04 Մայիսի, Saturday, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Բախումներ Դիարբեքիրում, թուրքական կողմն ունի 2 զոհ

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սիլվան շրջանում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների վնասազերծման օպերացիայի ընթացքում վիրավորվել են թուրք ոստիկաններ, որոնցից մեկի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական բանակի 1 զինվոր էլ սպանվել է Դիարբեքիրի Դիջլե շրջանում քուրդ գրոհայինների հետ բախման ժամանակ: Հիշեցնենք, որ  նոյեմբերի 3-ին Սիլվանի Թեքել, Մեսջիթ և Քոնաք թաղամասերում հայտարարվել էր պարետային […]

Մինչև մյուս տարվա վերջ. Առավոտ

Բուդաղյանների պաշտպան Հայկ Ալումյանը Արա Բուդաղյանի կալանավորման հարցով գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Հիշեցնենք, Կենտրոն եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ԱԱԾ-ի միջնորդությունն՝ եւս երկու ամսով երկարաձգել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով կալանավորված Արա Բուդաղյանի կալանքի ժամկետը: Բուդաղյանների պաշտպան Հայկ Ալումյանը հույս ունի, որ ՄԻԵԴ-ը մինչև մյուս […]

Պատգամավորը դատի է տվել Ճանապարհային ոստիկանությանը. Ժողովուրդ

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանի և Ճանապարհային ոստիկանության «հակամարտությունը» շարունակվում է: ՃՈ-ն տուգանել է Թևան Պողոսյանին և դատական կարգով փորձում է նրանից գանձել 50 հազար դրամ: Պատգամավորն իր հերթին հակընդդեմ հայց է ներկայացրել ՀՀ Վերաքննիչ վարչական դատարան՝ պահանջելով վերացնել իր նկատմամբ կայացած ակտը: Պողոսյանը պնդում է, որ ՃՈ-ն իրեն տուգանելու համար պետք է […]

Ամբողջովին վարկաբեկված կառույց. Իրավունք

Սա ամենևին էլ առաջին դեպքը չէ, երբ մեր թշնամին ԵԽԽՎ-ում կաշառքների միջոցով հարց է լուծում: Ընդհանրապես դրա շուրջ քանիցս եղել են սկանդալային հրապարակումներ եվրոպական մամուլում, եւ հենց Եվրոպայում ԵԽԽՎ-ն ունի կոռումպացված կառույցի համբավ: Իսկ թե ինչու է այդպես՝ դա էլ ունի իր օբյեկտիվ պատճառները: ԵԽԽՎ-ն ստեղծվել է որպես կառույց՝ հատուկ հետխորհրդային երկրներն ընդգրկելու նպատակով եւ […]

Մի այլասերեք. Հրապարակ

Այսօր «Հանուն օրենքի» շարժումը Հայաստանում ԵՄ շենքի առջև բողոքի ակցիա է անելու՝ պահանջելով «չանտեսել մեծամասնության իրավունքը»: Նախաձեռնողներն իրենց միանալու կոչ են արել նրանց, «ովքեր չեն ցանկանում , որ իրենց սերունդներն ապրեն անբարո միջավայրում»: Սեռական փոսքրամասնությունների դեմ ուղղված ակցիայի մասնակիցները եթե ԵՄ ներկայացուցիչների կողմից «արձագանքի չարժանանան», պատրաստվում են «այրել ԼԳՏՊ համայնի դրոշը»: Օրվաամբողջական լրազամբյուղին հրապարակումներին ծանոթացեք թերթի […]

Հենրիխ Մխիթարյանը գրավեց ադրբեջանական թիմի դարպասը /վիդեո/

Նախօրեին Դորտմունդի «Բորուսիան» Եվրոպա լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում վստահ հաղթանակ տարավ ադրբեջանական «Գաբալայի» դեմ խաղում՝ հաղթելով խոշոր ՝ 4։0 հաշվով։ Հանդիպմանը հրաշալի հանդես եկավ Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիան» ֆուտբոլիստ Հենիրխ Մխիթարյանը եւ դարձավ գեղեցիկ գոլի և երկու գոլային փոխացման հեղինակ։

Վթարված ավտոբուսի տուժածներն ու զոհերի դիերը տեղափոխվել են Երևան

Երեկ երեկոյան, ժամը 21.55-ի դրությամբ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք է կատարել Մոսկվա-Երևան վթարված ավտոբուսի զոհերի դիերը եւ տուժածներին տեղափոխող ինքնաթիռը: Վիրավորներին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են հարազատները, հոգեբաններ, բուժաշխատողներ: Ոմանք օդանավակայանից միանգամից հիվանդանոցներ են գնացել։ ժամը 08.20-ի սահմաններում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ է հաստատվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի հերթապահի, այնուհետև բաժնի վարիչի հետ, ովքեր տեղեկացրեցին, որ ԲԿ […]

«Ցավում եմ, որ Շարմազանովն այստեղ չէ». Աշոտյանի խոստովանությունը լրագրողներին

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը, որից հետո սովորաբար լրագրողների հարցերին է պատասխանում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, իսկ քանի որ վերջինս գտնվում է Բելառուսում գործուղման պատճառով, այս անգամ նրան փոխարինեց ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը: Վերջինս լրագրողներին տեղեկացրեց, որ նիստի ժամանակ քննարկվել է ՀՀԿ շտաբի աշխատանքների կազմակերպական և բովանդակային խնդիրները, մասնավորապես հստակեցումներ են եղել քարոզչական հարցրի հետ […]

Գրանցվել է 7 ՃՏՊ` մեկ մահվան ելքով

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 4-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքերը բացահայտվել են: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Բացահայտվել է գողության` 13, խարդախության և յուրացման` 4-ական, շորթման և խուլիգանության 1-ական դեպք:  Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի 1 և գողության 2 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում […]

Քրգործ՝ հետաքննության տվյալները հրապարակելու համար

«Հրապարակ» օրաթերթի հրապարակումներից մեկի կապակցությամբ Հայաստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել նախաքննության տվյալները հրապարակելու և պաշտոնեական անփութության հատկանիշներով: Գլխավոր դատախազությունը այսօր տարածած հաղորդագրությունում հայտնում է, որ հոկտեմբերի 23-ին «Հրապարակ»-ում «ՔԿՀ պետը կալանավորից «սպարտիվկա» է ստացել» վերնագրով հոդված է հրապարակվել, «որը պարունակել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով (կաշառք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի