18 Մայիսի, Saturday, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արցախը երբեք Ադրբեջանի մաս չի լինի. Բակո Սահակյան

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը Regnum լրատվական գործակալությունում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Արցախը երբեք Ադրբեջանի մաս չի լինի։ Մոսկվայում Արցախի օրերին նվիրված մամուլի ասուլիսում նա ասել է, որ մի շարք եվրոպական և ամերիկյան քաղաքներ և նահանգներ, այդ թվում` Լոս Անջելեսը, ինչպես նաև ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգն արդեն ճանաչել են Լեռնային Ղարաբաղի` ինքնորոշման իրավունքը: […]

Նախազգուշացնում են

«Ես կարծում եմ այս պահին այդ հարցը մտացածին է: Քաղաքականության, առավել ևս գլոբալ քաղաքականության մեջ, համենայնդեպս մի հարց, որը  անլուծելի է, առաջարկելն իմաստ չունի: Տեխնիկապես դա հնարավոր չէ լուծել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը՝ մեկնաբանելով անանուն աղբյուրներից ռուսական ԶԼՄ-ներով դաշտ նետված տեղեկությունը, թե ԼՂ կարգավորման բանակցային սեղանին տարբերակներից մեկը այսպիսին է՝ հայերը […]

Ինչպե՞ս են հայկական կայքերը քարոզում «Այո»-ն ու «Ոչ»-ը

««Այո»-ի ճակատը առավել քան միասնական է, ինստիտուտցիոնալ, քան «Ոչ»-ինը,  որը, ի տարբերություն «Այո»-ի, մեդիադաշտում ներկայացվում է իրարից անջատ տարբեր մարդկանց կարծիքների ու քննադատության տեսքով»,- այսօր այս մասին մեդիաոլորտի մասնագետների և լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեցին «Սոցիոսկոպ» ՀԿ ներկայացուցիչները՝ «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»-ի «Լրադադար» ակումբի կազմակերպած «Սահմանադրություն. առաջարկվող փոփոխություններն ու դրանց լուսաբանումը» թեմայով քննարկմանը: Կազմակերպությունն իր հետազոտության համար մի քանի […]

Վթարից տուժած ևս մեկ հիվանդ բարեհաջող վիրահատվել է

Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից հետևանքով գլխի և դաստակի բաց վերքեր ունեցող տուժածներից մեկը Մխ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի թիվ 1 Համալսարանական հիվանդանոցում  այսօր վիրահատվել է: Վերականգնողական վիրաբուժության և պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի գլխավոր բժիշկ, Միկրովիրաբուժության և պլաստիկ վերականգնողական համալսարանական կենտրոնի բաժնի վարիչ Արտավազդ Սահակյանի կողմից արված  բարդ վիրահատությունը բարեհաջող է անցել:  Հիվանդին անմիջապես […]

Սուրբ Գեղարդը կիջեցվի Էջմիածնի Մայր Տաճար

Ի գոհացումն բարեպաշտ հայորդյաց և օտարազգի ուխտավորների, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական սրբատառ կոնդակով, Հայոց Եկեղեցու հիմնադիրներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը հռչակվել է Աստվածամուխ Ս. Գեղարդի ուխտի օր: Այս տարի Ս. Գեղարդը Ս. Էջմիածնի Մայր Տաճար կիջեցվի նոյեմբերի 28-ին և հնարավորություն կընձեռնվի ուխտավորներին երկրպագելու Ս. Նշանին և […]

Այն, ինչ շատերին ներվում է, նրանց չի ներվում

Երկրի առաջին տիկին լինելը չափազանց պատվաբեր է, միեւնույն ժամանակ՝ չափազանց պարտավորեցնող։ Առաջին տիկինը պարտավոր է միշտ հետեւել իրեն՝ թե արտաքինին, թե պահվածքին, շարժուձևին: Նա հանրային ուշադրության կենտրոնում է։ Այն ինչ, շատերին ներվում է, նրանց չի ներվում: fashiony.ru-ն ներկայացնում է տարբեր երկրների առաջին տիկիններին։ Ռիտա Սարգսյան՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կինը      Մեհրիբան Ալիեւա՝ Ադրբեջանի նախագահ […]

Մայրական մահացությունը նվազել է 44%-ով

Այսօր ՄԱԿ-ի գործակալությունները և Համաշխարհային Բանկի Խումբը հայտնեցին, որ 1990 թ-ից ի վեր մայրական մահացությունը նվազել է 44%-ով։ Հազարամյակի Զարգացման Նպատակների (ՀԶՆ-եր) ձեռքբերման ոլորտում արձանագրված առաջընթացն ուսումնասիրող հաշվետվությունների շարքի ամենավերջինի համաձայն մայրական մահերի թիվը աշխարհում այս տարի 1990 թ.-ի 532 000-ի համեմատ կազմել է մոտավորապես 303 000։ Այսպիսով, համընդհանուր մայրական մահացության մոտավոր հարաբերակցությունը (ՄՄՀ) կազմում […]

Լալա Մնացականյանը կմիանա՞ «ոչ»-ի ճակատին

ՀՀ վաստակավոր արտիստ, վերջին սոցիալական ընդվզումների ակտիվ մասնակից  Լալա Մնացականյանից Henaran.am-ը հարցրեց` ո՞ր ճակատում է այս անգամ, արդյո՞ք պատրաստվում է միանալ «Ոչ»-ի ճակատին: Պարզվում է` դերասանուհին դեռևս չի կողմնորոշվել այս հարցում. «Ինձ համար այդ փոփոխությունները մի փոքր անհասկանալի են: Անկեղծ ասած` լավ չեմ պատկերացնում, թե ի՞նչ են ենթադրում սահմանադրական փոփոխությունները: Դրա համար որևէ հստակ բան […]

ԱԱԾ-ն չորս մլն դոլարի կոկաին է բռնագրավել

ՀՀ Ազգային Անվտանգության մարմինները շարունակում են հետևողականորեն պայքար մղել թմրամիջոցների ապօրինի շրջանառության,  Հայաստանի տարածքը թմրամիջոցների տարանցիկ փոխադրման ուղի օգտագործելու անդրազգային հանցավոր  խմբավորումների փորձերի դեմ: 2015թ. նոյեմբերի 12-ին, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ՀՀ ԱԱԾ աշխատակիցները Երևանի <<Զվարթնոց>> օդանավակայանում կրկնակի զննության են ենթարկել նույն օրը ՍանՊաուլո-Դուբայ-Երևան տարանցիկ չվերթով Հայաստանի Հանրապետություն ժամանած և մաքսային սահմանի կանաչ ուղին հատած  […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի