27 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ինչու՞ են թաքցնում Լաչինի ազատագրման մանրամասները. բացահայտ ճշմարտություն /վիդեո/

1992թ. մայիսի 18-ին Արցախի ինքնապաշտպանության ուժերը հուժկու հարվածով ազատագրեցին Լաչինի շրջանն ու Լաչինը` այժմ Բերդաձոր: Բացվեց Արցախը Հայաստանին կապող ճանապարհը և ճեղքվեց Ղարաբաղի շրջափակման օղակը: Լաչինի ազատագրումը դարձավ Շուշի-Լաչին գործողության ավարտը: Այդ ճանապարհն անվանեցին ”Կյանքի ճանապարհ”: Հետախույզ վետերանների միություն” ՀԿ  նախագահ Սուրեն Կարապետյանը այդ ճանապարհը նվաճած ազատամարտիկների թվում էր: Սուրեն Կարապետյանը գիտի ավելին, այնքան ինչի մասին առ […]

Հիվանդությունը այլանդակ ձեւով կբացվի, եթե /վիդեո/

«Ինչքան հասարակությունը արձագանքում է իրեն բոլոր հուզող հարցերին՝ սահմանադրորեն թույլատրվող ձևով , այդքան ավելի առողջ է այդ հասարակությունը: Դա կարող է որոշ խավերի դուր չգալ, բայց իրականությունը այլ է»,-«Ոչ թալանին» նախաձեռնության հավաքները ճնշելուն և ակտիվիստներին բերման ենթարկելու փաստին Henaran.am-ի հետ զրույցում անդրադարձավ Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի ղեկավար Ռուբեն Բաբայանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Նախագահը հրավիրել է կառավարության արտահերթ նիստ

«Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել և վարել է ՀՀ կառավարության պայմանական նիստ, որի ժամանակ նախարարները ներկայացրել են իրենց համակարգման ոլորտներում զորավարժությունների սցենարից բխող հանձնարարականների կատարման ընթացքը, զեկուցել որոշակի իրավիճակներում առաջացած խնդիրների վերաբերյալ և առաջարկություններ ներկայացրել դրանց լուծման ու կառավարման առավել արդյունավետ միջոցների կիրառման ուղղությամբ: Նիստի սկզբում Նախագահը կառավարության անդամներին […]

Երրորդմասցի Լյովիկի սպանությունից հետո գողական աշխարհում լիքը չպարզված հաշիվներ կան. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու-պահելու մեջ մեղադրվող քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույը՝ Արթուր Ղազարյանը, դեռևս գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժմասում. լուրը հաստատեցին ՔԿՎ հանրային կապերի բաժնից։ Արթուր Ղազարյանը 2-րդ կարգի հաշմանդամ է և բուժման կարիք ունի։ Մինչդեռ, ՔԿՀ-ում շրջանառվող տեղեկությունների համաձայն, Տույին մեկուսացրած են պահում մյուս կալանավորներից՝ անցանկալի զարգացումներից խուսափելու համար։ […]

Հզոր երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաեւ Արցախում ու Հայաստանում

Այսօր առավոտյան հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում: Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 09:49-ին, էպիկենտրոնը Ադրբեջանի Շեքի քաղաքն է, որտեղ զգացվել է 7-8 բալ ուժգնությամբ, հայտնում է  АПА գործակալությունը: Ավերածությունների մասին առայժմ մանրամասներ չեն հաղորդվում: Նշենք նաեւ, որ երկրաշարժը զգացվել է Արցախում եւ Հայաստանում:

Քանի կոպեկ արժե. Հայկական Ժամանակ

Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը թերթի հետ զրույցում նկատել է, որ հայ-ադրբեջանական սահմանի լարված իրավիճակն առաջին հերթին անարժեք թղթերի է վերածում հայ-ռուսական ռազմական համագործակցության պայմանագրերը: «Հայաստանում Ռուսաստանի դեսպանը հոխորտում էր, որ սաստող միջոցներ են ձեռնարկելու նրանց հանդեպ, ովքեր կփորձեն սեպ խրել հայ-ռուսական բարեկամության մեջ: Ճիշտ ժամանակն է, որ հարգարժան դիվանագետը այդ միջոցները կիրառի իր պետության իշխանությունների հանդեպ` […]

Դրամի բարձր փոխարժեքը շարունակում է կործանել . Հայկական Ժամանակ

«Հայկական դրամի փոխարժեքի կայունությունը տարիներ շարունակ արհեստականորեն է պահպանվում: Ժամանակին դրա պատճառով կործանվեց ադամանդագործության ոլորտը եւ աստիճանաբար շարունակվում է կործանվել ամեն ինչ` կապված արտահանման հետ»,-ասել է տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի վաստակավոր տնտեսագետ Սերգեյ Կալենջյանը: «Արտահանմանը միտված երկիր դառնալու փոխարեն Հայաստանը ամեն ինչ արեց, որ ոչնչացնի արդյունաբերության մնացորդները: Դրամի բարձր փոխարժեքի պատճառով այսօր Հայաստանից հնարավոր […]

Սերժ Սարգսյանը լսեց Հովիկ Աբրահամյանին. Ժամանակ

ՀՀԿ գործկոմի նիստում երեկ, ըստ էության, որոշվել է արդարադատության նախարարի արդեն ամիսներ շարունակ թափուր մնացած պաշտոնի հարցը: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ասել է, որ հարցը քննարկվել է, և միակ թեկնածուն Արփինե Հովհաննիսյանն է, որի թեկնածությանը դրական է տրամադրված գործկոմի մեծ մասը: Ասել կուզի՝ առաջիկայում Սերժ Սարգսյանը կստորագրի Արփինե Հովհաննիսյանին արդարադատության նախարար նշանակելու մասին հրամանագիրը: Իսկ Արփինե Հովհաննիսյանը, […]

Փոփոխվող սահմանադրությամբ կետեր կան, որ կարող են մարդ սպանել

Փոփոխվող սահմանադրությամբ կետեր կան, որ կարող են մարդ սպանել: Նման տեսակետ այսօր ԱԺ-ում հայտնեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանի զեկույցին: Հիշեցնենք, որ Վարդան Պողոսյանը հայտարարել էր, որ փոփոխվող Սահմանադրությունը մարդակենտրոն է: «Ասում եք առաջին Սահմանադրությունն անձակենտրոն էր՝ սա մարդակենտրոն է: Այս  Սահմանադրությամբ կա 48  մարդու իրավունքի, որից 18-ը  սահմանափակում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի