Տիգրան Ուրիխանյանը շիտակ հայտարարում է /վիդեո/
Երբ ես դադարեմ սպասել քեզ, սիրել, հուսալ ու հավատալ, կփակեմ պատուհաններս, դռներս ու պարզապես կպառկեմ՝ մահանալու։ Մարինա Ցվետաեւա
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն այսօր հանդիպել է «Հատուկ բաժին» ֆիլմաշարի ստեղծագործական խմբի անդամների հետ: Վլադիմիր Գասպարյանը կարեւորել է հեռուստադիտողների հետաքրքրությանն արժանացած ֆիլմաշարի նշանակությունը ոստիկանության աշխատանքի լուսաբանման ու հանրության իրավական դաստիարակության գործում եւ դրական գնահատեց ստեղծագործական խմբի աշխատանքը: Հանդիպման ավարտին ստեղծագործական խմբի անդամները՝ ոստիկանության աշխատանքը ներկայացնելու եւ հասարակության իրավագիտակցության բարձրացման գործում ոստիկանությանն աջակցելու համար, Վլադիմիր […]
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը ժամանել է Թուրքիա: Մեր առանցքային խաղացողներից մեկը Թուրքիա է մեկնել Կարագանդայի «Շախտյորի» ղեկավարության հետ բանակցություններ վարելու նպատակով: Ղազախական ակումբն այնտեղ անցկացնում է երկշաբաթյա ուսումնամարզական հավաք: Հիշեցնենք, որ 2013-2014 թվականների Ռոբերտ Արզումանյանը խաղացել է Ղազախստանում` պաշտպանելով «Ակտոբեի», գույները: 2015 թվականի հունվարից Արզումանյանը հանդես էր գալիս Պերմի «Ամկարում»:
Հովիկ Յուրիկի Բաղդասարյանը ծնվել է 1998թ. Մանկական ուղղային կաթվածով՝ արտահայտված սպաստիկ քվադրիպելիգիայով: Երեխան տառապում է ծնկան հոդերի ծալիչ կոնտրակտուրայով և արդեն մեկ անգամ հնարավորություն է ստացել որոշակի բուժում անցնելու աղեստամոասային տրակտում առաջացած հիվանդությունների դեմ: Հետագա բուժման համար ծնողներին կրկին գումար է անհրաժեշտ: Հովիկի մոտ կատարվել են բազմաթիվ վիրահատություններ, սակայն երեխան գամված է հաշմանդամի անվասայլակին: Այժմ […]
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ ս.թ.-ի փետրվարի 1-ի դրությամբ ՀՀ դատախազությունում ուսումնասիրվել է ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ 538 տարբեր բնույթի տեղեկատվություն /ԶԼՄ-ների և ՀԿ-ների հրապարակումներ, նաև քաղաքացիների ահազանգեր և գրավոր դիմումներ/: 62 դեպքով հարուցվել է քրեական գործ, որոնցից 13 քրեական գործով նախաքննությունն ավարտվել է և դատախազի կողմից գործն […]
Ռուսաստանում կենսաթոշակները կբարձրացվեն 4 տոկոսով։ Կբարձրացնեն թե ապահովագրման, թե պետական թոշակները։ 2016-ին ապահովագրական նպաստի չափտ միջինը կկազմի 13 հազար ռուբլի։ Նշվում է նաեւ, որ մանկական նպաստի չափը եւս կավելանա 7 տոկոսով։ Մանրամասները՝ տեսանյութում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Չիլի մեկնելուց առաջ օդանավակայանում լրագրողների հետ ունեցած զրույցի ժամանակ Էրդողանը անդրադարձել է ռուսական օդուժին պատկանող ռազմական ինքնաթիռի կողմից օրերս Թուրքիայի օդային սահմանը խախտելու լուրերին, գրում է Ermenihaber.am-ը: «Չնայած անգլերեն ու ռուսերեն լեզուներով մեր հնչեցրած բոլոր նախազգուշացումներին՝ ռուսական ռազմական ինքնաթիռը խախտել է մեր օդային սահմանը: Մեր […]
Armtimes.com լրատվական կայքը գրում է, որ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից տեղեկացրել են, որ Զինվորական դատախազության պետական շահերի վարչությունը եւ Ռազմական ոստիկանությունը համատեղ ստուգումներ են սկսել պաշտպանության նախարարության բոլոր պարենային պահեստներում եւ Yerevan City խանութների ցանցում: Հիշեցնենք, որ նախօրեին ֆեյսբուքյան օգտատերերից մեկը համապատասխան նկարով մի գրառում էր տարածել, որով ապացուցում էր, որ Yerevan City-ում վաճառվում […]
Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօրվանից անցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի պարտականությունների կատարմանը։ Այս պաշտոնում նա փոխարինել է ՌԴ ներկայացուցիչ Վիկտոր Խրիստենկոյին։ Հանձնաժողովում մի քանի փոփոխություններ են տեղի ունեցել, պետություններից յուրաքանչյուրը 3-ի փոխարեն կոլեգիայի 2 նախարար կունենա։ Հանձնաժողովում հայտնվել է նոր նախարարական պաշտոն՝ ներքին շուկաների, տեղեկատվության, տեղեկատվական-հաղորդակցման տեխնոլոգիաների հարցերով նախարարի պաշտոնը, որը զբաղեցրել է Հայաստանի […]
























