18 Մայիսի, Saturday, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Աշոտյանը կընդունի հերթափոխը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նոյեմբերի 13-14-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ներկա կգտնվի “Ինչ, որտեղ, երբ” խաղի աշխարհի 13-րդ առաջնությանը, որին կմասնակցի 25 երկրի շուրջ 60 թիմ, այդ թվում` 2015 թվականի Հայաստանի առաջնության մրցանակակիր երեք թիմերը: Հաջորդ տարի “Ինչ, որտեղ, երբ” խաղի աշխարհի առաջնությունը կանցկացվի Հայաստանում: ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, լինելով 2016 թվականի […]

«Ընդդիմության միասնական շտաբ»-ից տեղեկացնում են

Քաղբանտարկյալ Հայկ Կյուրեղյանը հետևյալ բովանդակությամբ նամակ է ուղարկել «Ընդդիմության միասնական շտաբ»-ին և խնդրել է այն հրապարակել որպես իր անունից մեր հայրենակիցներին ուղղված կոչ: «Ինձ համար մեծ պատիվ կլիներ մասնակցել դեկտեմբերի 1-ի շարժմանը և դեկտեմբերի 1-ին լինել Ազատության հրապարակում։ Ես իմ զորակցությունը և ոգևորությունն եմ հայտնում շարժմանը, հպարտանում եմ այդ օրը հրապարակ դուրս գալու պատրաստակամություն ունեցող […]

Սերժ Սարգսյանը ստորագրեց

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքները:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարությունը տեղեկացնում է, որ   նոյեմբերի 13-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, որտեղ տեղի ճանապարհաշինարարները կատարում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս […]

Բացահայտվել է սպանությունը

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական միջոցառումների արդյունքում պարզվել են 54-ամյա Վ.Սարգսյանի սպանության մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ սպանության շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը: Վ.Սարգսյանի դիակը հայտնաբերվել է 2015թ. նոյեմբերի 09-ին` Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի տարածքում գտնվող […]

Մեկնել է ԱՄՆ ու չի վերադարձել. Հայկական Ժամանակ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Հւսյկ Խա­չատրյանը, որը սեպտեմ­բերին հայտարարել էր, որ սահմանադրական փոփո­խությունների դեմ պետք է պայքարել փողոցում, իր այս հայտարարությունից հետո մեկնել է ԱՄՆ ու չի վերադարձել: Խաչատրյանը, որ «Հժ»-ին տված հարցազրույցում սուր քննադատության Էր ենթարկել սահմանադրա­կան փոփոխությունները եւ հայտարարել, որ Ռոբերտ Քոչարյանը անպարտելի նախագահ է եղել եւ եթե նա մտնի խաղի մեջ, ամեն […]

Օբաման և Էրդողանը կհանդիպեն Թուրքիայում

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման և Թուրքիանի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 15-ին կհանդիպեն Անթալիայում: Ինչպես հայտնել է ԱՄՆ Սպիտակ տան խոսնակ Ջոշ Էռնեստը, հանդիպումը կկայանա G-20 գագաթնաժողովի շրջանակում, որն այս տարի տեղի կունենա նոյեմբերի 15-16-ը թուրքական Անթալիա քաղաքում: Հաղորդվում է, որ հանդիպման կենտրոնական թեման լինելու են Սիրիան և սիրիական զարգացումները:

Վանո Սիրադեղյանի դուստրը շնորհավորել է հորը

Նոյեմբերի 13-ը ՀՀ պետական, կուսակցական, հասարակական, գրական գործիչ Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է: Այս առիթով նրա դուստրը՝ Արփի Սիրադեղյանը  իր  facebook-ի հանրագրում բանաստեղծություն է հրապարակել. Բոսորագույն է, հայր իմ, երկինքը Լուսարձակ մտքի լուսե հմայքով: Կարող եմ, արդյոք, գտնել եզերքը Երկնքի ու իմ մտքի սլացքով: Ժամանակների հատման միջանցքում Ու մրմունջների անթիվ հոսքերում, Տեսնում եմ լուսե կամուրջը մեր հին […]

Մհերի հետ ամուսնությունը սարսափելի էր. Իրատես de facto

Լրագրողը զրուցել է Մհեր Մկրտչյանի նախկին կնոջ, դերասանուհի Թամարա Հովհաննիսյանի հետ: -Մի առիթով ասացիք, թե Մհերի հետ ամուս­նանալը վախենալու էր: Մհերի առնչությամբ ապրած վախերը Ձեր կանխատեսած, պատկե­րացրա՞ծ վախերն էին, թե՞ դրանք տարբեր Էին Ձեր սպասածներից: -Վախի զգացողությունը սոսկալի է հենց նրանով, որ չգիտես, թե ինչից ես վախենում: Անո­րոշությունից ավելի վախենալու բան չկա: Եթե մարդն իր […]

Երկու զինվորն է զոհվել

Հակառակորդը շարունակում է տարբեր զինատեսակների կիրառմամբ խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունը: Նոյեմբերի 12-ին` ժամը 21:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված կրակոցներից, մահացու հրազենային վիրավորում են ստացել զինծառայողներ Վահե Վարդգեսի Վանոյանը (ծնվ. 1995թ.) և Միքայել Առաքելի Թորոսյանը (ծնվ. 1996թ.): Դեպքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի