17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Նրա Վահագնի թաղամասի նպատակը հայությանը Արարատի ներքո մեկտեղելն էր

Հայաստանի գլխավոր ճարտարապետ Նարեն Սարգսյանը գնահատանքի խոսք է հղում սփյուռքահայ գործարար Վահագն Հովնանյանի հիշատակին: Ցավով տեղեկացա, որ կյանքից հեռացել է ազգային գործարար և բարերար, հասարակական գործիչ Վահագն Հովնանյանը: Նա Ցեղասպանություն վերապրած մեր հայրենակիցներից առաջինների թվում էր, որ հաստատվեց Հայրենիքում և արմատներ ձգեց՝ կառուցելով ոչ միայն իր հայկական տունը, այլ արարատահայաց մի ողջ թաղամաս՝ Վահագնի թաղամասը՝ […]

«Ոչ թալանին» նախաձեռնությունը չի բացառում Բաղրամյանի կրկնությունը /վիդեո/

Երևանի Սիրահարների այգում այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ժամը 16:00-ից մեկնարկեց «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության հանրային հավաքը, որի ընթացքում նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը լրագրողնին տեղեկացրեց, որ հավաքը կրում է մոբիլիզացիոն բնույթ: Սարգսյանի խոսքով՝ կառավարությունը փորձում է մեղմել էլեկտրաէներգիայի սակագնի խնդիրը և հատվածաբար մոտեցումներ է ցուցաբերում.«Մեզ համար անընդունելի է, քանի որ անգամ հասարակ բնակիչը ՝ չլինելով փոքր և […]

Աշոտյանն իր ընտրությունը կատարել է/վիդեո/

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը վստահում է պետական հիմնական դպրոցներին, չնայած այն բանին, որ իր երեխաները սովորում են մասնավոր վճարովի «ԱՅԲ»  դպրոցում: Այս մասին նախարարն ասաց այսօր` սեպտեմբերի 1-ին, Երևանի թիվ 2 ավագ դպրոց կատարած այցի ժամանակ: «Իմ երեխան սկզբում գնացել է պետական հիմնական դպրոց, հետո այնտեղ նրան վերաբերվել են որպես նախարարի տղա»,- ասաց […]

Արաս Օզբիլիսը մերժել է թուրքական ակումբների հրավերը

Ստամբուլում ծնված հայազգի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը, ով ներկայումս հանդես է գալիս Մոսկվայի «Սպարտակ» թիմում, չի ցանկանում շարունակել իր կարիերան թուրքական ֆուտբոլային ակումբներում, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «ntv.com.tr» լրատվակայքի համաձայն՝ 25-ամյա ֆուտբոլիստը, ով «գնահատվում է» 3.5 միլիոն եվրո, մերժել է թուրքական «Բուրսասպոր» ֆուտբոլային ակումբի հրավերը: Ռուսաստանցի սպորտային մեկնաբան Նոբել Արուստամյանը իր հաղորդման ժամանակ ասել է.« Մոսկվայի […]

Մահացել է Գուրգեն Դալիբալթայանը

2015թ. սեպտեմբերի 1-ին իր մահկանացուն է կնքել նշանավոր պետական և ռազմական գործիչ, ՀՀ զինված ուժերի կայացման առաջամարտիկ, գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը: Գուրգեն Հարությունի Դալիբալթայանը ծնվել է 1926թ. հունիսի 5-ին, Վրաստանում` Բոգդանովկայի (այժմ` Նինոծմինդա) շրջանի Մեծ Արագյալ գյուղում: 1934-44 թթ. սովորել է Գորելովկայի միջն. դպրոցում: 1947-ին ավարտել է Թբիլիսիի հետևակային ուսումնարանը:  1958-61 թթ. սովորել է Մոսկվայի Մ. […]

10-15 օրվա ընթացքում նախարարի նշանակման հարցը կլուծենք. Հովիկ Աբրահամյան

«Արդարադատության նախարարի պաշտոնակատար կա՝ Արսեն Մկրտչյանը, ով շատ գրագետ, շատ պատրաստված փոխնախարար է՝ առաջին տեղակալ, ես համոզված եմ, որ առաջիկա 10-15 օրվա ընթացքում նախարարի նշանակման հարցը կլուծենք»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ, անդրադառնալով արդարադատության փոխնախարարի թափուր պաշտոնի հարցին, ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Վերջինս նախարարի նշանակման ձգձգումը պայմանավորեց իր և նախագահ Սարգսյանի արձակուրդում լինելու […]

Երեք հարյուր հոգով ծեծելով սպանել են երիտասարդին /վիդեո/

Ռուսաստանի Ռոսոտվի մարզում 300-հոգանոց ամբոխը ծեծելով սպանել է 22-ամյա հայ երիտասարդին: Նման դաժան ծեծի պատճառ է դարձել ավտովթարը, հայ երիտասարդը մեքենայով հարվածել է մեկ այլ մեքենայի: Ոստիկանության վարկածով, կիրակի երիտասարդը կորցրել է մեքենայի կառավարումը եւ հարվածել կայանված մեքենաներին, ինչի համար էլ ծեծի է ենթարկվել: Վնասված մեքենաների տերերի անձը հաստատվել է, բոլորն էլ Սինյավսկոե գյուղի բնակիչներ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի