08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Նրա Վահագնի թաղամասի նպատակը հայությանը Արարատի ներքո մեկտեղելն էր

Հայաստանի գլխավոր ճարտարապետ Նարեն Սարգսյանը գնահատանքի խոսք է հղում սփյուռքահայ գործարար Վահագն Հովնանյանի հիշատակին: Ցավով տեղեկացա, որ կյանքից հեռացել է ազգային գործարար և բարերար, հասարակական գործիչ Վահագն Հովնանյանը: Նա Ցեղասպանություն վերապրած մեր հայրենակիցներից առաջինների թվում էր, որ հաստատվեց Հայրենիքում և արմատներ ձգեց՝ կառուցելով ոչ միայն իր հայկական տունը, այլ արարատահայաց մի ողջ թաղամաս՝ Վահագնի թաղամասը՝ որի նպատակը հայությանը Արարատի ներքո մեկտեղելն էր…

Այս խորհուրդն ունեցան ի դեպ, նրա բոլոր ծրագրերն ու ձեռնարկները՝  քաղաքաշինական, մշակութային, թե՝ բարեգործական, որոնք ուղղված էին հայ մշակույթը, հայոց դպրոցը և հայրենիքը զարգացնելուն, շենացնելուն և հզորացնելուն:

Պատիվ եմ ունեցել անձնական մտերմություն ունենալու երևելի հայորդու՝ Վահագն Հովնանյանի հետ՝ պարզ մարդկային զրույցների և աշխատանքային սեղանի շուրջ քննարկելով բազմաթիվ համատեղ ծրագրեր և նախագծեր: Դրանցից շատերն այսօր իրականություն են դարձել, բայց դեռ որքանը մնացին……

ՀՀ քաղաքաշինության նախարարության, հայ ճարտարապետների և շինարարների, անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ Վահագն Հովնանյանի ընտանիքին հարազատներին և մերձավորներին:

Վահագն Հովնանյանը արժանավոր ազգային գործիչ էր, ով իր շատ կարևոր ներկայությունն ուներ Հայաստանում ու Արցախում կյանքի կոչված իր բազմաթիվ ծրագրերով՝ այդպիսով իսկ մնալով մեզնից յուրաքանչյուրի հիշողության մեջ:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ