24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայեր, հրաժարվեք Նոր տարվա ճոխության ստանդարտից

Նոր տարին շարունակում է Հայաստանում ամենասիրված տոնը մնալ. սա սոցիոլոգի պնդումն է: Տոնը սիրելի է, քանի որ այդ օրն ընտանիքի բոլոր անդամները միասին են լինում` ծնողներն ու երեխաները, տատիկ-պապիկներն ու թոռնիկները: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը ներկայացնում է իր ուսումնասիրությունների արդյունքները.

«Հայաստանում բնակչության 1/3-ը Նոր տարին տանը չի դիմավորում: Ամանորը տանը չտոնելու երկու հիմնական պատճառ կա՝ կամ փող չունեն, կամ շատ փող ունեն և ցանկանում են Նոր տարին երկրից դուրս դիմավորել»: Միայն թե Նոր տարուն ամենակարևորը սեղանի պարունակությունը չէ, այլ՝ ջերմ մթնոլորտը:

Սոցիոլոգի  տվյալներով՝ 5 հոգանոց ընտանիքին մոտ 300 դոլար է անհրաժեշտ Նոր տարվա սեղանի համար.  «Չրեղենով փլավ, տոլմա, թթուներ, կարմիր գինի և լիմոնադ»:

«Վանեցու ամենօրյա ուտելիքը խաշիլն էր` ցորենի ալյուրով, շաքարով և ջրով պատրաստված ուտելիք, Նոր տարվան նա շաքարի փոխարեն մեղր էր ավելացնում, մեղրը տոնական նիշն է, որով ամենօրյա ուտելիքը տոնական էր դառնում»,- նկատեց Ադիբեկյանը և խորհուրդ տվեց հրաժարվել ճոխությանն ստանդարտներից:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ