Գարիկին սպանել և դին այրել են
Ինչպես տեղեկացրել էինք՝ ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում էր Արարատի մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ, 1982 թ. ծնված Գարիկ Հուսիկի Արզունյանը, որը փետրվարի 11-ին դուրս էր եկել տնից և նրա գտնվելու վայրն անհայտ էր: Փետրվարի 22-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղի վերջնամասում գտնվող ջրատարում այրված […]





































