05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հայկական օրակարգ. ինչո՞ւ չի ստացվում. Վահե Հովհաննիսյան

Գրավիր Ուոլ Սթրիթը» հայտնի շարժման հիմնական կարգախոսներից մեկը այսպիսին էր՝ «Մենք 99 տոկոս ենք» – “We are the 99 %”.

Սա հստակ բաժանում էր՝ ճնշող մեծամասնության և մի փոքր խմբի՝ հարստահարողների, անարդար գերշահույթ ստացողների։ 2011-ին թափ առած այս շարժումը, ըստ էության նոր աշխարհակարգի ձևավորման անոնսն էր։

Հայաստանում հիմա շատերը սոցհարցումներով փորձում են հասկանալ Նիկոլի, իրենց, մրցակիցների և բարեկամների վարկանիշները։ Բարեխիղճ սոցիոլոգներն էլ անում են այդ սոցհարցումները՝ հոգու խորքում հասկանալով, որ խնդիրն իրականում այդտեղ չէ։

Ուրիշ խնդիր. անտիսոցոլոգիա

Հայաստանում քանի՞ տոկոսն է ուզում ապրել խաղաղ և կանխատեսելի երկրում։ Քանի՞ տոկոսն է ուզում արթնանալ՝ առանց զոհերի և պատերազմի մասին լուրերի, փակել թուրքական վտանգի և չդադարող կորուստների էջը։ Քանի՞ տոկոսն է ուզում ապրել սոցիալական արդար երկրում, քանի՞ տոկոսն է ուզում ներքին համերաշխություն, առանց «թուրք ու դավաճան» ասելու, քանի՞ տոկոսն է իր ընտանիքի համար ուզում նորմալ, բարեկեցիկ պայմաններ, ապրել չստորացված, չթքված և այլն։

Մեծամասնությունը։ Մենք վստահաբար կարող ենք ասել, որ «Մենք 90 տոկոս ենք»։

Իսկ ինչո՞ւ չենք կարողանում, նման սոցիալական բազա ունենալու պայմաններում, կոնսոլիդացվել մի քանի պարզ ձևակերպումների շուրջ և ավարտել ազգային մղձավանջի այս փուլը։

Խնդիրը պետք է փոխել։ Ոչ թե քննարկել է պետք Նիկոլի և մյուսների չեղած վարկանիշը, այլ՝ գտնել 90 տոկոսի կոնսոլիդացիայի ճանապարհները։ Ունենալ նման պոտենցիալ և չանել դա՝ անհավանական է։ Ուրեմն ինչ-որ մարդիկ, ինչ-որ ձևակերպումներ, ինչ-որ պատկերացումներ, ինչ-որ ձևաչափեր և այլ գործոններ դրան խանգարում են։ Իմ կարծիքով՝ մենք այս թեմաներով բաց չենք խոսում։

Շարունակելի

Վահե Հովհաննիսյան,
Այլընտրանքային նախագծեր խումբ

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ