13 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ճամբարային թունավորման վերաբերյալ

 ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Գեղարքունիքի մարզայի կենտրոնը հուլիսի 30-ին ահազանգ է ստացել այն մասին, որ թունավորումով Մարտունու բժշկական կենտրոն են տեղափոխվել 20-ից ավելի երեխաներ: Երեխաները հիվանդանոց են տեղափոխվել Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի մերձակայքում գործող ամառային դաշտային ճամբարից: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեսուչներն ահազանգն ստանալուց հետո անմիջապես այցելել են ճամբար, վերցրել են սննդամթերքի հետ […]

«Մեր Մարկը»…

2 տարի առաջ այս օրը կյանքից հեռացավ բոլորիս կողմից շատ սիրված և հայտնի շոումեն Մարկ Սաղաթելյանը: «Շարմ Հոլդինգ»-ը ֆիլմ է պատրաստել, որ նվիրվում է Մարկ Սաղաթելյանի  լուսավոր հիշատակին: Ֆիմլը կոչվում է «Մեր Մարկը»:  Մտահղացումը՝ Ուրախների և հնարամիտների ակումբի բժշկական ինստիտուտի թիմի անդամների, աջակցությամբ՝ ՈւՀԱ-ի Դոնեցկի «Դրիմ թիմ»-ի անդամների: Արտադրությունը՝ «Շարմ Հոլդինգ»-ի:

«Անհեթեթությունների սիմֆոնիա» է

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանի խոսքով՝ Սահմանադրության նոր նախագիծը «անհեթեթությունների սիմֆոնիա» է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ այս նախագիծը միտված է ոչ թե բարեփոխումների, այլ փոփոխությունների բոլորիս հայտնի նպատակով: «Մենք ինչ խոսենք-չխոսենք` իրենք իրենց գործն անելու են»,-նկատեց Բոստանջյանը: Նրա խոսքերով, այսօր երկրում այնքան խնդիրներ կան` արտագաղթ, տնտեսության անկում եւ այլն, որ «մարդիկ հուզված […]

ՔԿՀ-ի աշխատակիցները հեռախոս են վաճառել կալանավորին

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Դավիթ Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի դեկտեմբերին նույն հիմնարկի աշխատակիցների միջոցով ստացել է հարազատներից իրեն ուղարկված գումարը, որով նույն անձանցից գնել է բջջային հեռախոս եւ տեւական ժամանակ օգտագործել այն: Կալանավոր Դավիթ Հ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի առանձին պաշտոնատար անձանց […]

Օգոստոսի 1-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքում

Ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով, հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու համար 2015 թվականի օգոստոսի 1-ից Երևան քաղաքի Տերյան և Կողբացի փողոցների` Արամի ու Թումանյան փողոցների միջև ընկած հատվածներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Տերյան և Կողբացի փողոցների վերոհիշյալ հատվածներում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ Տերյան փողոցում՝ Արամի փողոցից դեպի Թումանյան փողոց, իսկ Կողբացի փողոցում՝ Թումանյան փողոցից դեպի Արամի փողոց […]

Սահմանային լարվածությունն՝ արտագաղթի խրախուսանք

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը, Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով ներքին քաղաքական հարցերին, նշեց դրանցից մի քանիսը: Առաջինը երկրի բնակչության նվազման խնդիրն էր` ըստ ՄԱԿ-ի հաղորդած տվյալների. 2017 թվականին Հայաստանում ծնելիությունն ու մահածությունը կհավասարակշռվեն: Արտաքին թշնամիներից առավել վտանգ քաղաքագետը տեսնում է արտագաղթի հարցում. «Արտագաղթը չի կանգնում, որովհետև երկրում պայմաններ չկան, որպեսզի մարդիկ մնան, աշխատեն»-ասաց Շիրինյանը և հիշեց Հովհաննես […]

Գիտնականները պարզել են` հոռետեսներն են երկար ապրում, թե` լավատեսները

Հոռետես մարդիկ ավելի երկար են ապրում, քան լավատեսները: Նման եզրահանգման են եկել գերմանացի գիտնականները, գրում է “The Telegraph”-ը: Նրանք 40 հազար մարդու` 1993-2003-ն ընկած հատվածի տվյալներ են հավաքել: “Մեր հետազոտությունը պարզել է, որ նրանք, ովքեր ապագայի վերաբերյալ պայծառ ծրագրեր են ունեցել, առաջիկա 10 տարիների ընթացքում հաշմանդամ են դարձել կամ անժամանակ մահացել են: Ապագայի հանդեպ հոռետեսությունը […]

«Մարդը գնում է բժշկի, պարզվում է, որ դեղ չկա»

 «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը մայիսից ուսումնասիրություններ է սկսել պետպատվերի շրջանակներում տրամադրվող դեղամիջոցների ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ: Այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը ներկայացրեց այդ արդյունքները: Նա նշեց, որ ոլորտում երկու դրական գործընթաց կա: Առաջինն այն է, որ թեև կան բազմաթիվ խնդիրներ, սակայն պատասխանատուների կողմից պատրաստակամություն կա խնդրների վերացման ուղղությամբ […]

ՀՀ-ում մեկնարկած վերականգնվող էներգետիկայի ծրագրի առավելությունները

Օրերս Հայաստանում մեկնարկել է 58 մլն դոլար արժողությամբ ներդրումային ծրագիրը, որի տևողությունը գնահատվում է 5-6 տարի: Այն իրականացվում է «Climate Investment funds»-ի, ՀՀ էներգետիկայի նախարարության, ՀԲ և ԱԶԲ աջակցությամբ, և  ուղղված է վերականգնվող էներգետիկայի զարգացմանը:   ՀՀ-ում արեգակնային համակարգի զարգացման համար առկա է մեծ պոտենցիալ, որից ամենակարևորները դրանք արեգակնային երկարատև ճառագայթման օրերն են` որոնք ՀՀ-ում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

Ամենաընթերցված