06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ավելորդ քաշքշո՞ւկ, թե՞…ինչ ենք անելու, երբ պետք չլինի աշխատանքային գրքույկը

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանը Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնում է աշխատանքային օրենսգրքում սպասվող փոփոխություններին, մասնավորապես նա ներկայացնում է, թե որոնք են այդ փոփոխությունների պատճառները: _Պարոն Ավետիսյան, Աշխատանքային օրենսգրքում պատրաստվում են լրջագույն փոփոխություններ իրականացվել, ե՞րբ ուժի մեջ կմտնեն դրանք: -Արդեն ներկայացված է Ազգային ժողով, և ձեզ ասեմ, որ հունիսի երկուսին […]

ԿԸՀ-ն արտահերթ նիստ է հրավիրել

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հրավիրել է արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվել է  ս.թ. հունիսի 7-ին կայանալիք Արտաշատ և Ալավերդի քաղաքային համայնքներիի ղեկավարների հերթական ընտրությունների թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման հայտարարագրերի վերաբերյալ տեղեկանքը` կազմված  ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կողմից:   ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկման արդյունքում նախընտրական քարոզչության ֆինանսավորման կանոնների որևէ խախտում չի […]

Արթուր Աբրահամը հանդիպել է Հենրիխ Մխիթարյանին

Նախօրեին հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հանդիպել է Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի, ինչպես նաեւ Դորտմունդի «Բորուսիա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստների հետ: Արթուր Աբրահամն իր քաջալերանքն է փոխանցել եւ հաջողություն մաղթել ֆուտբոլիստներին` այսօր` մայիսի 30-ին կայանալիք Գերմանիայի գավաթի եզրափակիչ՝ «Բորուսիա»-«Վոլֆսբուրգ» խաղում: Ֆուտբոլիստներն իրենց հերթին հաղթանակ են ցանկացել հայ […]

Եղանակը շարունակում է անակնկալներ խոստանալ

Հանրապետության տարածքում` Մայիսի 30-31-ին, հունիսի 1-ին, 2-ի գիշերը հյուսիսային շրջաններում, հունիսի 2-ի երեկոյան ժամերին, 3-ի գիշերը և երեկոյան շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ. արագությամբ: Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ:Օդի ջերմաստիճանը 30-31-ին կբարձրանա 2-3 աստիճանով: Երևանում` Մայիսի 30-31-ին, հունիսի 1-ին` երեկոյան […]

Ալիկ Սարգսյանը հովանավորյալ չունի.Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. ՀՀ նախկին ոստիկանապետ, նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը, անդրադառնալով այն հանգամանքին, որ իր հովանավորյալ, Արտաշատի քաղաքապետի թեկնածու Գազի Հովոն՝ Հովհաննես Ղազարյանը, օրեր առաջ ինքնաբացարկ հայտնեց, երեկ մեզ ասաց.«Այդպիսի բան չկա, դա հերյուրանք է, ես երբեք ոչ ոքի հովանավորյալ չեմ եղել, մանավանդ՝ ձեր նշած մարդու»: Ինչ վերաբերվում է քաղաքապետի թեկնածու,վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդուն՝ […]

74 հազար գործազուրկ.Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած տվյալներով, Հայաստանում կտրուկ աճել է գործազրկության նույնիսկ պաշտոնական ցուցանիշը: Ըստ այդմ՝ այս տարվա առաջին չորս ամիսների ընթացքում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գործազուրկների թիվը աճել է միջինը 21 տոկոսով: Այսպես հունվարին գործազուրկների թվի աճը, անցած տարվա հունվարի համեմատ, կազմել է՚` 19.5 տոկոս, փետրվարին՝ 21.2 […]

Էլի դատի են տվել.Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. Երբ Ներսես Նազարյանն ազատվեց Երևանի ոստիկանապետի պաշտոնից, տարբեր ընկերություններ, «ատամները սրած», հարձակվեցին նրա որդուն պատկանող ընկերության վրա: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ որ 2015թ մարտի 25-ին Արտաշատի պահածոների գործարան ԲԲԸ-ն դիմել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ Արմեն Նազարյանի ընկերությունից պահանջելով բռնագանձել 12 միլիոն 741 հազար դրամ: Բացի այդ՝ 2015թ […]

Գագիկ Հարությունյանը նախագա՞հ.Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Պարոն Հարությունյան, տեսակետներ կան, որ խորհրդարանական կառավարման անցնելու դեպքում չի բացառվում նաև, որ Դուք լինեք ապագա նախագահը, կա՞ նման բան»,- թերթը հարցրել է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին: «Դրանք հեքիաթների ժանրերից են, մեր դժբախտությունը Հայաստանում նրանում է, որ բոլորը, հիմնական խնդիրները մի կողմ թողած, անձերի և հատկապես իրենց մանկական երազանքների մասին են […]

Երվանդ Զախարյանը տոկի տված ա, էլի, էտի միամիտ խփված ձուկ ա.գեներալ Սեյրան.Չորրորդ իշխանություն

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երվանդ Զախարյանը տոկի տված ա, էլի: Նոր ա՞ տոկի տված, էտի միամիտ խփված ձուկ ա», հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը:  «ՉԻ» – Գեներալ Սեյրանն, իհարկե, «տոկով» ձուկ որսալու հմուտ մասնագետ է, բայց առ այսօր էներգետիկայի նախարարին որեւէ մեկը ձկնամթերքի հետ չէր համեմատել: Բայց Երվանդ Զախարյանը հաստատ չի նեղանա […]

Վթար Քուչակ-Ապարան ճանապարհին. 4 վիրավորներից մեկը 10-ամյա երեխա է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է. Մայիսի 29-ին, ժամը 23.27-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Քուչակ-Ապարան ավտոճանապահին՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 3-ին կմ-ում բախվել են երկու “Օպել” մակնիշի 34 UR 563 պ/հ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի