26 Հունիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Անհետ կորած 17 ամյա Էվելինային գտել են

17-ամյա Էվելինա Գեորգիի Կարագաշյանին հայտնաբերել են. այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասացին Ոստիկանության լրատվական բաժնից: «Մենք այս պահին այլ մանրամասներ չենք կարող ասել, հարազատները խնդրել են, որ որևէ տեղեկություն չտարածենք նրա հետ կապված: Միայն գիտենք, որ աղջիկը ողջ-առողջ հայտնվել է»,-տեղեկացրին  ոստիկանությունից: Հիշեցնենք, 17-ամյա աղջիկը  սեպտեմբերի 21-ին տնից դուրս էր եկել եւ չէր վերադարձել: Նա, որպես […]

Ցնցող է. Առավոտ

«ՀՀԿ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը, պարզվում է, լուսանկարում պատկերված Մոտորոլայի հին մոդելի` RAZR V3 հեռախոսն է օգտագործում: Նա անկախության տոնին բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությամբ գրպանից հպարտությամբ հանեց հեռախոսն ու սկսեց զանգեր կատարել: Երբ զարմացանք` այդ ի՞նչ հեռախոս եք օգտագործում, Սամվել Ալեքսանյանը պատասխանեց . «Որ ասում եմ` հնարավորություն չունեմ, չեք հավատում: Որ հնարավորություն լինի, կփոխեմ, ցավդ […]

Ռուս հոգեւորականը վիրավորել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Օրերս Սոչիում տեղի վանական Լազարը, գտնվելով հարբած վիճակում, իր սեղանակիցների հետ միասին ծեծել է ազգությամբ ռուս մի երիտասարդի: Երբ վերջինին փորձել է պաշտպանել նրա հայ ընկերը, Լազարը վիրավորական արտահայտություններ է թույլ տվել հայ ազգի հասցեին՝ վիրավորելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, գրում է yerkramas.org-ը։ Վանականի նման անհարիր պահվածքին  բազմաթիվ ականատեսներ են եղել: Սոչում գործող «Ժողովրդական հիշողություն» […]

Շարմազանով, սուտ մի ասեք՝ դեպի Բաղրամյան 26. Հրապարակ

«Կիսով չափ հայ, կիսով չափ հույն Էդուարդ Շարմազանովին հարցրինք` շուտ-շո՞ւտ է իր երկրորդ հայրենիք` Հունաստան մեկնում: «Այո, ամեն տարի, գնում եմ հարազատներիս տեսության»: Լինո՞ւմ եք Աֆոնում: «Ոչ, ցավոք սրտի, դեռ չի վիճակվել այնտեղ լինել»: Սխալ հույն եք, էլի, փաստորեն, իսկ Ակրոպոլիսում եղե՞լ եք: «Հազար անգամ. Սինթագմայի` Սահմանադրության հրապարակում էլ ելույթ եմ ունեցել` նայելով Ակրոպոլիսին»: Իսկ […]

«Սառը ցնցուղ». Ժողովուրդ

«Արդյոք ՀՀ իշխանությունները չեն պատրաստվում Անկախության տոնի հետ կապված համաներում հայտարարել: Բանն այն է, որ ամեն տոնից առաջ քրեակատարողական հիմնարկներում սկսում են լուրեր շրջանառվել, թե իբր ուր որ է համաներում կհայտարարվի: Օրաթերթը փորձեց Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Վլադիմիր Հակոբյանից պարզել՝ հնարավո՞ր է առաջիկայում խորհրդարանին համաներման առաջարկ ներկայացվի ՀՀ նախագահի կողմից: Վ. Հակոբյանը ի պատասխան՝ ասաց, […]

Գասպարյանը «դաստիարակչական ապտակ» է տվել պատգամավորին. Ժողովուրդ

«Այս տարվա հունիսին համացանցում հայտնվեց մի տեսագրություն, որում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Դավթյանը հայհոյում է ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակցին, քանի որ վերջինս երթեւեկության կանոնները խախտելու համար «անամոթաբար» հանդգնել է կանգնեցնել պատգամավորի ավտոմեքենան: Այնուհետեւ պարզվեց, որ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 19-ին: Իսկ դեպքից մի քանի օր անց օրենսդիրն անցավ խորը ընդհատակ: Երկար ժամանակ պատգամավորը […]

Պուտինն ու Օբաման կհանդիպե՞ն

Նախօրեին տեղեկություններ տարածվեցին, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բարաք Օբաման պատրաստվում են հանդիպել: Սպիտակ տունը, սակայն, չի հաստատել այս տեղեկատվությունը: «Ես չեմ կարող հաստատել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպումների ծրագիրը, նախագահական օրակարգը դեռևս կազմվում է»,- ասել է ԱՄՆ նա խագահի աշխատակազմի ներկայացուցիչը: ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն […]

Եղանակը կցրտի

Սեպտեմբերի 24-28-ին առավելապես հյուսիսային շրջաններում տեղ-տեղ երեկոյան ժամերին և գիշերը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 24-25-ին կնվազի 2-3 աստիճանով: Երևանում` Սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևանի սեպտեմբերի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան`  31.90C (1977 թ.) • Օդի նվազագույն […]

Ոստիկանությունում խոշտանգել են

Ձերբակալված անձանց պահման վայրից ստացվել է իրազեկում այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձերբակալված Ալբերտ Ե.-ի մարմնին առկա են բազմաթիվ վնասվածքներ: Այս մասին հայտնում է ՀԱԾՀ լրատվական ծառայությունը: Վերջինս հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի օգոստոսի 25-ին մոր ահազանգի կապակցությամբ իրենց տուն ժամանած […]

Կրակում են՝ մամա ջան … /վիդեո/

«Արխի միջին պառկած եմ քաղել խաղողը, կրակում են՝ մամա ջան …  ամեն տարի մարդուս ասում եմ` հողը թող, ասում ա հողս թողմ չեմ»,-Henaran.am-ի թղթակցին պատմեց Տավուշի մարզի Չորաթան գյուղի բնակիչ Լուսերես Ուդումյանը: Կինը պատմեց, թե ինչ դժվարությամբ են մշակում սահմանային գոտում խաղողի այգին ու կանգնում փաստի առաջ՝ բերքը հավաքում են կրակահերթի տակ: Ի դեպ, երեկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի