12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արցախը հանձնելը մեր արտաքին քաղաքականության միակ մանրամասն մշակված գործընթացն է, մնացածը՝ տապալումների շարք է․ Սուրեն Սարգսյան

Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանության թիվ մեկ նպատակը ամեն գնով իշխանություն պահելն է: Այս մասին գրառում է կատարել ամերիկագետ Սուրեն Սարգսյանը։ Նա մասնավորապես նշել է․ «Սա նորմալ է ցանկացած իշխանության համար, որը հարյուրավոր կարմիր գծեր է հատել: Արցախի հարցում Հայաստանի իշխանության դիրքորոշումը հետևյալն է. «Մոսկվա ջան, ինձ Արցախը պետք չէ, եթե քեզ պետք է, դու […]

Եվրատեսիլի անվճար տոմսեր գողացված մանկության դիմաց

«Առաջին ալիք»-ը հաղորդում է, որ «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի 1000-ից ավելի տոմսեր հատկացվել են սահմանամերձ բնակավայրերի երեխաներին՝ նրանց մասնակից դարձնելու համաեվրոպական այս տոնին»։ Հայկական Ալիքը ներկայացնում է 2022թ.-ի սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի ընթացքում ՀՀ դե-ֆակտո իշխանությունների ապիկարության և ապազգային գործունեության հետևանքով «սահմանամերձ» դարձած բնակավայրերի կորուստները, որոնք փորձ է արվում փոխհատուցելու «Եվրատեսիլի» տոմսով ։ Սեպտեմբերի 13-15-ը […]

Հայաստանի պետական պարտքը հատեց 10 միլիարդի շեմը: Փաշինյանը կասեր՝ սա պատմական ռեկորդ է. 168 Ժամ

Դոլարային արտահայտությամբ Հայաստանի պետական պարտքը հատեց 10 միլիարդի շեմը։ Նոյեմբերի սկզբի դրությամբ պարտքը կազմել է 10 մլրդ 63 մլն դոլար։ Այլ պարագայում, Նիկոլ Փաշինյանը կասեր՝ սա պատմական ռեկորդ է։ Եվ իրականում պատմական ռեկորդ է կամ հակառեկորդ. երբևէ Հայաստանն այսքան պարտք չէր ունեցել։ Նիկոլ Փաշինյանը, որը նախկինում դեմ էր պարտք վերցնելուն, եկավ ու սկսեց պետական պարտքը […]

Հեղափոխական գնաճ. մակարոնեղենը թանկացել է 28.1 տոկոսով

Մամուլն անդրադարձել է արձանագրված «հեղափոխական գնաճին»: Ըստ վիճակագրական տվյալների՝ այս տարվա նոյեմբերին 2021-ի նոյեմբերի համեմատությամբ բրնձի գինն աճել է 9․2%-ով, ալյուրինը՝ 9․9%-ով, հացինը 15․8%-ով, մակարոնեղենինը՝ 28.1%-ով, հաճարինը՝ 13.3%-ով։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով՝ այս տարվա նոյեմբերին 2021-ի նոյեմբերի համեմատությամբ գրանցվել է ձավարեղենի 13․8%, հնդկացորենի 14.1% գնաճ, իսկ 2022-ի հոկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 2․6% և 3․9% գնանկում:

Մայրաքաղաքի ամանորյա շքեղ լուսավորությունը հարկատուների վրա ծանր «նստեց»: Քաղաքապետարանը այս պայմանագիրը կնքել է առանց մրցույթի՝ մեկ անձից. Հրապարակ

Մայրաքաղաքի ամանորյա շքեղ լուսավորությունը հարկատուների վրա ծանր «նստեց»։ Փաստորեն, թանկարժեք են ոչ միայն լույսերը, այլեւ դրանց տեղադրումն ու հավաքումը։ Երեւանի քաղաքապետարանը հոկտեմբերին 176 մլն դրամի պայմանագիր է կնքել «Սինեմարտ» ՍՊԸ-ի հետ։ Այդ գումարի դիմաց ՍՊԸ-ն պետք է հետեւեր քաղաքապետարանի պատվիրած լույսերի արտադրման գործընթացին, դրանք տեղափոխեր Հայաստան, անվտանգության միջոցներով կահավորված տարածքի վարձակալության ծառայություն մատուցեր, հետո՝ լուսավորության […]

Գաղտնի որոշմամբ ԱԱԾ-ն կես միլիոն դոլարով 5 ամենագնաց է ձեռք բերել. Փաշինյանի ընտանիքին սպասարկելու համար. Հրապարակ

Կառավարության թերթի աղբյուրից տեղեկացրել են, որ Նիկոլ Փաշինյանի համար պետբյուջեից 5 նոր ամենագնաց են ձեռք բերել։ Տեղեկությունը հրապարակված չէ, քանի որ գաղտնի որոշմամբ է ձեռք բերվել՝ ԱԱԾ-ի կողմից, եւ տրամադրվել ՊՊԾ-ին, որ սպասարկեն Փաշինյանին ու նրա ընտանիքին։ 4-ը Toyota Land Cruiser 300 մոդելի են, յուրաքանչյուրի արժեքը՝ մոտ 100 հազար դոլար։ Հինգերորդը դիզելային շարժիչով Lexus LX500 […]

TV 5-ը դատի է տվել Խաչատուր Սուքիասյանին. Հրապարակ

«Շարք» ՍՊԸ-ն, որը նույն TV 5-ն է, հայցադիմում է ներկայացրել դատարան, որով դատարանից պահանջում է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պարտավորեցնել՝ զրպարտություն համարվող տեղեկությունը հրապարակային հերքելու։ Հեռուստաընկերությունը նաեւ ոչ նյութական վնասի փոխհատուցում է պահանջել՝ 200 հազար դրամի չափով։ Հայցը ներկայացվել է նոյեմբերի 25-ին եւ մակագրվել դատավոր Մուրադ Հովակիմյանին։ Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանն ԱԺ-ում «5-րդ […]

Գլխավոր դատախազը խորհրդարան կգնա Գեղամ Մանուկյանի հետեւից. Ժողովուրդ

Օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին մեղադրանք առաջադրելու համար խորհրդարան կգա ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը: Ըստ թերթի՝ նա հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում քուրդ ազատամարտիկների՝ Թուրքիայում հայտնվելու դեպքով արած հայտարարությունների համար: Բանն այն է, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 108-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել կամ ազատությունից զրկել հնարավոր է միայն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի