարում ենք ամենասուրբ պարտականություններից մեկը: Մենք պաշտպանում, զորացնում և շենացնում ենք Աստծո կողմից ստեղծված երկրներից մեկը՝ Հայաստանը»,-նշեց Բակո Սահակյանը:
«Հրավառությունը ևս մեկ անգամ ապացույց լինի, որ սա մեր երկիրնա, մեր զինվորն ա, մեր հողնա, ու մենք ենք ապրում այս հողի վրա: Իրանք էլ թող տեսնեն մեր հրավառությունը ու իմանան մեր զորությունը, թող սրտները մրմռա»,-հավելեց գեներալ Գրիգորյանը:
Սահմանին կանգնած ԵԿՄ անդամները և զինվորները վայելեցին շքեզ հրավառությունը:
Մանրամասները՝ տեսանյութում: