10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Օգնեցին` վազելով

Երևանի քաղաքապետարանը «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի «Երևանի կիսամարաթոնի» կազմակերպչական թիմի հետ համատեղ կազմակերպել էր «Ամանորի բարի վազք» բարեգործական վազքարշավ` «Վազիր և օգնիր» կարգախոսով: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքից մեկնարկած վազքարշավին մասնակցել են Ձմեռ պապի հանդերձանքով, 14 տարեկանից բարձր տարիքի հարյուրավոր վազորդներ, ովքեր  անցել են 5 կմ տարածություն: […]

Ամալ Քլունիի անվան կրթաթոշակ՝ լիբանանցի աղջիկներին

100 LIVES նախաձեռնությունը սահմանում է միջազգային հայտնի իրավապաշտպան Ամալ Քլունիի անվան ամենամյա նոր կրթաթոշակ: «Որպես մարդու իրավունքների հարցերով զբաղվող փաստաբան եւ առաջատար իրավապաշտպան՝ Ամալ Քլունին ոգեշնչման աղբյուր կարող է լինել ողջ աշխարհի երիտասարդ կանանց համար: Նա ոչ միայն ազնվության, կարեկցանքի եւ նվիրվածության մարմնավորում է, այլեւ խորհրդանշում է աշխարհի քաղաքացու կերպարը: 100 LIVES նախաձեռնությունը գիտակցում է […]

Նախապես են քաշ գցում, որ տոն օրերին կարողանան մի լավ սնվել. սննդաբան

Ինչպես և ամեն տարի, այս տարի ևս ամանորից հետո մարդկանց մեծամասնությունը կբախվի ավելորդ քաշի, մարսողության խանգարման և առողջական այլ խնդիրների հետ: Մարդիկ նույնիսկ փորձում են նախապես քաշ գցել, որ տոնական օրերին կարողանան մի լավ սնվել: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց էնդոկրինոլոգ-սննդաբան Հասմիկ Աբովյանը: «Կան մարդիկ, ովքեր ինչ-որ շորիկ […]

Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ մեկնարկել է ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը: Այդ մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է  ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Նա նաեւ լուսանկար է հրապարակել։ Արտաքին գործերի նախարարները նիստի ընթացքում քննարկելու են Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստի օրակարգային հարցերը: Ռուսաստանի Դաշնությունում է նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ով […]

«Արյունոտ» հանդիպման հետքերը /վիդեո/

Նախօրեին Բեռնում տեղի ունեցավ Սարգսյան-Ալիև հանդիպումը, որը փորձագիտական որոշ շրջանակներ որակեցին արյունոտ՝ նկատի ունենալով շփման գծում ստեղծած վտանգավոր և լարված իրավիճակը, ինչին արդյունքում երկու կողմերն էլ զոհեր ունեցան: Հանիպման արդյունքում հնչեց ԵԱՀԿ ՄԽ նախագահողների հայտարարությունը, ինչին հաջորդեցին ադրբեջանական կողմից՝ այս անգամ հրանոթի կրակոցները: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, լրագրողների հետ զրույցում արձագանքելով լրագրողների պնդումներին, թե նախագահների […]

Ինչ գործ ունի նախկին փոխվարչապետը Նորք-Մարաշում վնասազերծված ահաբեկչական խմբի հետ

Վահան Շիրխանյանի մասնակցությունը Նորք Մարաշում վնասազերծված ահաբեկչական խմբին ու նրա այսօրվա ձերբակալությունը` նոր երանգ կարող են հաղորդել այս գործին: Շիրխանյանի համար` ինտրիգայնությունն ու դավադրությունը միշտ կրեդո են եղել: Ենթադրում եմ` Շիրխանյանն այս խմբում չի բավարարվել շարքային կարգավիճակով, ավելին` նա կարող է կոնկրետ «արտաքին տանիքի» առկայության ապացույց լինել: ՊՆ նախկին փոխնախարարն ու նախկին փոխվարչապետը կարող էր […]

Սողոմոն Քոչարյանի մոր հաղորդման հիման վրա քրգործ է հարուցվել

Քաղաքացի Զինա Կ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ցմահ ազատազրկման դատապարտված որդին՝ Սողոմոն Քոչարյանը, ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրելու ընթացքում՝ 2006 թվականից սկսած, պարբերաբար բողոքել է ծանր առողջական վիճակից, սակայն ՀՀ քրեակատարողական վարչության բուժսպասարկման ծառայողները և հիշյալ քրեակատարողական հիմնարկի ծառայողները համապատասխան միջոցներ չեն ձեռնարկել իր որդուն հետազոտելու, հնարավոր հիվանդությունները հայտնաբերելու և […]

Բացի խաղաղ ճանապարհից՝ այլ լուծում չկա

Տեղի ունեցավ այն, ինչ բոլորը սպասում էին։ այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Բեռնում կայացած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, ասաց «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության անդամ, քաղաքական հարցերով փորձագետ Մանվել Ղումաշյանը։ Նա նշեց, որ այդ հանդիպումից առանձնապես լուրջ արդյունքներ ոչ ոք չէր սպասում։ «Հանդիպման նշանակությունն այն էր, որ ևս մեկ անգամ ընդգծվեց՝ այս խնդրի՝ […]

Հայ շախմատիստները փայլել են Եվրոպայի արագ և կայծակնային խաղերի մրցաշարում

Իր հետաքրքիր արդյունքներով դեկտեմբերի 20-ին ավարտին հասավ Եվրոպայի արագ և կայծակնային խաղերի մրցաշարը: Եվ՛ արագ, և՛ կայծակնային խաղն էլ ուներ ընդհանուր 11 փուլ: Կայծակնային մրցաշարի փակման արարողությունը տեղի ունեցավ դեկտեմբերի 18-ին, իսկ արագ մրցաշարինը՝ դեկտեմբերի 20-ին: Հայ գրոսմայստերները շատ լավ արդյունքներ են գրանցել արագ մրցաշարին: Հրանտ Մելքումյանը զբաղեցրել է պատվավոր 2-րդ տեղը, առաջին տեղը զիջելով Իվան […]

Նկարիչների կեցության հարցը լուրջ է. Կարեն Աղամյան /վիդեո/

ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց, որ 2015 թվականը բավականին հաջող տարի է եղել, քանի որ եղել են բբազմաթիվ ցուցահանդեսներ՝ Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս: Աղամյանը նկատեց, որ բավականին շատ են արվեստասեր երիտասարդները և լուրջ արվեստի գործեր են ստեղծվում և պրոպգանդվում: Բոլոր ձեռքբերումների հետ մեկտեղ նկարիչների միության նախագահը խոսեց նաև […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի