Որոնք են աշխարհի լավագույն սերիալները

The Hollywood Reporter-ը կազմել է աշխարհի 100 լավագույն սերիալների ցանկը: Լրագրողները լայնամասշտաբ հարցումներ են իրականացրել ողջ աշխարհում:
Արդյունքում համաշխարհային հեռուստատեսության լավագույն սերիալ է ճանաչվել «Ընկերները» հեռուստասերիալը (1994-2004):
Երկրորդ հորիզոնականում «Ամեն գնով» սերիալն Է (2008-2013), երրորդում՝ «Գաղտնի նյութերը» (1993-2002):
Վարկանիշի չորրորդ դիրքն զբաղեցնում Է «Գահերի խաղը» (2011-ից մինչ այժմ): Առաջին հնգյակը եզրափակում Է «Սայնֆելդ» սիթքոմը (1989-1998):
Նվազման կարգով հաջորդում են՝ «Սոպրանո կլանը» (1999-2007), «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» (1975-ից մինչ այժմ), «Ես սիրում եմ Լյուսիին» (1951-1957), «Խենթերը» (2007-2015): Տասնյակը եզրափակում Է «Սիմփսոնները» մուլտսերիալը (1989-ից մինչ այժմ):