10 Հունվարի, Saturday, 2026
KFC

Ադրբեջանը պատրաստվում է էսկալացիայի. Արմեն Գրիգորյան

Տեղ գյուղի մոտ միջադեպը տեղի ունեցավ, որովհետեւ Ադրբեջանը սադրանք է արել ՀՀ սուվերեն տարածքում․ այս մասին «Սիվիլնեթ»-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նա ընդգծել է, որ վերջին շրջանում գրեթե բոլորը խոսում են Ադրբեջանի կողմից հնարավոր ռազմական էսկալացիայի մասին։

«Ադրբեջանի ամբողջ պրոպագանդան վերջին շրջանում խոսում է հնարավոր էսկալացիայի մասին: Դրա մասին խոսում են նաեւ միջազգային տարբեր պարբերականներ՝ հղում կատարելով նաև հետախուզական տվյալներին: Ընդհանուր առմամբ Ադրբեջանը նախապատրաստում է եւ այս միջադեպը տեղի է ունեցել այդ նախապատրաստական աշխատանքների տրամաբանության մեջ: Այսինքն՝ Ադրբեջանի կողմից պատրաստվող հնարավոր էսկալացիայի, պլանի մի մաս է կազմում այս պրովոկացիան, որը տեղի է ունեցել ՀՀ տարածքում», – ասել է Գրիգորյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ