24 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Թենիսի Հայաստանի տղամարդկանց հավաքականը կշարունակի պայքարը

Էստոնիայի մայրաքաղաք Տալինում ավարտին է մոտենում Դևիսի գավաթի խաղարկությունը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը։

Հայաստանի ընտրանին հերթական խաղում մրցում էր Ալբանիայի թիմի հետ: Միքայել Խաչատրյանը 6:3, 6:0 հաշվով հաղթեց Էրբեր Սուլստարովային, այնուհետ Միքայել Ավետիսյանը երեք սեթում՝ 6:3, 3:6, 2:6 հաշվով պարտվեց Ֆլավիո Դեսին: Իսկ ահա զուգախաղում Ավետիսյան-Խաչատրյան զույգը 6:2, 6:2 հաշվով պարտության մատնեց Դես-Սուպեջա զույգին:

Դևիսի գավաթի նախորդ երկու խաղերում հավաքականը զիջել էր Մակեդոնիայի և Իռլանդիայի թիմերին: Այժմ հավաքականը կպայքարի 9-ից 12-րդ տեղերի համար:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ