17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Փորձ է արվում նսեմացնել Երվանդ Քոչարի ստեղծագործական ժառանգությունը

 

Վերջին  շրջանում  զարմանալի է տեսնել «Ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյան»  հասարակականկազմակերպության հայտարարությունը «Զվարթնոցի արծիվ» քանդակի հետ կապված,  որով  փորձ է արվում կասկածիտակ դնել Երվանդ  Քոչարի համահեղինակությունը: Հայտարարության հեղինակներն  իրենց խոսքն ավելի լսելիդարձնելու համար օգտագործել են վիրավորանքներ և վարկաբեկող արտահայտություններ, ինչի հետ կապված ԵրվանդՔոչարի թանգարանի և ժառանգների իրավունքների պաշտպանությունը ստանձնել է «AM» իրավաբանականընկերությունը:

«Զվարթնոցի արծիվ» քանդակը հրապարակման (տեղադրման) պահից հայտնի է եղել որպես Երվանդ Քոչարի ևՌաֆայել Իսրայելյանի համահեղինակությամբ ստեղծված աշխատանք, ինչը հանրահայտ փաստ է և հաստատվում էինչպես բազմաթիվ գրքերով, տպագիր մամուլի հոդվածներով, վկայություններով, այնպես էլ պատմության և մշակույթիհուշարձանների ռեեստրի վկայագրով, որոնց համաձայն քանդակի ճարտարապետն է Ռաֆայել Իսրայելյանը, իսկքանդակագործը` Երվանդ Քոչարը (նյութերից մի քանիսը կցվում են սույն հայտարարությանը): «Հեղինակայինիրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի 7-րդ և 8-րդ հոդվածների համաձայն քանդակի նկատմամբսահմանվում  է երկու արվեստագետների համահեղինակության իրավունքը:

Երվանդ Քոչարի թանգարանը, ինչպես նաև ժառանգները երբևէ չեն ներկայացրել «Զվարթնոցի արծիվը» որպեսբացառապես Քոչարի աշխատանք և միշտ բարեխղճորեն նշել են երկու համահեղինակներին: Պետք է նշել, որ  ՌաֆայելԻսրայելյանը և Երվանդ Քոչարն  իրենց կենդանության օրոք ևս որևէ կերպ չեն վիճարկել այդ փաստը:

«Զվարթնոցի արծիվ» ուղենիշ կոթողով յուրաքանչյուրս կարող էինք հպարտանալ որպես երկու մեծագույնարվեստագետների համագործակցության արդյունք, մինչդեռ այսօր, օգտագործելով երկու մեծերի անունները, փորձ էարվում վնասել նրանց թողած մշակութային ժառանգությանը:

«AM» իրավաբանական ընկերությունը պաշտպանելու է Երվանդ Քոչարի թանգարանի և ժառանգների հեղինակայինիրավունքները,  պատիվն ու արժանապատվությունը և հետամուտ է լինելու, որ նմանատիպ հրապարակումներնանհետևանք չմնան նաև իրավական հարթությունում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ