10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակի բարելավման ծրագիրը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թվականների ազգային ծրագիրն ու դրա իրականացումն ապահովող միջոցառումները: Մասնավորապես, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը մանրամասն ներկայացրել է ծրագրի առաջանայնություններն ու թիրախները, նախատեսվող միջոցառումներն ու ակնկալվող արդյունքները: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն իր հերթին անդրադարձել […]

«Քրիստոսը գրավեց իմ սիրտը Իր սիրով». մուսուլման գիտնականը դարձել է քրիստոնյա

Սաուդյան Արաբիայից գիտնականը, ով նախկինում մուսուլման է եղել, ընդունել է քրիստոնեություն: Հանրահայտ միկրոկենսաբան դոկտոր Խալիդ Շամրին այսօր քրիստոնեություն է քարոզում մուսուլմաններին, գրում է mirvam.org-ը: «Եղբայրներ և քույրեր, թող ձեր բոլորիդ հետ լինի Տիրոջ օրհնությունը: Ինչպես տեսնում եք, շնորհիվ մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի փրկագնմանը, Աստված գրավեց իմ սիրտը Իր սիրով, ես գտա Նրան և այժմ գնում […]

Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ-ում անդրադարձել է Ադրբեջանի կողմից սահմանային լարվածության բարձրացմանը

Մոսկվայում այսօր կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել` անդրադառնալով ՀԱՊԿ ՀԱԽ սեպտեմբերյան նստաշրջանում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, Կազմակերպությունում ՀՀ նախագահության առաջնայնություններին, ՀԱՊԿ շրջանակներում առաջիկայում նախատեսվող միջոցառումներին, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին: Այս համատեքստում ՀՀ Նախագահը, մասնավորապես, նշել է. «Հարգելի գործընկերներ, Ռուսական ՍՈՒ-24-ի ոչնչացումը թուրքական զինված […]

Որտե՞ղ այս տարի Նոր տարին կդիմավորեն հայաստանցիները

Ամանորն  արտերկրում դիմավորել ցանկացող հայաստանցիներն այս տարի ևս նախորդ տարիների նման  գալիք տարին Վրաստանում, Դուբայում (ԱՄԷ), և այլ երկրներում կդիմավորեն: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Mush-E» տուրիստական գործակալության գլխավոր մենեջեր Նվարդ Զաքարյանը: «Հայաստանցիները հիմնականում ցանկանում են հանգստանալ այն երկրներում, որոնց հետ հնարավորինս պարզեցված է վիզային համակարգը»,- նշեց տուրիստական ընկերության աշխատակիցը: Զաքարյանի փոխանցմամբ` այս տարի շատ […]

Ո՞վ կհետևի Շիրխանյանին

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի ձերբակալումը՝ ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը պայմանավորում է երկու հանգամանքով:  Henaran.am-ի հետ զրույցում Արշակյանը մասնավորապես նշեց. «Ամենակարևորը քաղաքական ենթատեքստ ունեցող բոլոր միջոցառումները, որ իրականացնում են մեր ուժային կառույցները՝ կասկածելի են մեղմ ասած: Իսկ քրեական առումով միջազգային կառույցները արդեն գնահատական տվել են՝ Հայաստանը համարելով ամենաանվտանգ երկրներից մեկը՝ անվտանգության առումով»: Արշակյանը նշեց, թե […]

Մենք՝ որպես Ռուսաստանի հետ դաշնակիցներ, մեր համերաշխությունն ու աջակցությունն ենք հայտնում այս միջադեպի կապակցությամբ Մոսկվայի դիրքորոշմանը

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում այսօր կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որը վարել է Կազմակերպությունում նախագահությունը ստանձնած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Բանակցություններն ընթացել են նախ նեղ, ապա ընդլայնված կազմով՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի նախագահների, Կազմակերպության գլխավոր քարտուղարի և ՀԱՊԿ անդամ պետությունների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ: ՀԱՊԿ Հավաքական անվտանգության […]

Խորտակված կյանքեր. ցմահ դատապարտյալի մայրը պատրաստ է

Հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալներն այս պահին 32 են: Այդ մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը: Վերջինս ընդգծեց, որ հացադուլավոր ցմահ դատապարտյալների առողջական վիճակը բավարար է գնահատվում, նրանք պատշաճ բուժզզնում են ստանում: Տաքսու վարորդի սպանության, ինչպես նաև երկու դանակահարությունների համար ցմահ դատապարտված Արեն Չատինյանի մայրը՝ Ալլա Մարտիրոսյանը, մեզ հետ […]

Թուրքիայի դիրքորոշումը չի նպաստում ահաբեկչության դեմ պայքարին. Սերժ Սարգսյանը՝ Սու-24-ի մասին

Թուրքիայի դիրքորոշումը, որ խոցեց ռուսական Սու-24 մարտական ինքնաթիռը,  չի նպաստում ահաբեկչության դեմ պայքարին և Սիրիայում իրադրության կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, գրում է РИА Новости-ն։ «Մենք քննարկել ենք Սիրիայում հակաահաբեկչական գործողությանը մասնակցող և թուրքական զինված ուժերի կողմից խոցված ռուսական մարտական Սու-24 ինքնաթիռի հետ կապված միջադեպը։ Թուրքիայի այդ քայլը ոչ մի կերպ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի