06 Նոյեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Կառավարությունը սոցիալալական նոր ծրագիր է մեկնարկել՝ 43 մլն դոլար բյուջեով

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի խորհրդի հերթական նիստը: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը: Նիստի ընթացքում խորհրդին է ներկայացվել հիմնադրամի կողմից իրականացվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի ղեկավար ձեռնարկը: Նշվել է, որ ծրագիրը սկսվել է այս տարի և նախատեսվում է ավարտել 2020 թվականին: Ծրագիրը, որի ընդհանուր […]

Հայաստանը բարձր է գնահատում անդամակցությունը ՀԱՊԿ-ին.

« Դուք գիտեք, որ  ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցավ ՀԱՊԿ գագաթնաժողովը և  Հայաստանը ստանձնել է նախագահությունը»,- այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց  ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ընդգծելով, որ Հայաստանի  իշխանությունները բարձր են գնահատում ՀԱՊԿ-ին անդամությունը և Հայաստանի նախագահության ընթացքում արվելու է ամեն ինչ, որ այն սպասարկի պետական շահերը:

Թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան խոչընդոտում են տարածաշրջանային փոխգործակցությանը. նախարար

Սեպտեմբերի 18-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Արևելյան գործընկերության անդամ երկրների տեղական և տարածքային իշխանության մարմինների խորհրդաժողովի` CORLEAP-ի բյուրոյի Երևանում կայացած հանդիպմանը: Այս մասին հայտնում է արտգործնախարարության լրատվական ծառայությունը: Ողջույնի խոսքով դիմելով հանդիպման մասնակիցներին՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ նման ձևաչափով հանդիպումները կարևոր են և խթանում են տեղական և տարածքային իշխանության մարմինների միջև փոխհործակցությունը։ Անդրադառնալով Կովկասյան […]

Ոչ աշխատանքային օրեր

«ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն` Անկախության տոնը նշվում է սեպտեմբերի 21-ին, ոչ աշխատանքային օր է: Հիշեցնենք, կառավարության որոշմամբ սեպտեմբերին 19-ին աշխատանքային օր է, սակայն սեպտեմբերի 21-ը՝ ոչ աշխատանքային:

Երևանի քաղաքապետարանը մշտապես բաց է համագործակցության համար. քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Քիշնևի քաղաքապետ Դոորին Կիրտոակեի հետ, ով Երևան է այցելել` մասնակցելու սեպտեմբերի 18-19-ը «Արևելյան գործընկերության տարածաշրջանային և տեղական իշխանությունների համաժողովի» բյուրոյի նիստին ու «Տեղական ժողովրդավարությունը արևելյան գործընկերության երկրներում» թեմայով համաժողովին: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ համառոտ ներկայացնելով Երևանի […]

Նախագահին հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։ Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ՝ ընդգծելով, որ Եվրոպական միության հետ համագործակցությունը Հայաստանի անկախացումից ի վեր եղել է և շարունակում է մնալ մեր երկրի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից մեկը: Սերժ Սարգսյանի խոսքով, Հայաստանը մեծապես […]

Շրջադարձային փոփոխություն Սահամանդրության նախագծում

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը բարեփոխումների նախագծից կհանի այն դրույթը, ըստ որի Ազգային ժողովի նախագահն ընտրվում է իր լիազորությունների ողջ ժամկետով: Այս մասին Ազգային ժողովում սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկման ժամանակ եզրափակիչ ելույթում հայտարարեց ՀՀ նախագահի ներկայացուցիչ, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը՝ անդրադառնալով ՀԱԿ խմբակցուևթյան ղեկավար Լևոն Զուրաբյանի այն հայտարարությանը, թե սահմանադրական փոփոխություններից հետո ԱԺ […]

Մեկնարկել է «Կրթությունը ՀՀ անվտանգության համատեքստում» գիտագործնական կոնֆերանսը

Երևանի պետական համալսարանի «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի նախաձեռնությամբ սեպտեմբերի 19-ին մեկնարկել է «Կրթությունը ՀՀ անվտանգության համատեքստում» խորագրով գիտագործնական կոնֆերանսը` նվիրված ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան 50-ամյակին: Կոնֆերանսի հանդիսավոր բացման արարողությանը մասնակցել է նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ողջունելով հյուրերին` Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը կարևորել է պաշտպանության նախարարության և մայր բուհի միջև հաստատված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի