08 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Իմ մոտ էդ արտահայտությունը ճիշտ չստացվավ. Սեյրան Սարոյան

Այսօր՝ փետրվարի 24-ին  Ազգային ժողովում լրագրողների հետ ունեցած փոքրիկ զրույցի ընթացքում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը նշեց, որ ինքն այնքան էլ ճիշտ չի մեկնաբանել Մհեր Սեդրակյանի արարքը՝ նշելով. «Իրոք, իմ մոտ էդ արտահայտությունը ճիշտ չստացվավ»: Հիշեցնենք, որ անդրադառնալով այն լուրերին, թե Մհեր Սեդրակյանը լրագրողներին վիրավորել է, օրերս Սարոյանը այսպիսի մեկնաբանություն էր տվել. «Մեծ մարդ ա, […]

Ռուստամյանը սարսափած է

Այսօր ԱԺ-ում լրագրողները հարցերով դիմեցին Արմեն Ռուստամյանին՝ փորձելով տեղեկատվություն ստանալ ՀՀԿ-ՀՅԴ հուշագրի ստորագրման ու այդ փաստաթղթի վերաբերյալ: «Ամեն ինչ էլ կհստակեցվի, հո թաքուն չե՞նք անելու, բոլոր հարցերն էլ հստակեցվելու են, ոչ մի հարց անպատասխան չի մնալու, ամեն ինչ հրապարակվելու է»,- ասաց Արմեն Ռուստամյանը: Խոսելով հուշագրի ծավալների մասին՝ Ռուստամյանը նշեց. «Չորս-հինգ էջի մասին է խոսքը գնում, […]

1,5 միլիարդ ներդրում ՀԷՑ-ում

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այսօրվա նիստոում հավանություն տվեց «Հայաստանի ատոմային էլեկտրակայանի» 1,5 միլիարդ դրամ ծավալով ներդրումային ծրագրին, որով պատրաստվում են բարձրացնել ատոմակայանի անվտանգությունը և կատարել այլ աշխատանքներ: ՀԾԿՀ-ի այսօրվա նիստից հետո լրագրողների այն հարցին, թե, վարկային ի՞նչ միջոցներով է իրականացվելու ծրագիրը և որն է լինելու ֆինանսավորող կազմակերպությունը, էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ա. Գալստյանը նշեց, […]

Դանակահարություն Բաբաջանյան փողոցի գիշերային ակումբի մոտ

Փետրվարի 23-ին՝ ժամը 04։35-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «պարանոցի եւ ճակատի շրջանի ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 27-ամյա Խաչատուր Մ.-ն, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է Մասիս քաղաքում` պաշտպանվելու ժամանակ: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 04։40-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «պարանոցի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության […]

Հայ ջրացատկորդները՝ Օլիմպիական խաղերից դուրս

Հայաստանի ներկայացուցիչներ Վլադիմիր Հարությունյանը և Լև Սարգսյանը չեն կարողացել նվաճել 2016թ. ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր: Ռիո դե Ժանեյրոյում անցկացված վարկանիշային վերջին մրցաշարում մեր ներկայացուցիչներն իրենց ուժերն են փորձել  10 մետր աշտարակացատկում: Հարությունյանը գրավել է 27-րդ տեղը, իսկ Սարգսյանը՝ 31-րդ:

Աշակերտուհին դպրոցում 9 հոգու է դանակահարել /վիդեո/

Սարսափելի միջադեպ է տեղի ունեցել Կանադայի դպրոցներից մեկում։ Աշակերտուհին, դանակով զինված, մտել է դպրոց ու դանակահարել աշակերտներին ու ուսուցիչներին։ Արդյունքում 9 հոգի վիրավորվել է՝ 6 աշակերտ եւ 3 ուսուցիչ, հայտնում է ТАСС  գործակալությունը։ Վիրավորներից մեկը ծայրահեղ ծանր է, նրա կյանքին վտանգ է սպառնում։ Հանագործը 14 տրեկան աղջիկ է։ Նա արդեն ձերբակալվել է, ոստիկանները փորձում է պարզել, […]

Իրանը կարևորում է Հայաստանի հետ բնապահպանության ոլորտում համագործակցությունը

Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը փետրվարի 22-ին հանդիպել է Իրանի փոխնախագահ, Իրանի շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության ղեկավար տիկին Մասումե Էբթեքարի հետ: ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչության փոխանցմամբ՝ դեսպան Թումանյանը հանդիպման ժամանակ նշել է, որ Հայաստանի և Իրանի միջև առկա է շրջակա միջավայրի բնագավառում համագործակցության դրական փորձ ինչպես երկկողմ, այնպես […]

Էջմիածնում եղբայրները ծեծել են երիտասարդ հարևանուհուն

Փետրվարի 22-ի երեկոյան ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 35-ամյա Արմինե Ա.-ն եւ հայտնել, որ հարեւանն ու նրա եղբայրը ծեծել են իրեն: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Արագածի 2-րդ զանգվածի թաղամասում 31-ամյա Ալեքսեյ Գ.-ն ծեծի է ենթարկել Արմինե […]

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության Նախագահ Թոոմաս Հենդրիկ Իլվեսին՝ երկրի Անկախության օրվա առթիվ: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:

Գյուղատնտեսության ոլորտում հայ-վրացական համագործակցությունն ակտիվացել է. ՀՀ գյուղնախարար

Վերջին հինգ տարիների ընթացքում գյուղատնտեսության բնագավառում հայ-վրացական համագործակցությունն ավելի է ակտիվացել: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այս մասին հյատնել է  Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի հետ հանդիպման ժամանակ: Վերջինս Հայաստանում ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը: ՀՀ ԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են , որ Սերգո Կարապետյանը նշել է, որ դեսպանի պաշտոնավարման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի