16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Արաս Օզբիլիսը մերժել է թուրքական ակումբների հրավերը

Ստամբուլում ծնված հայազգի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը, ով ներկայումս հանդես է գալիս Մոսկվայի «Սպարտակ» թիմում, չի ցանկանում շարունակել իր կարիերան թուրքական ֆուտբոլային ակումբներում, գրում է Ermenihaber.am-ը:

Թուրքական «ntv.com.tr» լրատվակայքի համաձայն՝ 25-ամյա ֆուտբոլիստը, ով «գնահատվում է» 3.5 միլիոն եվրո, մերժել է թուրքական «Բուրսասպոր» ֆուտբոլային ակումբի հրավերը:

Ռուսաստանցի սպորտային մեկնաբան Նոբել Արուստամյանը իր հաղորդման ժամանակ ասել է.« Մոսկվայի «Սպարտակը» ցանկանում էր վաճառել Օզբիլիսին:  Սակայն Օզբիլիսը հրաժարվեց մեկնել Թուրքիա: Նա Թուրքիայից հրավեր էր ստացել»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ