22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Փաշինյանին Գերմանիայում շատ կոշտ զգուշացրել են․ «Հրապարակ»

Մարտի սկզբին Գերմանիա այցելած Նիկոլ Փաշինյանին արեւմտյան գործընկերները շատ կոշտ զգուշացրել են, որ փակի դեպի Ռուսաստան «զուգահեռ արտահանման» եւ բանկային փոխանցումների խողովակները ու չօգնի Ռուսաստանին` հաղթահարելու արեւմտյան տնտեսական սանկցիաների ծանր բեռը: Մեր աղբյուրներն ասում են, որ նա շատ է ազդվել այդ խոսակցությունից եւ վերադառնալով Հայաստան` իր մոտ է հրավիրել ԿԲ նախագահին, կառավարության անդամների ու ՊԵԿ ղեկավարին եւ հանձնարարել է խստիվ փակել այդ խողովակները:

Այդ պահից ի վեր այն բոլոր հայկական ընկերությունները, որոնք վերջին մեկ տարում բավականին աշխույժ ապրանքաշրջանառություն եւ եկամուտներ ունեին, քանզի Ռուսաստանի որոշ ապրանքների պահանջարկն էին բավարարում, միանգամից զրկվել են ամեն ինչից:

Մեզ ասացին, որ անգամ օդանավակայանում են խիստ հսկողություն սահմանել, որ ուղեւորները բեռների մեջ չիպեր եւ IT տեխնոլոգիաների համար անհրաժեշտ պարագաներ պայուսակներում Ռուսաստան չտանեն: Շատ ընկերություններ չեն կարողանում բանկային փոխանցումներ անել ԱՄՆ եւ Եվրոպա` ապրանքների ձեռքբերման համար, եւ ամեն ինչ դադարեցվել է:

Այս ոլորտում գործող բիզնեսմենները զարմանում են, թե ինչքան պետք է վախեցած լինի երկրի ղեկավարը, որ առաջին իսկ կեսբերան հրահանգն այսպես հնազանդորեն կատարի` չփորձելով շրջանցելու ճանապարհներ գտնել: Մանավանդ՝ դա նշանակում է, որ քո երկիր միլիարդների գումար այլեւս չի մտնելու, եւ քո բիզնեսմեններն են խիստ տուժելու»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ