26 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ջուր չի լինելու

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 29-ին ժամը 10.00-ից մինչև հուլիսի 30-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի  Մերձավան գյուղի  ջրամատակարարումը:              Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Արտահանվել է 47 854 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն

Ընթացիկ տարում Հայաստանից ընդհանուր առմամբ արդեն արտահանվել է 47854 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 27 623 տոննայի դիմաց: Այդ թվում` հուլիսի 27-ի դրությամբ արտահանվել է 20 000 տոննա ծիրան` նախորդ ամբողջ տարվա 1791 տոննայի դիմաց և 2038 տոննա կեռաս` նախորդ ամբողջ տարվա 370 տոննայի դիմաց: Այսօրվա դրությամբ Հայաստանից արտահանվել է 2848 տոննա վարունգ` […]

«Այստեղ մտածելու տեղ կա»

Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը, Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից եկեղեցու բացմանն ու այդ արարողությանը իշխանության ողջ վերնախավի մասնակցությանը, նկատեց. «Ժամանակն է, որպեսզի եթե մարդիկ ցանկություն ունեն  ինչ-որ մի տաճար կառուցել, թող նախեւառաջ կառուցեն իրենք իրենց մեջ»: Քաղաքագետը նշեց, որ բազմաթիվ այլ կարեւոր ներդրումների տեղ կա, […]

ՀԾԿՀ-ն հոսանքի սակագնի հարցով հրավեր-առաջարկներ կուղարկի խորհրդատվական 5 ընկերության

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) այսօր կայացած նիստում հաստատել է ՀԾԿՀ–ին էլեկտրաէներգետիկական համակարգում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցման առաջարկ ներկայացնելու հրավերը, այս մասին տեղեկացնում է ՀԾԿՀ կայքը։  Սույն որոշումն ընդունվել է` հաշվի առնելով 2015–ի հունիսի 27-ին ՀՀ տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ խորհրդակցության ժամանակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, նպատակ ունենալով բարձրացնել հանձնաժողովի գործունեության նկատմամբ հանրության […]

ԱՅՈ, սակայն ես ուզում եմ մահանալ. Եվա Ռիվաս

Երգչուհի Եվա Ռիվասն իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել իր նոր ֆոտոշարքից` մակագրելով. «Ճի՞շտ է արդյոք լինել այնպիսին, ինչպիսին բոլորը, որպեսզի գոհացնեմ, որպեսզի չդատապարտեն, որպեսզի չվիրավորեն …ԱՅՈ, սակայն ես ուզում եմ մահանալ ու ասել, թե որքան հիանալի կերպով ես ապրեցի իմ կյանքը, որքան երջանիկ եմ, այլ որ թե ես այնպես ապրեցի, որ բոլորին դուր եկավ: Բայց […]

Ադրբեջանցիներն արդեն չեն հավատում սեփական երկրի ապատեղեկատվությանը

Երեկվանից որոշ ադրբեջանական թերթեր գրում են սահմանային ծանր կռիվների մասին: Այսօր էլ գրում են՝ իբր հայկական կողմը 5 զոհ է տվել: Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ այս նյութերի տակ ադրբեջանցիների մեկնաբանություններից արդեն պարզ է դառնում, թե ինչքան է պրիմիտիվ քարոզչությունը զզվեցրել հասարակ մարդկանց: Մարդիկ արդեն չեն հավատում կամ կասկածանքով են մոտենում նմանատիպ լուրերին: Ինչպես ադրբեջանցի […]

Արդարադատության նախարարությունը հայտարարում է

Հիմք ընդունելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի  հուլիսի 2-ի՝ «Հասարակական կազմակերպությունների կողմից թեկնածություններ առաջարկելու կարգը սահմանելու մասին» թիվ 736-ն որոշումը (https://www.e-gov.am/gov-decrees/item/26002/)՝  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտարարում է հասարակական կազմակերպությունների կողմից  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի ղեկավարի թեկնածություններ ներկայացնելու գործընթաց սկսելու մասին: […]

Տանգոյի երեկո՝ Ազնավուրի անվան հրապարակում

«Երևանյան ամառ 2015»-ի ծրագրային հերթական համերգը Շառլ Ազնավուրի անվան հրապարակում էր, որտեղ երեկոյան զբոսանքի դուրս եկած քաղաքացիներին տանգոյի երեկո էր սպասվում։ «Ամբասադոր» երաժշտախմբի կատարմամբ համերգային ծրագրում հնչել են աշխարհահռչակ կոմպոզիտորների, մասնավորապես` Աստոր Պիացոլայի հանրաճանաչ ստեղծագործությունները, ինչպես նաև ռուսաստանցի հեղինակների մեղեդիներ՝ հանրահայտ ֆիլմերից։ 

17-ամյա պատանին երազում է քայլել. նրան վիրահատություն է անհրաժեշտ /վիդեո/

Հովիկ Յուրիկի Բաղդասարյանը ծնվել է 1998թ. Երևանում, ապրում է մայրիկի հետ: 2011թ. Արաբկիր ԲԿ-ի օրթոպեդիայի կլինիկայում երեխայի մոտ ախտորոշվել է մանկական ուղեղային կաթված, սպաստիկ քվադրիպլեգիայով, ծնկան հոդերի ծալիչ կոնտրակտուրա: 08.11.11թ. Հայաստանում կատարվել է վիրահատություն, հետո երեխան վիրահատվել է ՌԴ Տուլա քաղաքում, որից հետո նրա վիճակը բավականին փոխվել է, սկսել է ինքնուրույն քայլել, նույնիսկ բակում խաղալ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի