15 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Երևանյան բնակարանում դի է հայտնաբերվել

Հուլիսի 31-ին, ժամը 14.41-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Կողբացու փողոցի թիվ 42 շենքի 19-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Բնակարանում հայտնաբերվել է 1940թ. ծնված Ժ. Հ.-ի դին:

ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի միջև ստորագրվել է հնգամյա համագործակցության նոր ծրագիր

Կառավարությունում այսօր ստորագրվել է «Հայաստան-Միացյալ ազգերի կազմակերպություն. 2016-2020 թթ. Զարգացման աջակցության ծրագիր»–ը: Փասաթղթուղը ստորագրել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող պարոն Բրեդլի Բուզետտոն: Ծրագրի ստորագրման արարողության ընթացքում Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ է նշել, որ Հազարամյակի զարգացման նպատակների իրականացման գործում, մասնավորապես՝ համընդհանուր տարրական կրթության ապահովման, մանկական մահացության կրճատման, մայրական առողջության բարելավման և մալարիայի, […]

Տեղի է ունեցել ՀՀ կայուն զարգացման ազգային խորհրդի նիստ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ կայուն զարգացման ազգային խորհրդի հերթական նիստը: Օրակարգային հարցերից անցնելուց առաջ վարչապետ Աբրահամյանը դիմելով խորհրդի անդամներին՝ նշել է, որ այս տարի ՄԱԿ-ն ամփոփում է իր կողմից հռչակված Հազարամյակի զարգացման նպատակների կատարումը: Վարչապետի խոսքով՝ Հայաստանը ևս՝ ազգայնացնելով Հազարամյակի զարգացման նպատակները, ակտիվորեն ձեռնամուխ է եղել դրանց իրականացմանը՝ արձանագրելով զգալի […]

ՈԱԱԿ-ն ուսանող-փորձագետներ է պատրաստում

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի «Ուսանողության ձայն» նախագիծնուսանող-փորձագետների համար երկամսյա դասընթաց է իրականացնում: Նպատակն է նոր մասնագետներով համալրել ուսանող-փորձագետների բազան: Ըստ Հավատարմագրման կարգի` փորձագիտական խմբի 5 անդամներից մեկն ուսանող  է: Դասընթացի մասնակիցները ՈԱԱԿ «Ուսանողության ձայն» նախագծի և Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի անդամներ են, որոնք ցանկություն են հայտնել մասնակցել ՈԱԱԿ գործընթացներին որպես փորձագիտական խմբի անդամ: Այսօր կայացած դասընթացը վարում […]

Սահմանային ֆիտոսանիտարական հսկողության ժամանակ հայտաբերվել են վարակված տնկիներ

Հայրապետյանի հրամանով արգելվել է Ֆրանսիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծել խաղողի 1500 հատ արմատակալներ (տնկիներ). խմբաքանակը վարակված է եղել ֆիլոքսերայով: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից սահմանային հսկողության շրջանակներում կատարված նմուշառման և լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել էր, որ արմատակալները վարակված են ֆիլոքսերայով՝ չնայած, որ ուղեկցող փաստաթղթերը հավաստել են արմատակալները ֆիլոքսերայից զերծ գոտում աճեցվելու և դրանցում […]

Մարմինի հետ կապված բարդույթներից հայ կանայք ազատվել են. լողավազաններ զգեստով չեն մտնում

Նորաձևության բլոգեր Մարիաննա Քաբաբյանն ասում է, որ այլևս լողավազաններում, ծովափերին, Սևանա լճի ափին գրեթե չեն հանդիպի կանայք, ովքեր լողազգեստ չեն կրում, այլ հագուստներով են լողում, ինչը նախկինում տենդենց էր դարձել հայ մի շարք կանանց մոտ: ”Շատ է փոխվել ամեն ինչ, հիմա լողազգեստներ հիշեցնող կարճ զգեստներով հայ կանայք քաղաքում են շրջում, ինչն այդքան էլ գեղեցիկ չի […]

Ֆինանսների նախարարություն-«Հայփոստ» համատեղ նախաձեռնություն Ներդրվել է «Միջազգային փոստային և սուրհանդակային կապի ծառայությունների մաքսային հաշվառման» համակարգ

ՀՀ ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է «Միջազգային փոստային և սուրհանդակային կապի ծառայությունների մաքսային հաշվառման» համակարգի ներդրումը: Ավտոմատացված համակարգն այժմ հնարավորություն է ընձեռում, առանց քաղաքացիների մասնակցության, էլեկտրոնային եղանակով իրականացնել առաքանու տվյալների մուտքագրում համակարգ, որը հարկերի վճարման անհրաժեշտության դեպքում ավտոմատ հաշվարկում է դրանք: Նախկինում առաքանիների հայտարարագրումն իրականացվում էր բացառապես մասնագիտացված մաքսատանը, ինչի արդյունքում հարկերի վճարման անհրաժեշտություն առաջանալու դեպքում […]

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունն ընտրվեց ԵԺԿ Ուսանողական կառույցի(EDS) անդամ ձայների աննախադեպ քանակով

Հուլիսի 28-ին Մալթայում  մեկնարկեց ԵԺԿ պաշտոնական ուսանողական կառույցի`<<Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ>> (European Democrat Student –EDS) տարեկան հավաքը: Լինելով Եվրոպայի ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը ՝ այն ներկայացնում է 1.600.000 ուսանողների 35 եվրոպական երկրներից: <<Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ>> կազմակերպությունը համախմբում է ուսանողական և քաղաքական արդեն շուրջ 40 երիտասարդական կազմակերպությունների ՝ միասին ձևավորելու Եվրոպայի արդի աջակենտրոն քաղաքականությունը: Կազմակերպության հիմնական նպատակն է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի