21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Հայկական արտադրանքի արտահանման խթանում՝ հրատապ և հեռանկարային մոտեցումներ

Աշխարհաքաղաքական զարգացումները նոր մարտահրավերներ, հաճախ՝ նոր հնարավորություններ է ստեղծում այս կամ այն կերպով մասնակից դարձաց երկների համար: Ռուս-թուրքական հարաբերությունների լարվածությունը, որը բերեց երկու պետությունների քաղաքական և տնտեսական հարաբերությունների սառեցմանը, միաժամանակ հնարավորություններ ստեղծեց այլ երկրների համար, ի թիվս նաև Հայաստանի՝ արտահանումների ծավալը մեծացնելու համար:

Թուրքիայից դեպի Ռուսաստան ներմուծման արգելքները վերաբերում է հիմնականում մինգ-բանջարեղենին: Հայտնի է, որ  Ռուսաստանը ներմուծում է Թուրքիայից ավելի քան 360 հազ.տոննա լոլիկ, 250 հազ.տոննա ցիտրուսներ, ավելի քան 100 հազ.տոննա խաղող, շուրջ 80 հազ.տոննա ծիրան, դեղձ, սալոր, ավոկադո, բիբար, կոճապղպեղ և այլ բուսական արտադրություն:

Պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն 2016 թվականի հունվարի 1-ից, իսկ մինջ այդ ռուս գործարարները ունեն մի քանի շաբաթ ժամանակ, որպեսզի  գտնեն ներմուծման նոր շուկաներ ու գործընկերներ և հնարավորինս առանց ցնցումների իրականացնել ներմուծման շղթայի վերակազմավորում:

Այս իրավիճակում հնարավորություն է ստեղծվում հայկական արտադրանքի, մասնավորապես՝ գյուղմթերքի արտահանումների ծավալները ավելացնելու համար: Այդ իսկ նպատակով ՀՀ կառավարությունը պատասխանատու գերատեսչությունների մասնակցությամբ շարունակում է տեղական արտադրանքի արտահանման խթանման պետական աջակցության մեխանիզմների մշակման վերաբերյալ քննարկումները: Կարևորելով հարցի հրատապությունը և օպերատիվ արձագանքն ստեղծված իրավիճակին, հանձնարարվել է քննարկման մասնակիցներին՝ ամփոփել միջգերատեսչական քննարկումները և գալիք շաբաթվա ընթացքում վերջնական արդյունքները ներկայացնել ՀՀ կառավարություն:

Փաստ է, որ վերջին տարիներին գյուղատնտեսությունում գրանցված որոշակի դրական տեղաշարժերի հետ մեկտեղ, ոլորտում բնատնտեսական ներուժի օգտագործման մակարդակը դեռևս բավականին ցածր է, որի հիմնական պատճառներից մեկը հանրապետության գյուղացիական տնտեսությունների փոքր չափերն են և տնտեսությունների համատեղ գործունեության ձեռնարկումների դանդաղ ընթացքը:

Ոլորտում առկա հիմնախնդիրների համապարփակ լուծում տալու նպատակով Կառավարության վերջին նիստին ներկայացվեց և հավանության արժանացավ «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը միտված է խթանելու տարբեր լծակներով և մեխանիզմներով համատեղ տնտեսվարման զարգացմանը, գյուղատնտեսական կոոպերատիվների կազմակերպման միջոցառումների իրականացմանը:

Հանրապետության տնտեսության ազատականացման, հողի, գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի, գյուղատնտեսական տեխնիկայի և արտադրության այլ միջոցների սեփականաշնորհման արդյունքում ձևավորվել և ներկայումս գործում է 340 հազար գյուղացիական  տնտեսություն, որոնց բաժին է ընկնում 1.4 հա գյուղատնտեսական հողատեսքեր: Գյուղացիական տնտեսությունների փոքր չափերը, գյուղատնտեսական մթերքների արտադրության և իրացման հետ կապված դժվարությունները հնարավորություն չեն տալիս վարել արդյունավետ գյուղատնտեսություն:

Ագրարային ոլորտում կիրառվող տնտեսվարման ձևերի կատարելագործման, կոոպերացիայի զարգացման ուղղությամբ համակարգված պետական քաղաքականության իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված, մշակված  օրենսդրական փաստաթուղթը, առանձնակի կարևորվելով  վարչապետ՝ Հովիկ Աբրահամյանի կողմից, ներառվել է ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգ:

Թեպետ լուծումները ակնթարթային արդյունք չեն տա, բայց հիմք կստեղծեն ոլորտի հեռանկարային զարգացման, առկա ներուժի արդյունավետ կիրառման, տնտեսվարողների մրցունակության, երկրի պարենային անվտանգության մակարդակի բարձրացման համար:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ