14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Վարչապետն ընդունել է Չինաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

 

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Չինաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահի տեղակալ, ՉԺՀ ժողովրդական քաղաքական խորհրդատվական խորհրդի համաչինական կոմիտեի արտաքին կապերի կոմիտեի փոխնախագահ Վան Շենհունի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել է Չինաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի պատվիրակության այցը մեր երկիր և վստահություն հայտնել, որ այն նոր թափ կհաղորդի ոչ միայն Հայաստանի Հանրային խորհրդի հետ համագործակցության խորացմանն ու ամրապնդմանը, այլև հայ-չինական կապերի հետագա զարգացմանն ու ընդլայնմանը: Հովիկ Աբրահամյանը կարևորել է Չինաստանի հետ տնտեսական փոխգործակցության զարգացումը և համատեղ նոր նախագծերի մշակումն ու տարբեր ոլորտներում փոխշահավետ ծրագրերի իրականացումը:

Շնորհակալություն հայտնելով վարչապետին ջերմ ընդունելության համար՝ Վան Շենհունը նշել է, որ Չինաստանը կարևորում է Հայաստանի հետ քաղաքական և տնտեսական հարաբերությունների խորացումը և ամրապնդումը: Չինաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի փոխնախագահի խոսքով՝ իրենց այցի նպատակներից մեկն էլ այդ ուղղությամբ նոր քայլերի իրականացմանը նպաստելն է:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ Հանրային խորհրդի և ՉՏՍԽ-ի միջև համագործակցության սերտացմանը, նոր նախաձեռնությունների կյանքի կոչմանը, ինչպես նաև հայ-չինական կապերի զարգացմանն առնչվող մի շարք հարցերի:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ