04 Մայիսի, Saturday, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հակահիգիենիկ են

Առողջապահության ոլորտի բյուջետային քննարկումների ժամանակ այսօր ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հետաքրքվեց, թե ինչ է անում նախարարությունը մանկապարտեզներում թունավորումները կանխելու համար: Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն հարցը սոցիալական համարեց, քանի որ, ըստ նրա, շատ դեպքերում սանիտարահիգիենիկ պայմանները բավարար չեն: Ըստ նախարարի՝ առաջին հերթին երեխաների մոտ պետք է զարգացնել հիգիենայի կանոնները: Հիշեցնենք, անցնող տարում մանկապարտեզներում մի քանի անգամ տարբեր […]

Փոփոխական եղանակ է սպասվում

Հանրապետության տարածքում նոյեմբերի 6-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 9-ին, 10-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Քամին՝ հյուսիս-արևելյան‵ 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 7-10-ին` ցերեկը, աստիճանաբար կնվազի 7-8 աստիճանով: Երևանում նոյեմբերի 6-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 9-ին, 10-ին ժամանակ […]

2016-ին կշարունակվի սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագիրը

Ազգային ժողովում շարունակվում է քննարկվել 2016 թվականի բյուջեն: Այսօր քննարկվում է առողջապահության ոլորտի եկամուտներն ու ծախսերը: Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը տեղեկացրեց, որ այս տարի բյուջեն նախորդ տարվա համեմատ ավելացել է 2.1 տոկոսով: Ավելացել են նաև ծախսերը պայմանավորված նվազագույն աշխատավարձի բարձրացմամբ: Եկող տարի նախատեսվում է փոխել բյուջեի ծրագրային կառուցվածքը: Առաջարկվելու է սրտի վիրահատությունների ծրագիր, համախմբվող ծրագրերից […]

A321 ինքնաթիռում կարող էր ռումբ պայթել․ Օբամա

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ «Կոգալիմավիա» ավիաընկերության A321 ինքնաթիռում, որն աղետի էր ենթարկվել Սինայի թերակղզում, կարող էր ռումբ պայթել, գրում է TACC գործակալությունը: «Կարծում եմ, որ հնարավորություն կա, որ ինքնաթիռում ռումբ է եղել: Եվ մենք դրան շատ լուրջ ենք վերաբերվում։ Մեր քննիչները կպարզեն, թե ինչ է տեղի ունեցել, նախքան մենք կոնկրետ հայտարարություններ կանենք աղետի կապակցությամբ»,- նշել է Օբաման։

Համատարած օրենք են խախտում. Հայկական Ժամանակ

Երեկ տեղի ունեցած «անոնիմուս» երթի ժամանակ հասարակական կարգը պահպանող ոստիկանները համազգեստի վրա չէին կրում անձնական համարներով պիտակները: Ու թեև «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածը հստակ ամրագրում է, որ «Հասարակական կարգի պահպանությունն ապահովելիս ոստիկանության ծառայողները պարտավոր են կրել սահմանված ձևի համազգեստ, որի վրա տեսանելի մասում փակցվում են ոստիկանության ծառայողին անձնապես նույնականացնելու հնարավորություն տվող տարբերանշաններ», սակայն […]

Փրկարարն անչափահաս աղջկա հետ սեռական կապի մեջ է մտել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ փրկարարական ծառայության ծառայող Ալիկ Համբարձումյանը  2015 թվականի մայիսի 23-ին՝ երեկոյան, անչափահաս Մ. Է.-ից տեղեկանալով նրա անչափահաս լինելու հանգամանքի մասին, փրկարարական ծառայության շենքի բակում կայանված իր անձնական օգտագործման ավտոմեքենայի մեջ Մ. Է.-ի կամքին հակառակ, նրա նկատմամբ բռնություն […]

Գյուղապետը լրագրողներին խնդրում է

Տավուշի մարզի Բաղանիս համայնքի ղեկավար Մհեր Սահակյանը facebook-ի իր հանրագրում գրառել է. «Ի գիտություն լրատվամիջոցների Այսօր՝ ժամը 16:30-ի սահմաններում Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհի Բաղանիս-Ոսկեպար հատվածում ադրբեջանական մարտական հենակետերից գնդակոծել են բեռնատար մեքենայի, որի արդյունքում վնասվել են մեքենայի անիվները և շարժիչը: Ազգությամբ օսեթ վարորդը, բարեբախտաբար, չի տուժել: Ներկայում գյուղում իրավիճակը հանգիստ է, գյուղի ուղղությամբ կրակոցներ չկան: Հարգելի լրագրողներ, […]

Փող են ուզում. Ժամանակ

Բազմաթիվ համայնքապետեր պնդում են, որ Սահմանադրության հանրաքվեին մարդկանց ընտրատեղամասեր երելը ուղղակի անհնար գործ է լինելու, քանի որ մարդիկ չգիտեն, թե ինչ ասել է սահմանադրական փոփոխություններ: Ավելի անկեղծանալով՝ նրանք պնդում են, որ մարդկանց ինչ-որ չափով շահագրգռելու և ընտրատեղամասեր բերելու համար պետք է փող բաժանել: Օրվա ամբողջական լրահոսին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

Տուժածները մասնագետների հսկողությամբ տեղափոխվեցին ԲԿ

Հատուկ չվերթով Երևան ժամանեց  Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած 32 քաղաքացիներին և 8 զոհերի աճյունները տեղափոխող օդանավը: Տուժածներին ուղեկցում էին վթարի կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի նախագահ Գագիկ Բեգլարյանը և ՀՀ առողջապահության  նախարար Արմեն Մուրադյանը, ինչպես նաև  զոհերի 16 հարազատները: Այս մասին տեղեկացնում է […]

Թանկարժեք կովերը. Ժողովուրդ

Պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հոկտեմբերի 14-ին պայմանագիր է կնքել «Լիվեշտոկ» ՍՊԸ-ի և «Նիկսոֆտ» ՓԲԸ-ի հետ: Ըստ այդմ՝  նշված նախարարությունը ձեռք է բերել 453 հատ խոշոր եղջերավոր կենդանի կամ այլ կերպ ասած՝ կովեր: Մասնավորապես, 191 հատը շվից ցեղատեսակի կովեր են, որոնց համար նախարարությունը վճարել է 232մլն 236 հազար դրամ: Մյուս 198 հատը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի