01 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հացադուլ ծեծի ուղեկցությամբ. բացառիկ մանրամասներ ահաբեկչության մեջ մեղադրվող գնդապետի մասին /վիդեո/

Նորք -Մարաշի առանձնատներից մեկում վնասազերծված  զինված խմբավորմանը աջակցելու մեղադրանքով կալանավորված պահեստազորի գնդապետ Խաչիկ Ավետիսյանի հետ դեռևս 2013 թվականին Henaran.am-ը հարցազրույց է հրապարակել, որտեղ բացառիկ մանրամասներ կան: «13 օր Աղդամի բանտում հացադուլի մեջ եմ եղել, բայց մի տարբերությամբ՝ հիմա պայմաններն են փոխվել, էնտեղ էքստրեմալ պայմաններ էին, կես բաժակ ջուր էին տալիս օրվա մեջ ու ռեժիմով ծեծ […]

Փոփոխական եղանակ

 Ինչպես հայտնում են ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից հանրապետության տարածքում  փետրվարի 1-ին, 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, փետրվարի 2-ին առավելապես արևմտյան շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ հյուսիս-արևմտյան 8-12 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 2-ի ցերեկը և 3-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով, 4-5-ին կբարձրանա 5-6 աստիճանով: Երեւանում՝ Փետրվարի 1-ին, 3-5-ին սպասվում է առանց […]

Երբեք մի ասա երբեք. պորտֆելների հարցը լուծված է

Առաջիկայում նոր իշխանական կառավարության ձեւավորման հարցը, կարծես թե մոտենում է հանգուցալուծմանը։ Ըստ այդմ, ակնկալվում են լուրջ փոփոխություններ կառավարության կազմում։ Միայն թե կառավարման ձևաչափը կոալիցիոն չի լինի: Henaran.am-ի լավատեղյակ աղբյուրը չմանրամասնեց, թե կառավարման ինչպիսի համաձայնեցված մոդել կընտրվի: Այս պահին առավել հստակ բանակցային պրոցես ընթանում է ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև: ԲՀԿ-ի մասով դեռևս հստակեցում չկա: Պորտֆելների հարցում կարծես թե […]

Խոշոր ահաբեկչություն Դամասկոսում․ տասնյակ զոհեր կան /վիդեո/

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում ահաբեկչություն է տեղի ունեցել, որի արդյունքում զոհերի թիվն արդեն հասել է 77 հոգու, ավելի քան 100 վիրավոր կա։ Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկրական խմբավորումը։ Նշվում է նաեւ, որ զոհերի թվում կանայք եւ երեխաներ կան։ Հունվարի 31-ին երեք պայթյուն է որոտացել Դամասկոսի մերձակայքում. դրանցից մեկը հեռակառավարվող էր, երկուսն իրականացրել […]

Զինվորի խտացրած կաթի և Yerevan City-ի շուրջ

Ֆեյսբուքյան օգտատեր Լիդա Վարդանյանը  Facebook սոցիալական ցանցի «Ինձ պետք ա էսինչ բանը» խմբում հադես է եկել սկանդալային հրապարակմամբ,  որով մեղադրել է Yerevan City խանութների ցանցի սեփականատերերին զինվորների համար նախատեսված ու վաճառքի ոչ ենթակա խտրացրած կաթ վաճառելու մեջ։ Վերջինս նաեւ հրապարակել է խտացրած կաթի պիտակի լուսանկար ու մեկնաբանել․ «Տեսեք ինչ խայտառակություն ա տիրում Yerevan City-ում (ներքևի տողը կարդացեք)»։ Ավելի […]

Պաշտոնական այցով Հայաստանում է Վրաստանի պաշտպանության նախարարը

Հայաստան իր եռօրյա (հունվարի 31-ից փետրվարի 2-ը) պաշտոնական այցն է սկսել Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում տիկին Խիդաշելիին իր նստավայրում կընդունի ՀՀ նախագահը, այնուհետեւ Մայր Աթոռում վրացական պատվիրակությանն կհյուրընկալի Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նախատեսված է նաեւ հանդիպումներ ՀՀ վարչապետի, պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարների հետ: Այս պահին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում […]

«Աստծո հրե ձեռքը» սարսափեցրել է մարդկանց /վիդեո/

Պորտուգալական Մայդեիր կղզու բնակիչներն սարսափել են՝ երկնքում նկատելով ամպը, որը հսկայական բռունցք էր հիշեցնում՝ կրակից արված։ Օգտատերը, ով առաջինն է լուսանկարը տեղադրել համացանցում, այն անվանել է «Աստծո հրե ձեռք»։ Մարդիկ սա անվանել են «նշան վերեւից», մինչդեռ գիտնականները սովորական երեւույթ են անվանում։

Նոր «փորձություն» դատապարտյալների համար

Հայաստանի իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ.. ռազմավարական ծրագրով նախատեսվում է ներդնել պրոբացիայի ծառայություն, որի հայեցակարգն արդեն պատրաստ է: Համակարգի հիմքում դրված է եվրոպական երկրների նմանատիպ փորձը: Թարգմանաբար «պրոբացիա» նշանակում է փորձաշրջան, փորձություն: Այսօր հանցագործություն կատարած անձին պետությունն ազատազրկում է, կտրում աշխատանքից, ընտանիքից, շրջապատից՝ նրան հնարավորություն չտալով փոխհատուցել տուժողի վնասը: Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով՝ «պրոբացիան բնույթով […]

Թուրքիայում Արսեն Ջուլֆալակյանը նվաճել է ոսկե մեդալ

Թուրքիայում Վեհդի Էմրեի ու Համիթ Քափլանի անունը կրող  հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում, 75 կգ քաշային կարգում գերազանցապես հանդես եկել դեռեւս 2014թ.-ի աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը, ով հաղթանակ է տարել երեք մրցակիցներին եւ դուրս եկել եզրափակիչ, որտեղ էլ, ուժերն չափելով իր վրացի մրցակցից, ճանաչվել է մրցաշարի հաղթող: Հիշեցնենք, որ 66 կգ քաշային կարգում հանդես է եկել նրա […]

Մենք մուսուլման ենք, դրա համար էլ խտրականություն են դնում․ Ալիեւը քննադատել է համանախագահներին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին է մեղադրել այն բանում, որ բրիտանացի պատգամավոր  Ռոբերտ  Ուոլթերի՝ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցը ԵԽԽՎ-ի քվեարկության ժամանակ չընդունվեց։ «Հենց համանախագահների սադրիչ գործողությունների արդյունքում ձայները չհերիքեցին, որպեսզի բանաձեւն անցներ»,- ասել է նա՝ նշելով, որ Մինսկի խմբի համանախագահները ձգտում են ոչ թե հարցի կարգավորման, այլ հակամարտության սառեցման։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

Ամենաընթերցված