Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը փակ է
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ սաստիկ բքի եւ անբավարար տեսանելիության պատճառով փետրվարի 1-ին՝ ժամը 13:30-ի դրությամբ, փակվել է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:





































