15 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Շեֆը լարված է․ «Իրավունք»

Նիկոլ Փաշինյանը սկսել է հաճախակի այցելել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Սայաթ-Նովա պողոտայի վրա գտնվող գրասենյակ: Դրանով պայմանավորված` անհանգիստ շարժումներ կան ՔՊ-ականների շարքերում:

«Իրավունքի» աղբյուրների փոխանցմամբ` ՔՊ-ականները միմյանց զգուշացնում են, թե` «շեֆը լարված է», ուստի` խորը չմտածված քայլերով ու ինքնագործունեությամբ պետք չէ այս շրջանում աչքի ընկնել: Մյուս կողմից էլ որոշ կուսակցականներ անուղղակի կերպով` ակնարկներ են անում, թե այլեւս չեն կարողանում հանդուրժել նիկոլական լուծը:

ՔՊ-ի առավել համարձակները փորձում են ճանապարհներ գտնել տարանջատվելու թիմից եւ համոզելու ընդդիմությանը, որ իրենք այն չեն, ինչ եղել են այս տարիներին, բայց ուրիշ ելք չեն ունեցել:

Իհարկե, այս ամենն արվում է բավական զգուշորեն, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն աչքերը չորս արած «դավաճաններ» է փնտրում նաեւ սեփական թիմում, որոնց ամեն պահի պատրաստ է «քավության նոխազ» դարձնել`առանց նույնիսկ աչքերը թարթելու»:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ