25 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ինտրիգներ, ինտրիգներ

Եթե մեկ միլիոնից ավել ընտրողներ են մասնակցում, իհարկե, ինչ-որ ինտրիգներ կարող են լինել, բայց հիմնականում խախտումներ չեն եղել: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ խոսելով հանրաքվեի ընթացքում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ: ԵԽԽՎ դիտորդական խմբի ներկայացուցիչների զեկույցում տեղ գտած գնահատականներին ԱԺ նախագահի գնահատականը հետևյալն է. «Այստեղ կարևոր է, թե դիտորդներին ով է […]

«Ոչ մի դիմադրություն չլինի ոստիկաններին» . բախում Ազատության հրապարակում

Ազատության հրապարակում կրկին լարված իրավիճակ է. նստացույց իրականացնողները փորձել են հրապարակում վրաններ տեղադրել: Henaran.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ ոստիկանների և ցուցարարների միջև բախում տեղի ունեցավ: Արդյունքում ոստիկաններին հաջողվեց առգրավել վրանները: «Ոչ մի բան չանեք, ոչ մի դիմադրություն չլինի ոստիկաններին»,- հարթակից հավաքված քաղաքացիներին դիմեց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Ոստիկաններն ուժով տարածքից հեռացրին վրանը:

Կարեն Ավագյանը Զարուհի Փոստանջյանին խորհուրդ է տալիս բժշկի գնալ

ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին. Կարեն Ավագյանն իր ելույթի սկզբում դիմեց Զարուհի Փոստանջյանին. «Որպես բժիշկ՝ խորհուրդ եմ տալիս Զարուհի Փոստանջյանին հետազոտվել. 21-րդ դարում շատ քիչ են չբուժվող հիվանդությունները։ Չեմ կասկածում, որ տիկին Զարուհուն ավելի կոպիտ պատասխաններ կարող են հնչել, սակայն այս պահին հեռու կմնանք դրանից»։ […]

«Հիմա հասունացել է պահը` ապացուցելու, որ դու նաև զորեղ ես»

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին. «Քաղաքացի՛, դու քվեարկեցիր ռեժիմին անհնազանդություն հայտնելու քո դիրքորոշումը: Հիմա հասունացել է պահը` ապացուցելու, որ դու նաև զորեղ ես, Դու ես Հայաստանի Հանրապետության իշխանության աղբյուրը, Դու ես իշխանություն կրողը և իշխանություն բանեցնողը: Հանցավոր ռեժիմը տապալելու` նրան մահ պատճառելու համար դու կարող ես դրսևորել խաղաղ անհնազանդություն, որը […]

Թալինը որդու հետ անհետացել է. ողբերգական ժամանակագրություն

Սիրիայից Լիբանան, այնուհետև Թուրքիա ուղևորված կինը` Թալին Թեքեյանն ու նրա 10-ամյա որդին  Թուրքիա-Հունաստան ծովային ճանապարհին մեկ շաբաթ առաջ  անհետացել են: Այսօր «Արեւելքին» հայտնի դարձավ, որ նրանց հետ  եղել են նաև ընտանիքի այլ անդամներ` Թալինի  19-ամյա դուստրը,  ամուսինը և վերջինիս մայրը: 19-ամյա դուստրը` Արինա Թեքեյանը,  Թուրքիայից Հունաստան գնացող լաստանավից նետվել է ջուրը և չորս ժամ լողալուց հետո […]

Ինչ է կատարվում Քոչարյանի թիմի հետ /վիդեո/

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր է այդ բոլոր դեպքերի հետ կապված բացատրություններ ներկայացնել շատ հիմնավոր ձևով: Այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը: Պատասխանելով հարցին, թե համաձայն է արդյոք Վարդան Օսկանյանի այն դիտարկման հետ, թե տեղի է ունեցել պետական հանցագործություն, Մարգարյանն ասաց, թե չի կարող նման բան ասել, քանի որ […]

Որոշ ավտոճանապարհներին մերկասառույց է

Որոշ ավտոճանապարհներին մերկասառույց է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 17:30 -ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը: Վայք-Սարավան, Սիսիան-Զանգեր, Գորիս-Սիսիան, Գորիս-Կապան ճանապարհահատվածներում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ  մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և […]

«Հաղթեց «այո»-ն, որովհետև մենք ուզում ենք ուժեղ ընդդիմություն ունենալ»

Ներկայացնում ենք ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հայտարարությունը ԱԺ հայտարարությունների ժամին: Նորանկախ Հայաստանի պատմությունը ընտրությունից ընտրություն արձանագրում է ընտրական գործընթացների կազմակերպման և իրականացման նոր՝ ավելի լավ որակ: Քարոզարշավի ընթացքում նոր որակներով հանդես եկան ինչպես դիմադիր, այնպես էլ ընդդիմադիր գործիչները: Ականատես եղանք նաև նոր այնպիսի ծահրահեղությունների, ինչպես օրինակ խրտվիլակներ պատրաստելն ու այրելը, սպիտակ վարդեր նվիրելը, առանց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի