26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ցրտահարության մեծ վտանգ կա

Գյուղացիները իրենց հույսը կապում են հողի ու դրանից ծնվող կարիքների հետ: Իսկ եթե եղանակային պայմաններն անհաճո են լինում, գաղտնիք չէ՝ հույսերն ի դերև են ելնում: Այս տարի ցրտահարության վտանգ կա: Այս մասին այսօր  «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ագրարագյուղացիական միավորում ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը:

«Այս տարի ցրտահարության հավանականությունը 80-90 տոկոս է: Եղանակն այսպես չպետք է տաքանար: Արդեն ծաղկել է օրինակ` վաղահաս կեռասը, ծիրանն էլ որոշ տեղերում: Լավ բան չենք սպասում: Ճիշտ է, անցած տարվա նման ծիրան ու խաղող չենք ունենա, բայց շատ քիչ էլ չի լինի, եթե, իհարկե, ցրտահարություն չլինի»,- նշեց մասնագետը:

Հրաչ Բերբերյանն իր խոսքում նշեց, որ  խլուրդներն այս տարի ակտիվացել են: Մասնագետը կարծում է, որ սա ՏԻՄ-երի թերացման արդյունքն է: «Երևի պատշաճ չեն կատարել իրենց աշխատանքը, նրանք թերանում են թույնը հասցնել ֆերմերներին, կամ  էլ թունաքիմիկատները  ուղարկվում են պահե՞ստ, գիտենք էլի ինչ են անում …»:

Պարոն Բերբերյանը լրագրողներին տեղեկացրեց, որ 1000 տոննա կարտոֆիլի սերմ է ներկրվելու Հայաստան: Մասնագետները հույս են հայտնել, որ դրա շնորհիվ առատ բերք կստացվի:

Հրաչ Բերբներյանն ընդգծեց, որ  նախորդ տարի խաղողագործները ջանք չխնայեցին, որպեսզի խաղողի բերքն առատ լինի,  բայց իզուր… Խաղողը մթերվեց շատ էժան գնով: «Դա գյուղացու հետ կապված չէ, շատերն ասում են Ռուսաստանն է մեղավոր, քանի որ գինին ու կոնյակը այնտեղ չվաճառվեց: Բայց մեղքը մերն է. չենք հասկանում, թե  գնագոյացումը ինչպես է կառուցվում: Ստացվում է՝ գերշահույթի խնդիր է եղել, ու չեն կարողացել վաճառել ապրանքը: Արդյունքում տուժել է գյուղացին»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ