29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրքական ափին գտնվել է սիրիացի 4-ամյա աղջնակի դիակը

Թուրքիայի արևմտյան ծովափնյա Իզմիր նահանգի Չեշմե շրջանում խորտակվել է  անօրինական ճանապարհով փախստականներին Հունաստան տեղափոխող մի մոտորանավակ, գրում է Ermenihaber.am-ը:

Թուրքական «superhaber» լրատվական կայքի փոխանցմամբ` Իզմիրի ժանդարմերիայի ստորաբաժանումները կարողացել են խեղդվելուց փրկել 14  փախստականի, այդ թվում 8 երեխայի: Փրկված փախստականներին ցուցաբերվել է համապատասխան օգնություն:

Այնուհետև թուրքական ժանդարմերիան, իրականացնելով որոնողական աշխատանքներ, հայտնաբերել է 4 տարեկան մի սիրիացի աղջկա դի:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին հայտնաբերվել էր սիրիացի մեկ այլ փոքրիկի՝ 3-ամյա Այլանի անշնչացած մարմինը: Նրա դին ալիքներն ափ էին բերել հերթական նավաբեկությունից հետո, երբ մի խումբ ներգաղթյալներ փորձել էին Միջերկրական ծովով անցնել Հունաստան: Այլանի լուսանկարը հրապարակել էին գրեթե բոլոր միջազգային լրատվամիջոցները, նրա մահը ցնցել էր համաշխարհային հանրությանը:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ