17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

«Դու խելք չունես»

ՀՀ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանն այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ակտիվիստ Վահան Մարտիրոսյանի կողմից Ադրբեջանի սահմանը հատելուն, ասաց, որ բոլոր մարդիկ էլ կարող են սահմանը հատել և գնալ Վրաստան, ապա՝ մտնել Ադրբեջան. «Նստում են ավտոն, գնում են: Պա՞րզ է: Մնացած բոլոր հարցերը հետագայում»: Հարցին՝ թե այդքան հե՞շտ է սահման հատելը, Գորիկ Հակոբյանը պատախանեց. «Այսինքն` դու խելք […]

Վաղը ջուր չի լինի

«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 22-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Ա. Սարգսյան, Մելիքյան, Չուխաջյան, Լուկաշին փողոցների ու Միրաքյան փողոցի նրբանցքի ջրամատակարարումը:

Կրակոցներ Վոլգոգրադում, վիրավորների թվում 2 հայ կա

Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում մասսայական ծեծկռտուք է տեղի ունեցել, կրակոցներ են հնչել, ինչի արդյունքում 5 հոգի վիրավորվել է, մեկը` մահացել: Ինչպես նշվում է, վիրավորներից երկուսը հայ երիտասարդներ են` 22-ամյա Արմեն Եղիազարյանը եւ 24-ամյա Վլադ Ջերջիխանյանը: Ինչպես հայտնում է LifeNews-ը, միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ տաքսու վարորդը հրաժարվել է մի խումբ հարբած երիտասարդների տեղափոխել: […]

Աշխատում եմ հեռու մնալ այն բաներից, որոնք ինձ չեն վերաբերվում. Սարգսյանի եղբայրը զգուշանում է/վիդեո/

Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, չի կիսում այն տեսակետը, որ ԵԱՏՄ-ին միանալով Հայաստանն իր անկախությունից ինչ-որ բան է կորցրել: Այս մասին այսօր «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Սարգսյանը: Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Սիսիան-Վայք ճանապարհին ավտովթարից զինծառայող է զոհվել

Սեպտեմբերի 21-ին, ժամը 09.03-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սիսիան-Վայք ավտոճանապարհի 32-րդ կմ-ում՝ «Բոչկայի ձոր» կոչվող հատվածն ավտոմեքենա է ընկել: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Վայք հատվածի 32-րդ կմ-ում՝ «Բոչկայի ձոր» կոչվող հատվածում «Ֆոլկսվագեն գոլֆ» մակնիշի 34 DQ 538 […]

Շատ լավ տնտեսություն է հարկավոր. Վլադիմիր Գասպարյան /վիդեո/

«Անկախությունը ժողովրդի համար հիանալի հնարավորություն է` ստեղծագործել, զարգացնել, ամրացնել, ուժեղացնել մեր պետությունը»,- այս մասին այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով Հայաստանի անկախության 24-րդ տարեդարձին, ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Առավել մանրամասն՝ տեսանյութում:  

Ֆրանսիան կշարունակի իր բարեկամությունը, համերաշխությունը և օժանդակությունն ի սպաս բերել Հայաստանին. Օլանդ

Տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդը: «Պարոն Նախագահ, Հայաստանի Հանրապետության ազգային տոնի առիթով, հաճույքով հղում եմ Ձեզ, ինչպես նաև ողջ հայ ժողովրդին երջանկության, բարօրության և հաջողության մաղթանքներս: Երջանիկ եմ, որ ապրիլի 24-ին Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի հիշատակման առիթով Երևանում էի՝ հայ ժողովրդի հետ միասին: Խոհականության և միասնության մթնոլորտով […]

Տականքներին չի մեկնաբանում

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր՝ Հայաստանի անկախության 24-րդ տարեդարձի օրը, «Եռաբլուր» զինվորական պանթեոն էին այցել ՀՀ և ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաներ: «Եռաբլուր»-ում էր նաև ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, ում լրագրողները խնդրեցին մեկնաբանել ակտիվիստ Վահան Մարտիրոսյանի Ադրբեջանում քաղաքական ապաստան գտնելու քայլը: «Ի սեր Աստծո, ես չեմ մեկնաբանում տականքներին»,- նետեց Գասպարյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

Ամենաընթերցված